«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

10/12/2019 schedule20:20

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ հիմնադրամի տնօրենը 2016 թվականին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1 միլիոն 960 հազար դրամից ավելի գումար։

Բացի այդ, 2012-ից 2016 թվականների ընթացքում հիմնադրամի միջոցներով ֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի վարչակազմի մասնակցությամբ տարբեր ռեստորանային համալիրներում կազմակերպված խնջույքները, ինչի հետևանքով հիմնադրամին պատճառվել է 8․970․000 դրամի վնաս։

Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնադրամի տնօրենը վերականգնել է հիմնադրամին պատճառված 10 միլիոն 930 հազար դրամից ավելի վնասը։

Տպել
856 դիտում

Երեւանի ացագանում «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել, քննելու են Հարթենյանի հարցը

2020թ.-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով․ Ն․Փաշինյան

Գիշերները, այսօրվա հետ համեմատած, տաքանում են մոտ 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից. Հովհաննիսյան

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին