Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վերահաստատեց այն պնդումը, որ այս նախագիծը նպատակ չունի հեռացնել նախկին իշխանության օրոք նշանակված դատավորներին: 

Նախագիծը, որով առաջարկվում է ՍԴ անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը տրամադրել իր աշխատավարձի չափով կենսաթոշակ, չի վերաբերում ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանին ու Արման Դիլանյանին, այլ միայն մյուս յոթ դատավորներին: Վերջիններս ընտրվել են հին Սահմանադրության կանոնակարգերով, իսկ այդ Սահամանդարությունն ուժն ամբողջովին կորցրել է 2018 թվականի ապրիլին:  

Խորհրդարանական իշխող մեծամասնությունը, կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՍԴ գործող կառուցվածքն ու յոթ դատավորների ընտրվելու կարգը չեն համապատասխանում գործող Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին: Հենց այս իրավիճակին լուծում տալու համար էլ Արդարդատության նախարարությունը ներկայացրել է վերոնշյալ նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, խոսելով այդ 7 դատավորների մասին, այսօր ավելի վաղ ասել էր, որ իր ուշքը չի գնում «Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակ»-ի համար:

Սուրեն Գրիգորյանը Զոհրաբյանի այս մտքին ի պատասխան արձագանքեց, որ երբ իրենք խոսում էին այս նախագծի մասին, հարց հնչեց՝ իսկ արդյոք այն դատավորները, որոնց այսպիսի առաջարկ է արվում, իրենց նվաստացած չե՞ն զգա. «Երբ ՍԴ դատավորների մասին խոսվում է նախագահի անունը տալով +6 տրամաբանությամբ, ընդունելի՞ է, որ այդ խմբակցության պատգամավորի մասին խոսվի խմբակցության ղեկավարի ազգանունով եւ +25»,-ասաց Գրիգորյանը՝ հարց ուղղելով, թե՝ վիրավորակա՞ն է սա, թե՝ ոչ:

Գրիգորյանի պնդմամբ՝ օրինագծին դեմ հնչած ոչ մի ելույթ չէր համապատասխանում նախագծի բովանդակությանը: Այն միտքը, թե նախկիններից ուզում են ազատվել, պատգամավորի կարծիքով, անհիմն է: «Պետք չէ հորինել թեզեր, հետո այդ թեզերը հերոսաբար ջախջախել: Չկան այդ թեզերը այս նախագծի հիմնավորումներում»,-ասաց պատգամավորը:

Սահմանադրական այն կարգը, որով նախատեսված է նշանակել դատավորներին, Գրիգորյանի պնդմամբ, ճիշտ է: Նրա կարծիքով՝ այս թեմայի շուրջ նույնպես մանիպուլյացիա է արվում: «Բա ասում էիք Սահմանադրությունը կեղծվել է, ժողովրդի կամքը չի արտահայտում: Այո՛, ասել ենք եւ ասում ենք, բայց դա չի նշանակում, որ տեքստի եւ դրույթների մասով չի կարող լինել համաձայնություն»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ամենալավ Սահմանադրությունը, եթե գրվում է քաղաքական նպատակներով, դա լեգիտիմ Սահմանադրություն չէ, հետեւաբար պետք չէ մեկը մյուսի հետ խառնել:

Պատգամավորը համաձայն չէ նաեւ այն մտքին, թե Սահմանադրական դատարանում չկա ճգնաժամ, քանի որ թղթերը տալիս են. «Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ էր թղթերը տալիս, կա՞ր քաղաքական, ժողովրդավարության ճգնաժամ, թե՝ ոչ: Բա ո՞նց եղավ այս հեղափոխությունը, եթե չկար»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե թղթերը կան, դա չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է: Թղթերը միշտ եղել են ու կլինեն, խնդիրը այդ թղթերի բովանդակությունն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ կարծիք հայտնեց, որ հասարակության մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է Սահմանադրական դատարանը:

Այս կարծիքի շուրջ Սուրեն Գրիգորյանը կոչ արեց դադարել մտածել, թե ԱԺ-ում հավաքված են էլիտայով, խելացիներով, ժողովուրդն էլ ոչ մի բան չի հասկանում, թացը չորից չի տարբերում: «Ոչ միայն տարբերում է, այլեւ՝ մեզնից լավ է տարբերում: ՀՀ ժողովրդին դուք վիրավորում եք, պարոն Գորգիսյան, երբ ասում եք, որ ժողովուրդը քառակուսի ու պրիմիտիվ է պատկերացնում: Խնդրում եմ՝ այդ հարցումը կբերեք եւ ԱԺ ամբիոնից ցույց կտաք, իսկ եթե ցույց չտաք, կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գուցե եւ ժողովրդի լայն մասին չհետաքրքրի ՍԴ-ն, բայց սահմանադրական մարմինների միջեւ վեճերի լուծումը, ընտրությունների արդյունքներում վերջին խոսքը ՀՀ-ում վերապահված է Սահմանադրական դատարանին: Պատգամավորի կարծիքով՝ ոչ մի դատարան իր սխալ եւ անհեռատես որոշմամբ չի կարող երկիրը գցել նման տուռբուլենտ զոնայի մեջ, ինչպես կարող է անել Սահմանադրական դատարանը:

Հարցին, թե արդյոք հանրության կարծիքը հաշվի առե՞լ են նախագիծը գրելիս, Գրիգորյանը պատասխանեց, որ նիստերը ուղիղ եթերով ցույց չեն տալիս, որ մարդիկ նայեն եւ էսթետիկ հաճույք ստանան: Ամբողջ գործընթացը թափանցիկ է նրա համար, որ մարդիկ տեղյակ լինեն, եթե ունեն ասելիք, ասեն:

«Բացի իմ ընդդիմադիր գործընկերներից՝ բյուջեի մասով հակափաստարկ իմ շրջապատում չեմ լսել»,-ասաց պատգամավորը՝ կիսելով նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն մոտեցումը, թե սա եւս մեկ մանիֆեստացիա է իշխանության արժեհամակարգի, տեսլականի եւ հավատարմությանը՝ ժողովրդավարության արժեքներին:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
3105 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը