Կլինի դատական քննություն, կտեսնենք՝ ինչն է ջուր. Երեւան քաղաքի դատախազը՝ Քոչարյանի մեղադրանքի մասին

«Պաշտպանական կողմի այն պնդումը, թե բուն դատաքննության մեկնարկով իրենք ամբողջովին կջախջախեն մեղադրանքը, որովհետեւ իրենց պնդմամբ՝ այն ամբողջովին ջուր է, իրականությանը չի համապատասխանում»:

Այս մասին այսօր դատավորի ինքնաբացարակի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ հավելելով. «Կլինի դատական քննություն, կտեսնենք՝ ինչն է ջուր»:

Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի կողմից այսօր ինքնաբացարկ հայտնելուն՝ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հիշեցրեց, որ իրենց ինքնաբացարկի հիմքում դրված է եղել դատավորի անկողմնակալության գնահատման օբյեկտիվ մոտեցումը. «Խոսքը գնում էր այն մասին, որ վարույթի շարունակվելու պարագայում կայացվող դատական ակտը կարող էր չընկալվել որպես օբյեկտիվ որոշում: Մենք չենք փաստարկել, թե իրականում Պապոյանը մասնակցել է Դավիթ Գրիգորյանի որոշման կայացմանը, բայց այդ հանգամանքը ենթակա է քննության, եւ այդ պարագայում Պապոյանը, մեր կարծիքով, չէր կարող քննել սույն գործը, եւ նա կիսեց մեր կարծիքը»:

Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ մյուս երկու դատավորների՝ Ալեքսանդր Ազարյանի եւ Վազգեն Ռշտունու կողմից գործի քննությունը եւս անընդունելի կհամարեն, քանի որ համացանցում տարածված հրապարակման մեջ որպես Դավիթ Գրիգորյանի որոշումը գրած դատավորներ շոշափվում էր նաեւ նրանց անունը, մեղադրող դատախազը պատասխանեց. «Հաղորդումը տվել է Պապոյանը, մնացածը դատավարական երեւույթ է. երբ կմակագրվի, մենք յուրաքանչյուր դեպքում կգնահատենք՝ հնարավոր համարում ենք այդ դատավորի կողմից գործի քննությունը թե ոչ, վստահեցնում եմ, որ համաձայն լինել-չլինելու դեպքում բացառապես դատավարական հիմքեր են լինելու, ինչպես այս դեպքում էր»:

Մեղադրող դատախազի խոսքով՝ ըստ միջազգային չափանիշների՝ նախկինում խափանման միջոցի հարցով վարույթ իրականացրած լինելը ինքնին չի բացառում տվյալ դատավորի կողմից նույն անձի վերաբերյալ նոր միջնորդության քննարկումը: Դիտարկմանը, թե պաշտպանները մտահոգություն էին հայտնում այն մասին, որ գուցե Վերաքննիչ դատարանի բոլոր դատավորների կողմից սույն բողոքի քննության անհնարինություն ստեղծվի, Գեւորգ Բաղդասարյանը պատասխանեց.  «Նախ, նման դեպքերը օրենսդրորեն կարգավորված են. եթե չկա դատավոր, ով կքննի ինչ-որ բողոք, ապա ըստ օրենքի՝ դատավորը, ում մակագրված է, կարող է ինքնաբացարկ չհայտնել, բայց քանի որ ձեր հարցի հիմքում տեսնում եմ այդ սադրանքի մոտեցումը, դա չի կարող լինել, նույնիսկ անտրամաբանական եմ համարում, որ ամիսներ առաջ կազմակերպված հրապարակում լինի, որ ինչ-որ դատավորի մակագրվելու դեպքում ինքնաբացարկի հիմքեր լինեն: Մենք այդպիսի վարքագիծ չունենք, այդպիսի բաներով չենք զբաղվում, որեւէ դատավորի վարույթից հեռացնելու սկզբունքային մոտեցում չունենք, ցանկալի դատավորներ չունենք, յուրաքանչյուր դեպքում, ինչպես պաշտպանության կողմը, քննարկում ենք դատավորի կողմից գործի քննությունը հնարավոր է թե ոչ եւ իրացնում ենք մեր դատավարական լիազորությունները»: Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ այս դեպքում եղել է կոնկրետ հրապարակում, եւ դրա նախապես պլանավորված լինելու մասին խոսքերը իրենց համար, մեղմ ասած, ընդունելի չեն:

Հարցին՝ մյուս դատավորների կողմից քննությունից խուսափելու հիմքեր ինքը տեսնո՞ւմ է թե ոչ, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ որեւէ դատավոր հիմք ունի խուսափելու թե ոչ, յուրաքնաչյուր դատավոր այդ հարցն ինքը իրեն պիտի տա, ես կարող եմ միայն իմ մասով ասել. ես մասնակցում եմ սույն գործով որպես մեղադրող եւ չեմ խուսափում դրանից, ես առանց մտավախության պաշտպանում եմ մեղադրանքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի դատախազը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Բաղդասարյանը նախորդ նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Պապոյանին եւ հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը, հիշեցրել՝ 2019-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել:

Պատճառն, ըստ հրապարակման, եղել է այն, որ 2019 թվի մայիսի 20-ին, ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»: Այս հրապարակման մեջ Գալստյանը նշում էր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում՝ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել է, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է:

Միլենա Խաչիկյան

Տպել
2629 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց