Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է:

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թ. հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչը՝ ծնված 1989 թ., ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, երկու դեպքում նաև Երևանի մեկ այլ բնակչի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի տարբեր փողոցներում կայանված ավտոմեքենաների ապակիները կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել նշված ավտոմեքենաների սրահներ և հափշտակել գումար, պայուսակներ, բանկային քարտեր և այլ իրեր: Բացի այդ, 30-ամյա տղամարդը հափշտակված բանկային քարտերով կատարել է կանխիկացման գործարքներ, որոնք որոշ դեպքերում իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել:

Նախաքննության ընթացքում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2019 թ. նոյեմբերի 29-ին 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /15 դրվագ/, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ /2 դրվագ/, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/ և 185-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ 30-ամյա տղամարդու կողմից կատարված առերևույթ հանցագործություններից հնարավոր այլ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
492 դիտում

Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը Սիսիանի մանկապարտեզներին

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հունվարի վերջին Ժնեւում կհանդիպեն. Աննա Նաղդալյան

Նախկին իշխանությունները փորձում են համոզել, որ Թովմասյանի հետ հաշվեհարդար են տեսնում. Փաշինյան (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել, քննելու են Հարթենյանի հարցը

2020թ.-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով․ Ն․Փաշինյան

Գիշերները, այսօրվա հետ համեմատած, տաքանում են մոտ 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին