2018-ին աշխարհում ավելի քան 140,000 մահ է գրանցվել կարմրուկի բռնկումների պատճառով

06/12/2019 schedule11:40

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) նոր տվյալների՝ 2018-ին աշխարհում կարմրուկի պատճառով ավելի քան 140,000 մահ է գրանցվել։ Աշխարհում կարմրուկի վարակման դեպքերն ավելացել են՝ բռնկումներ առաջացնելով բոլոր տարածաշրջաններում։

Զոհերի մեծամասնությունը մինչև հինգ տարեկան երեխաներ են։ Ավելի հավանական է, որ նորածիններն ու փոքրիկ երեխաները կարմրուկի վարակի ու դրանից բխող բարդությունների, օրինակ՝ թոքաբորբի և էնցեֆալիտի զոհ դառնան։ Ավելին՝ կարմրուկի վարակը կարող է նաև հաշմանդամություն առաջացնել՝ ուղեղի վնասվածք, տեսողության կամ լսողության կորուստ։

Վերջին տվյալները փաստում են, որ կարմրուկը առողջության վրա կարող է ավելի երկարաժամկետ հետք թողնել՝ ամիսներ ու տարիներ շարունակ վնաս հասցնելով իմունային համակարգին։ Իմունային համակարգի «հիշողության կորուստը» իր հերթին կարմրուկը հաղթահարած անձին խոցելի է դարձնում այնպիսի մահացու հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են գրիպը և փորլուծությունը՝ ոչնչացնելով մարմնի իմունային համակարգի պաշտպանության մեխանիզմը։

«Անընդունելի է, որ նախորդ տարի այդքան երեխա է մահացել ամբողջովին կանխարգելելի հիվանդությունից, ինչը փաստում է, որ որևէ տեղ հայտնված կարմրուկի վարակը վտանգավոր է ամենուր ապրող երեխաների համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore)։ «Երբ նշանակալի թվով երեխաներ պատվաստումներ չեն ստանում, ամբողջ համայնքին են վտանգի առջև դնում։ Մենք այս օրինաչափությունը նկատում ենք, օրինակ՝ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում, որտեղ այս տարի կարմրուկը ավելի քան 4500 երեխայի կյանք է խլել»։

Կարմրուկին կարելի է հաղթել պատվաստումների միջոցով։ Միայն նախորդ 18 տարիների ընթացքում կարմրուկի դեմ պատվաստանյութը աշխարհում 23 միլիոն մարդու կյանք է փրկել։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում պատվաստման ծածկույթը հետզհետե նվազել է։ Ըստ ԱՀԿ-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների՝ աշխարհում 2018-ին երեխաների 86%-ը ստացել է կարմրուկի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժին, իսկ անհրաժեշտ երկրորդ չափաբաժինը ստացել է երեխաների միայն 70%-ը։ Յուրաքանչյուր երկրի ու համայնքի բնակչությանը վարակից պաշտպանելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ բնակչության 95%-ը պատվաստված լինի կարմրուկի դեմ երկու դեղաչափով։

2018-ին կարմրուկով վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ուկրաինայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբերիայում, Սոմալիայում։ Այս 5 երկրներում է գրանցվել աշխարհի կարմրուկով վարակվելու դեպքերի կեսը։ Այս տարի նույնիսկ Միացյալ Նահանգներում գրանցվել է վերջին 25 տարվա ամենաբարձր ցուցանիշը, իսկ Եվրոպայի 4 երկրներ՝ Ալբանիան, Հունաստանը, Չեխիան և Միացյալ Թագավորությունը կորցրել են «կարմրուկից ազատ գոտի» լինելու կարգավիճակը։

Տարածաշրջանը հայտարարվում է կարմրուկից ազատ գոտի, եթե այնտեղ ավելի քան 12 ամսվա ընթացքում վարակման դեպք չի գրանցվել։ Հետևաբար, երկիրն այլևս «կարմրուկից ազատ գոտի» չէ, եթե վարակը վերադառնում է, և մեկ տարվա ընթացքում վարակման մի քանի կամ բազմաթիվ դեպքեր են գրանցվում։

Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, որի կազմում են Ամերիկայի կարմիր խաչը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի հիմնադրամը, ՀՎԿԿ-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԳԱՎԻ՝ Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը, աջակցում են երկրներին ճիշտ արձագանքել կարմրուկի բռնկումներին՝ պատվաստումների վերաբերյալ ճգնաժամային արշավների միջոցով։

UNICEF Armenia-ն հայտնում է, որ ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված 7 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ։

Տպել
1140 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»