Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ.

«Հայաստանի գրողների միության հարգելի անդամներ,

Խոսքի ու գրի վարպետներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ։

Նախագահը շարունակելով նշում է, որ մինչև Գրողների միության ստեղծումն էլ եղել են գրողներին համախմբող կառույցներ։

Հիշենք թեկուզ 19-րդ դարի վերջին մեծն Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը։ Հիշենք, թե ովքեր էին Վերնատան անդամները՝ Ղազարոս Աղայան,Հովհաննես Թումանյան,Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան...

Իհարկե, պակաս պատկառելի չէր 1934թ. ստեղծված Հայաստանի գրողների միության կազմը՝ Չարենց, Թոթովենց, Ալազան, Բակունց, Մահարի... Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղափարական ծանր մուրճը իր կնիքն էր դնում խոսքի ու մտածողության վրա, իսկ դրան հակառակվողը դավաճան էր կամ թշնամի: Դա մի շրջան էր, երբ ազգայինը որակվում էր նացիոնալիստական, մարդկայինը՝ նիհիլիստական: Դա մեծերի ու փոքրերի, նշանավորների ու աննշանների ժամանակն էր, թերևս ամենաբարդ ժամանակը Հայաստանի գրողների միության կյանքում:

Այդ շրջանում բարդ էր ապրելը, ուր մնաց թե՝ ստեղծագործելը: Սակայն, այդ ամենին զուգահեռ, ստեղծվում էր գրականությունը՝ արձակ ու չափածո, ընդունելի ու անընդունելի, դրվատելի ու դատափետելի:

Իմ երիտասարդության տարիներին Գրողների միությունը ընկալվում էր որպես արժանապատվություն, ասելիք ունեցող, մտածելակերպ, գրական ճաշակ թելադրող կառույց:

Գրողների միությունը, ի դեմս իր անդամների, ընկալվում էր որպես ժամանակ ձևավորող ու ժամանակը իմաստավորող, ժամանակն արժևորող կազմակերպություն: Նրա շարքերում եղել են թե՛ ժամանակին շունչ տվողներ, թե՛ ժամանակի կողմից հալածվածներ:

Իմ հիշողության մեջ այն ազատ մտածողության ինքնատիպ կղզի էր, որտեղ ապրել էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Ավետիք Իսահակյանը, որտեղ ապրում էին Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը,Հրանտ Մաթևոսյանը, որտեղ ապրեցին նաև Մուշեղ Գալշոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռազմիկ Դավոյանը, Աղասի Այվազյանը և նրանց շատ ու շատ արժանավոր գրչակիցներ: Պատահական չէ, որ նրանց գրական ժառանգությունը հարուստ ու արժեքավոր է:

Այդ կղզում ժամանակի զգացողությունն այլ էր, որովհետև Գրողների միությունը ոչ սովորական մտածելակերպով մարդկանց կազմակերպություն էր, դեմք ու կարծիք ունեցող անհատականությունների, մնայուն գրականություն ստեղծողների միավորում:

Շրջանցելով գաղափարական կապանքները և հավատարիմ մնալով ազգային գրականության ավանդույթներին՝ հենց այդ շրջանի գրականությունը նոր սերունդներին դաստիարակեց հայրենասիրության և ազգային իդեալներին հավատարմության ոգով: 1988-ի սերունդը այդ գրականության պտուղն էր:

Այսօր Հայաստանն ապրում է փոփոխված ժամանակներում, փոփոխությունների շրջանում, երբ անհրաժեշտ է նաև հոգեբանության, ընկալումների, նույնիսկ զգացողությունների փոփոխություն:

Գրողների միությունում ժամանակը երբեք չպետք է կանգ առնի: Միությունը պետք է համաքայլ լինի ժամանակին, իսկ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի, առաջնորդի ժամանակը:

Վստահ եմ, նոր ժամանակները ծնունդ կտան նոր ստեղծագործական մտածողության ու նոր որոնումների, նոր ստեղծագործությունների ու նոր գրական հաղթանակների։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությանը, նրա բոլոր անդամներին և մաղթում ամենայն բարիք, ստեղծագործական եռանդ, անաչառություն ու հավատարմություն սեփական եսին, գրչին ու ճշմարտությանը»,- գրված է նախագահի ուղերձում։ 

Տպել
1582 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց