Մենք ասֆալտին փռվող չենք, կառավարությունը կրակի հետ է խաղում. ՀՅԴ ՀԵՄ անդամները հերթով ազատ են արձակվում

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, որոնք բողոքի ցույցի ժամանակ բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, հերթով ազատ են արձակվում: Արդեն 4-5 հոգի դուրս է եկել բաժնից: Նրանցից Գերասիմ Վարդանյանը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտից բերման ենթարկված առաջին ցուցարարն էր: Նրա խոսքով՝ իրենք ասֆալտին փռվող չեն, այդ այսօրվա կառավարությունն է, որ փռված է ասֆալտին եւ պատասխան է տալու իր արած քայլերի համար:

«Կառավարությունը կրակի հետ է խաղում եւ այրվելու է իր կրակի մեջ»,- իր խոսքում նշել է ՀՅԴ անդամը:

Ցուցարարն ընդգծել է, որ ոստիկանությունում ամեն ինչ նորմալ է եղել, բայց ցույցի ժամանակ են բռնի ուժ կիրառել, իր խոսքով կիրառված ուժը հակաօրինական է եղել:

Նշենք նաեւ, որ ՀՅԴ անդամներ Լիլիթ Գալստյանը եւ Արթուր Խաչատրյանը նույնպես գնացել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որպեսզի տեսնեն, թե ինչ վիճակում են բերման ենթարկված երիտասարդները:

Քիչ առաջ ոստիկանության բաժնում էին նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների եւ ոստիկանների բախման արդյունքում 24 հոգի էր բերման ենթարկվել: Հավաքի մասնակիցները բերման էին ենթարկվել ե´ւ ԿԳՄՍ նախարարության մասնաշենք մուտք գործել փորձելու ժամանակ, ե՛ւ Վազգեն Սարգսյան փողոցը փակելուց հետո: 

Բերման ենթարկվածները ոստիկանության բաժնում կարող են պահվել 3 ժամ, եթե նրանց ձերբակալվելու որոշում չի կայացվում:

Դուրս գալուց հետո երիտարդները ոստիկանների աշխատանքից դժգոհություն չեն հայտնել: Իսկ ավելի վաղ որոշ ցուցարարներ ասել էին, որ ոստիկանները քաշքշել են, պատռել շորերը, նույնիսկ նրանից մեկն ասել է «կթքեմ վրեդ»:

Ոստիկաններն էլ իրենց հերթին նշել են, որ տեսել են, թե ինչպես է ցուցարաներից մեկը քաշքշում մի ոստիկանի, իսկ ծեծի, վնասվածքների մասին չեն լսել, չեն տեսել, եթե նման բան եղել է, թող ապացուցեն: Լրագրողի հարցին, եթե չեն ծեծել, ապա ինչու է լաց լինում ցույցի մասնակից աղջիկներից մեկը, Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը նշել է. «Սառը գետնին, որ նստեն բա կլացեն, ինչ կանեն»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա են իրականացրել եւ փորձել են մուտք գործել ԿԳՄՍ նախարարության շենք, այնուհետեւ փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Չլսելով ոստիկանության զգուշացումները, նրանց մի մասը բերման են ենթարկվել: Երիտասարդները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Տպել
3129 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով