«Էտի արդեն իմ գործը չի. դուք ձեր մեջ կտեսնեք՝ ասֆալտը քանդվելու է, թե չի քանդվելու». Սիսի փոքրիկ բնակիչը՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում էր՝ մասնակցելու գյուղի նոր վերանորոգված գլխավոր ճանապարհի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանին դիմավորելու էին եկել գյուղացիներ, այդ թվում՝ գյուղի փոքրիկ բնակիչներ: Այնտեղ էր նաեւ 10-ամյա Սամվել Հովհաննիսյանը, որը գյուղի ճանապարհն ասֆալտապատելու անհրաժեշտության մասին բարձրաձայնողներից էր:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Փաշինյանն անակնկալ այցով Ռանչպար գյուղում էր, երբ Սիսի փոքրիկները նրան հրավիրել էին իրենց գյուղ։ Փաշինյանը րոպեներ անց մեկնեց Սիս, որտեղ եւ գյուղի բնակիչների եւ գյուղապետի պաշտոնակատար Հայկ Մելքոնյանի հետ որոշեցին՝ գյուղի ամենակարեւոր խնդիրը ճանապարհն է։

Արդեն մայիսին «Ազատության «Գյուղամեջ» հաղորդաշարի նկարահանման ժամանակ երեխաները բողոքեցին, թե վարչապետը «ասեց՝ կնորոգի, բայց մինչեւ հիմա նորոգում ա, սպասում ենք դեռ»։ «Պարոն Պապիկյան, տեսել եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի էրեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն էկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց», խի՞ չենք սարքում, էրեխեքը բողոքում են, սենց չեղավ»,- մայիսի 23-ի կառավարության նիստում դիմելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասաց Փաշինյանը:

Պապիկյանն արձագանքեց՝ նշելով, որ հաշվի առնելով երեխաների խնդրանքը՝ այնտեղ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն։

Փաշինյանը, այսօր գյուղացիների, գյուղապետի, Արարատի մարզպետի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ քայլեց նոր ասֆալտապատված ճանապարհով եւ նկատելով, որ որոշ հատվածներում ցեխը խնդիր է ստեղծում, մարզպետին առաջարկեց տվյալ հատվածում աշխատող տնտեսվարողների հետ լուծել հարցը:

Այնուհետեւ նա լուսանկարվեց եւ զրուցեց փոքրիկ Սամվելի հետ: Մինչ այդ Սամվելը ցանկացավ խոսք ասել. «Դուք, մեծարգո մեր ղեկավար,

Ընտրվեցիք հենց մեզ համար,

Չանտեսեցիք մեր խնդրանքը,

Կատարեցիք մեր բաղձանքը»:

«Պարոն Փաշինյան, իմ խնդրանքն էն էր, որ ասֆալտը լինի, ասֆալտը եղավ, էն մնացածը, թե ասֆալտը քանի սանտիմետր է, ինչ է, դա արդեն ես չգիտեմ: Էտի արդեն իմ գործը չի, դուք ձեր մեջ կտեսնեք, քանդվելու է, թե չի քանդվելու»,- ասֆալտի որակի վերաբերյալ վարչապետի հարցին ի պատասխան՝ արձագանքեց Սամվելը՝ ընդգծելով, որ ասֆալտի որակի պատասխանատվությունը պետք է ասֆալտ անող ընկերությունը կրի:

«Բայց դու պետք է նայեիր»,- նկատեց Փաշինյանը: «Նայել ենք, պարոն Փաշինյան, ընկերներիս հետ՝ Նարեկի, Աշոտի, Սարգսի, Մհերի հետ ամեն օր եկել նայել ենք»,- արդարացավ նա: Փաշինյանն ասաց, որ որակի ստուգում արվել է, ամեն ինչ նորմալ է: Ապա Սարգիս Հովհաննիսյանին եւ նրա ընկերներին հորդորեց ղեկավարներին ոտանավոր չնվիրել. «Գիտե՞ք՝ դուք ինչ պետք է անեք, նախ՝ մաքուր պահեք, երկրորդն էլ՝ լավ սովորեք: Կամ առաջինը՝ լավ սովորեք, հետո՝ մաքուր պահեք…Մեկ էլ ոտանավոր գրելիս սիրո մասին գրեք, բնության մասին գրեք, ղեկավարներին, բանին ոտանավոր գրելն էդքան…»,- հորդորեց Փաշինյանը: Վերջինս Սիսից ուղեւորվեց Ռանչպար՝ մասնակցելու մանկապարտեզի բացմանը: 

Երբ փոքրիկը նկատեց, որ դա շնորհակալության համար էր, Փաշինյանը հավելեց, որ «շնորհակալության բան չկա, սա մեր պարտականությունն է՝ գյուղապետի, մարզպետի, վարչապետի նախարարի»: Ավելի ուշ ի պատասխան լրագրողների հարցերի՝ Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ խաղահրապարակի հարցն իրենք գյուղապետի հետ գյուղի բյուջեով կլուծեն, եւ այլեւ չի պատրաստվում վարչապետին դիմել.

«Մենք, որ ուրիշից սպասենք ինչ-որ բան տա, ոչ մի բանի չենք հասնելու: Գլոբալ հարց էր էտի, ուղղակի ուզեցինք պարոն վարչապետից, պարոն վարչապետն էլ մեզ էդ հնարավորությունը ընձեռեց, մեր ճանապարհը պատրաստեց, ու վերջ: Մենք մեր երազած գյուղն ստեղծելու ենք, մենք՝ մեր գյուղապետի հետ, մեր համայնքով»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

 

Սիսի փոքրիկ բնակիչն ասաց, որ գյուղի հետ կապված շատ պլաններ ունեն. պատրաստվում են եկեղեցի ու այգի կառուցել, ինչն արդեն քննարկել է գյուղապետ Հայկ Մելքոնյանի՝ Հայկ ձյայի հետ:

Ի պատասխան լրագրողի հարցի՝ հնարավո՞ր է՝ մեծանա ու Կառավարությունում աշխատի, 10-ամյա տղան բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ այդ գործը չի սիրում, որովհետեւ, հնարավոր է, հետո մեկն էլ իրեն այդպես «տուպիկ» գցի: 

 

 

Տպել
5331 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)