Գործ կա՝ վաճառողուհու, դերձակի, սեքսապաթոլոգի, դեղագետի, գորգագործի, զինվորականի...  հարյուրավոր թափուր աշխատատեղեր

Նոյեմբերի 27-ին Երևանում կայացած Աշխատանքի տոնավաճառին մասնակցած  գործատուները փնտրում են աշխատակիցներ տարբեր հաստիքների համար. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը հրապարակել է այս պահին առկա թափուր աշխատատեղերի ցանկը:

Անհրաժեշտ են տասնյակ հսկիչ-վաճառողուհիներ, դերձակներ, վարորդներ, առաքիչներ, զանգերի կենտրոնների աշխատակիցներ, մաքրուհիներ, սպասուհիներ, օպերատորներ, մեխանիկներ, հաշվապահներ, պահեստի բանվորներ, խորհրդատուներ, կազմակերպիչներ, մենեջերներ: Ավելի քիչ է պահանջարկը ՏՏ ոլորտի աշխատակիցների, ինժեներների ու դեղագործների, շուկայի զարգացման մասնագետների, ապակեգործների, խաղավարների, մատուցողների: 

Ստորև ներկայացնում ենք առկա աշխատատեղերի ցանկը.

«Սիթի» ՍՊԸ-ում կա 200 թափուր հաստիք՝ հսկիչ-վաճառողուհու, հավաքարարի, գանձապահի, անվտանգության աշխատակցի:

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում էլ առկա է 130 թափուր աշխատատեղ: Սպասում են գանձապահի, մաքրուհու, պահեստի բանվորի, խորհրդատու-վաճառողի, փաթեթավորողի, զանգերի կենտրոնի օպերատորի, ավտոկայանատեղիի հսկիչի:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն փնտրում է գլխավոր հաշվապահի տեղակալի, աշխատավարձի հաշվառման հաշվապահի, դրամական միջոցների և գործընկերների հաշվառման հաշվապահի, մասնագետ-տեսուչի, մեխանիզատորի, եռակցողի, շրջիկ փականագործի, ջրահեռացման բաժնի բանվորի, ջրաչափերի տեղադրման և վերանորոգման ծառայության փականագործի՝ Երևանում, ավագ լաբորանտի՝ Մեղրիում, քիմիկոսի՝ Շիրակում, ՔՄԿ քլորի օպերատոր-փականագործ բանվորի՝ Լոռիում, պոմպի և քլորի օպերատորների՝ Սիսիանում, Գորիսում և Շիրակում, ջրամատակարարման բանվորի՝ Եղվարդում, ջրահեռացման բանվորի, ՕԿՋ ավագ օպերատորի՝ Ուշիում, կոյուղագործի, ամբարձիչ բեռնատարի վարորդի, բանվորի, վարորդի:

Holiday Inn Yerevan Republic Square Hotel-ում 55 թափուր հաստիք կա. փնտրում են վճարումների հաշվարկ սպասարկող, հաշիվների դեբիտորական պարտականություններն իրականացնող, ծախսերի վերահսկող մասնագետի, IT ոլորտի մենեջերի, վաճառքի մենեջերի, միջոցառումներ համակարգողի, ամրագրման գործակալների, ինժեներական ղեկավարի, տեխնիկների, ռեստորանի ղեկավարի, բանկետներ կազմակերպող ղեկավարի, մատուցողների, բարմենների, խոհարարների, տնտեսվարի, ընդունարանի աշխատողի, դռնապանների, հեռախոսային օպերատորի, լվացքատան աշխատողների, դերձակի, ֆիթնես կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների, հավաքարարների:

«Ֆասթ կրեդիտ կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում կա 21 թափուր աշխատատեղ. փնտրվում են կրտսեր իրավաբաններ, մաքրուհիներ, գանձապահներ, Net Developer-ներ, UI/UX designer,  ոսկերիչ գնահատողի օգնականներ:

«Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում առկա է 7 թափուր աշխատատեղ. պահանջվում է էլեկտրամեխանիկ, փականագործ, էլեկտրագազաեռակցող, ճակատային բեռնիչի մեխանիզատոր, էլեկտրափականագործ:

N զորամասում կա 300 պայմանագրային զինծառայողի պահանջարկ:

«Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ում կա 2 հղկողի կարիք:

«Վիվառո գրուպ»-ը փնտրում է 4 խաղավարի:

«Վալենսիա» ՀԾ-ում պահանջվում է գանձապահ, մաքրուհի, մատուցող, ավագ խոհարար, բանվոր:

«Լյուքս տեքստիլ»-ում պահանջվում է 7 կարող և ձևավորող:

«Օվալ պլաստիկ»-ը փնտրում է 12 բանվորի և հավաքարարի:

«Արտիգա» ՍՊԸ-ին անհրաժեշտ է 5 շուշաթղթող և կահույքագործ:

Էդիկ Մարգարյան ԱՁ-ն փնտրում է դաստիարակ-խմբավարի և խոհարարի:

«Նոր արև» ՍՊԸ-ն փնտրում է կարող բանվորուհու, եզրակար անողի և ասեղնագործ մեքենայի մասնագետի:

«Արկոլադ» ՓԲԸ-ն փնտրում է արտադրամասի 2 աշխատակցի:

«Մարինե Խուբլարյան» ԱՁ-ն փնտրում է հրուշակագործի:

«Դան դեսերտ» ՀՁ-ն փնտրում է արտադրամասի աշխատակցի, հրուշակագործի և մաքրուհու:

«Մարիա քեյք»-ն ունի հրուշակագործի 15 թափուր հաստիք:

«Աշոտ Ավետյան» ԱՁ-ն փնտրում է վաճառքի մենեջերի, հաշվետարի և բանվորների:

«Ավաս» ՍՊԸ-ն ունի վաճառքի մենեջերի, հաշվետարի և արտադրամասի աշխատակիցների թափուր հաստիքներ:

«Խաչատուր Հակոբյան» ԱՁ-ն ունի 12 թափուր աշխատատեղ՝ դերձակի, համակարգչային օպերատորի, ծրագրավորողի, կոշիկի ձևարարի, կոշիկի երեսամաս կարողի:

«Շաբեր» գործիքաշինական գործարանը փնտրում է մենեջերի ֆրեզերագործի, խառատի և հղկողի:

«Արշանդ» ՍՊԸ-ն փնտրում է ղեկավարի օգնականի, պահեստապետի, մեխանիկի և տեխնոլոգի:

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն փնտրում է շուկայի զարգացման պատասխանատուի, հաշվետարի, վարորդ առաքիչի և բանվորի:

«Գապէքս» ընկերությունը փնտրում է զոդողի, ինժեներ-ճարտարագետի, ապակեգործի, դիզայների, ալյումինե դուռ-պատուհանի վարպետի:

«Մայ հաուզ» ՓԲԸ-ն փնտրում է 8 աշխատակցի՝ գանձապահի, դիզայների, վաճառող-խորհրդատուի հաստիքների համար:

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն 6 աշխատակցի կարիք ունի՝ գանձապահի, հոսքագծի մատուցող և հավաքարարի հաստիքների համար:

«Յունիվերսալ Պրոջեքթս» ՍՊԸ-ն 4 աշխատակցի կարիք ունի՝ մարքեթոլոգի, առաքիչի օգնականի, վաճառողի:

«Շտիգեն» ՍՊԸ-ն ունի արևային մարտկողներ տեղադրող և վաճառող 5 աշխատակցի կարիք:

«Էլմարկետ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է 3 գանձապահ:

«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն փնտրում է ղեկավարի օգնականի, մեխանիկի, մեխանիկի օգնականի, մաքրուհու:

«Ալմատուրիմզ» ՍՊԸ-ն գրասենյակի վիզայի բաժնի աշխատակցի կարիք ունի:

«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է օպերատոր-վաճառքի խորհրդատուի, ադմինիստրատիվ օգնականի, հեռախոսակապի կենտրոնի օպերատորի:

ԿԳՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածքային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա են ռուսաց լեզվի և պատմության ուսուցիչների թափուր հաստիքներ:

«Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում պահանջվում է լոգոպեդ, սոցիալական  մանկավարժ և հոգեբան:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում փնտրում են տեխնիկական սպասարկման մասնագետի:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում առկա են Երևանում ուսուցող-մարզչի, ՏՏ ոլորտի մենեջերի, տեխնիկական աջակցման մասնագետի, ֆիլմերի ստեղծման դասընթացավարի, ՏՏ ոլորտի որակի հսկիչի թափուր հաստիքներ:

«Հերմիտաժ» էքսկյուզիվ օծանելիքի և կոսմետիկայի ցանցում կա 6 թափուր աշխատատեղ՝ վաճառող խորհրդատուի, գրասենյակի մենեջերի և մարքետոլոգի:

«Ջեյ թի այ Արմենիա» ՓԲԸ-ն փնտրում է ադմինիստրատիվ հարցերի համակարգողի, առևտրային պայմանագրերի համակագողի:

«Մեյջորել Արմենիան» փնտրում է հաճախորդների սպասարկման 10 մասնագետի՝ գերմաներենի և ֆրանսերենի իմացությամբ:

«Արմադա»-ն ևս 10 աշխատակից է փնտրում զանգերի կենտրոնում աշխատելու համար:

«Վարկս էյեմ»-ն ունի 27 աշխատակցի՝ կոնտակտային կենտրոնի մասնագետների և հաճախորդների սպասարկման մասնագետների կարիք:

«Բրենդ լիդեր» ՀՁ-ն 14 թափուր աշխատատեղ ունի՝ հացթուխի, խմորհունցի, հրուշակագործի, վարորդի, առաքիչի, օպերատորի, պահեստի բանվորի, մենեջերի, հսկիչ-վաճառողի, գանձապահի:

«Ռեդիսոն բլու հեթոլ Երևան»-ը փնտրում է 5 մաքրուհու և սպասուհու:

«Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին անհրաժեշտ է 6 կարող, տեխնոլոգ, արդուկող:

«Մեդբալանս» ՍՊԸ-ն փնտրում է ատամնաբույժի, բուժքրոջ, մենեջերի, գինեկոլոգի, սեքսապաթոլոգի:

«Լևոն և Լամարա»-ն փնտրում է 6 աշխատակցի՝ դեղագործների և դեղագետների:

«Տոնուս-Լես» ՍՊԸ-ն փնտրում է 7 աշխատակցի՝ պիտակավորողների, դեղագետների, բժշկական ներկայացուցչի:

«Հույս տելեուերզ սիրիզ» ՍՊԸ-ում կա կարողի 30 թափուր հաստիք:

«Վեոն Արմենիա»-ն փնտրում է կորպորատիվ վաճառքի ավագ մասնագետի, վաճառքի և սպասարկման մասնագետի, ԻՏ ծառայությունների կառավարման մասնագետի, ԻՏ սարքավորումների հաշվառման մասնագետի, նպատակային մարքեթինգի վերլուծաբանի, մարքետինգային վերլուծության փորձագետի:

«Մետալ Գրուպ» ՍՊԸ-ն ունի 23 թափուր հաստիք. փնտրվում է հաշվապահ, հաշվետար օպերատոր, լոգիստ-ինժեներ, ինժեներ-մեխանիկ, հաստոցի կարգաբերող օպերատոր, խառատ, եռակցող, ավտոկռունկավար, փականագործ, բեռնատարի վարորդ, ավտոաշտարակի վարորդ, բանվոր:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում կա 9 թափուր հաստիք՝ մեխանիկի, ինժեներ-տեխնոլոգի, հավաքարարի, բանվորի:

«Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցաների գործարան» ՓԲԸ-ում առկա է 15 թափուր հաստիք՝ ամրանագործի, բետոնագործի, բանվորի:

«Բակլաչոֆֆ քոլեքշն» ՍՊԸ-ում կա 12 թափուր հաստիք՝ գրասենյակի մենեջերի, դիզայների, հեռախոսավարուհու, հաշվետարի, մենեջերի, գանձապահի, խոհարարի, հյուրընկալի, մատուցողի, բարմենի, հանդերձապահի:

«Մեգերյան կարպետ»-ում կա գորգագործի 10 թափուր աշխատատեղ:

«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» ՀՄԴ-ում կան գիտաշխատողների, լաբորանտների և տեխնիկի թափուր աշխատատեղեր:

«Էքստերիեր գրուպ»-ն ունի 14 թափուր հաստիք՝ վաճառող խորհրդատուի, մաքրուհու, մենեջերի, հաշվապահի, գանձապահի, գովազդի բաժնի աշխատակցի, ՄՌ բաժնի աշխատակցի, ներմուծման բաժնի աշխատակցի, շուկայի զարգացման պատասխանատուի, ներքին վերահսկիչի, վարորդ առաքիչի:

«Իմեքս գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է առևտրային դիրքի կառավարչի, արտաքին գովազդի մասնագետի, դիզայների, շինարարական աշխատանքների ղեկավարի, արտադրության հերթափոխի պետի, կահույքի արտադրամասի պետի, սպասարկող մենեջերի, ցանցային ադմինիստրտորի, ծրագրավորողի:

«Բի-դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն ունի 7 աշխատակցի կարիք՝ հաշվապահի, աուդիտի օգնականի, հանրային հատվածի ներքին աուդիտորի, աուդիտի բաժնի հարկային գծով օգնականի:

«Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ն ունի ևս 5 աշխատակցի կարիք՝ բավորի, առաքիչի օգնականի, քիմիկ մանրէաբանի, ինժեների:

«Բրեվիս ԱՅ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ն ունի 17 աշխատակցի կարիք. փնտրում է հարցազրուցավարի, տվյալների հավաքման կոորդինատորի, ֆինանսական աստիստենտի, թարգմանչի:

«Ալեքսանդր» հոթելը պատրաստ է աշխատանքի ընդունել 8 մարդու՝ ադմինիստրատորի, խոհարարի օգնականի, սպասուհու և հրուշակագործի հաստիքների համար:

«Վեբէքս թեքնոլոջիս» ՍՊԸ-ում առկա է 8 թափուր աշխատատեղ՝ վեբ-դիզայների, վեբ-ծրագրավորողի, անդրոիդ ծրագրավորողի:

«Այ նեթ»-ը փնտրում է տեսուչի, ակտիվ վաճառքի մասնագետի, ելքային զանգերով վաճառքի մասնագետի, ինժեների, հասարակայնության հետ կապերի մասնագետի, կորպորատիվ վաճառքի մասնագետի:

«Երևանի հաշվապահական հաշվառման գրասենյակում կա 10 թափուր աշխատատեղ. փնտրվում են հաշվետարներ և հաշվապահներ:

«Նոր Փրոջեքթս»-ն ունի 15 թափուր աշխատատեղ. անհրաժեշտ է կահույքագործներ, զոդողներ և կահույքի փաթեթավորողներ:

«Աթենք» ՍՊԸ-ում կա 15 թաքուր աշխատատեղ՝ գրաֆիկ դիզայների, ՄՌԿ գործավարի, հաշվապահի, ներմուծման մասնագետի, մսամթերքի տեխնոլոգի, արտադրամասի աշխատակցի, սառնարանների մասնագետի, մեխանիկի, առաքիչի, ֆիրմային խանութի վաճառողի, անվտանգության աշխատակցի:  

«Դեկորա» գրուպն ունի 14 թափուր աշխատատեղ՝ ներմուծման մենեջերի, կահույքի դիզայների, գույքագրողի, գանձապահի, առաքման օպերատորի, ինժեներ կարգավորողի, սերվիս ինժեների, վաճառքի խորհդատուի, հաշվապահի, կահույքագործի, բանվորի, առաքիչի, մաքրուհու:

«Վարբո Մեդիան» ՍՊԸ-ն ունի 26 թափուր աշխատատեղ` գլխավոր հաշվապահ, վաճառող խոհարար, մատուցող, մաքրուհի, բանվոր:

«Վանց գրուպ»-ն ունի 15 թափուր աշխատատեղ՝ հրուշակագործի, ապրանքների պիտակավորողի, շուկայի զարգացման պատասխանատուի:

«Սաստեքս» ընկերությունն ունի 22 թափուր աշխատատեղ՝ կարողի, պահեստի բանվորի, պահեստապետի:

«Ոսկե Ագա» ՍՊԸ-ն ունի 28 թափուր աշխատատեղ՝ օպերատորի, հսկիչ վաճառողի, մենեջերի:

«Ռեսո» ԱՓԲԸ-ն ունի 30  թափուր աշխատատեղ՝ մենեջերի, վաճառքի մասնագետի և ապահովագրական գործակալի:

Այս տեղեկատվությունն իր պաշտոնական էջում է տեղադրել նաև նախարար Զարուհի Բաթոյանը՝ կցելով նախարարության զբաղվածության հարցերով պատասխանատուների հեռախոսահամարների ցանկը: «Այլ մանրամասների համար կարող եք դիմել Ձեր բնակության վայրն սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն: Կենտրոնների հասցեներին և կոնտակտային տվյալներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://employment.am/am/feedback.html»,- նշել է նախարարը:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
6244 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը