Այդ մասով համաձայն չենք Վահե Գրիգորյանի հետ. նախարարը՝ ՍԴ դատավոր-անդամ տարբերակման մասին

«Եթե Կառավարությունը ունենար նույն դիրքորոշումը, ինչն ուներ Վահե Գրիգորյանը, ապա նրա նամակում առաջարկվող քայլերի հաջորդականությունը կսկսվեր, այսինքն՝ այդ դեպքում Կառավարությունը պիտի առաջադրեր ՍԴ դատավորի թեկնածուներ, սակայն ո՛չ նախկինում, ո՛չ այժմ նման կամք չի արտահայտվել, ինչից էլ բխում է, որ, այո՛, այդ մասով համաձայն չենք»:

Ազգային ժողովում այսօր՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Հարցին՝ ի վերջո ՍԴ անդամներ են, թե դատավորներ, Բադասյանը պատասխանեց. «Եթե ես բերել եմ նախագիծ, որով ասում եմ, որ ՍԴ դատավորները ենթակա են վաղ կենսաթոշակի, էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Անդրադառնալով այդ՝ վաղ կենսաթոշակի նախագծի հասցեին հնչող այդ քննադատություններին, թե դա նվաստացուցիչ է դատավորների համար, եւ դրանով իշխանությունը ցանկանում է ազատվել անցանկալի դատավորներից՝ Ռուստամ Բադասյանն ասաց. «Սա պատվով, առանց որեւէ գնահատականի հեռանալու հնարավորություն է, այն չի կարող որակվել որպես նվաստացուցիչ, ավելին ասեմ՝ ՍԴ մասին գործող օրենքով արդեն իսկ կա կարգավորում, որ մինչ տարիքային շեմը լրանալը դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի, եւ կրկին հղում է կատարվում Սահմանադրության 213-րդ հոդվածին, ուստի նման խոսակցությունները բացարձակ անհիմն են»:

Հարցին՝ եթե որեւէ դատավոր այդպես էլ չցանկանա օգտվել այդ նախագծից, ինչպես կլուծեն ՍԴ ճգնաժամը, Արդարադատության նախարարը պատասխանեց. «Պարոն Մարուքյանն այսօր ասաց, ես էլ համաձայնեցի, որ այդ պարագայում կարելի է անդրադառնալ Սահմանադրական բարեփոխումների ճանապարհին, արդեն ներկայացրել ենք «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փաթեթը, որով ներդրել ենք կարգապահական վարույթի հարուցման, գույքային ստուգման նոր մեխանիզմներ»:

Նախարարի խոսքով՝ դրանք վերաբերելու են ոչ միայն ՍԴ դատավորներին, այլ առհասարակ ողջ դատական համակարգին, որոշակի ընթացակարգ լինելու է նաեւ իրավապահ մարմինների համար, եւ այդ բոլորը ստանալու է օրենքի տեսք՝ հնարավորություն տալով ստուգել բարձր պաշտոնատար անձանց բարեվարքությունը. «Անհնարին եմ համարում, որ որեւէ գործիքակազմ որեւէ արդյունք ի վերջո չունենա, բայց, ամեն դեպքում, եթե սպառենք ու տեսնենք, որ բոլոր մեխանիզմները գործադրվել են, եւ խնդիր չկա, ապա այն անձի հետ, ում հետ խնդիր չկա, խնդիր չի լինի»:

Նախարարը պնդեց՝ իշխանությունը նպատակ ունի ներդնել բարեվարքության ստուգման այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան թե՛ դատական համակարգում, թե՛ պետական իշխանության այլ մարմիններում նախ բարձրացնել հանրային վստահությունը, ապա այն թեկնածուները, որոնք համալրելու են Դատախազությունը, դատարանները, նոր ձեւավորվող Հակակոռուպցիոն կոմիտեն, ունենան հանրության վստահությունն այն առումով, որ իրենք կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ, իրականացնելու արդարադատություն: Նախարարի խոսքով՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ որեւէ մեկը Կառավարությունում չունեն որեւէ կանխատեսում այն մասին, թե ինչ զարգացումներ կլինեն:

Հարցին՝ ինչպես է վերաբերվում այն քննադատությանը, թե իրենք հարցրե՞լ են քաղաքացիներին արդյոք նրանք ուզում են իրենց գրպանից գումար տալ՝ չաշխատելու համար, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Դա արդեն բարդ շահարկումների դաշտում է, իսկ ինչո՞ւ ոչ ոք մինչ օրս չի հարցնում, թե ինչու են ամեն ամիս աշխատավարձ տալիս ամբողջ դատական համակարգին, եթե վստահություն չունեն, այդպես չի լինում, պիտի լինի որոշակի շարունակականություն, տրամաբանություն: Կենսաթոշակի իմաստը հենց դա է. մարդիկ չեն աշխատում, ստանում են թոշակ, վաղ կենսաթոշակի իմաստն էլ այն է, որ իրենք հնարավորություն են ստանում վաղ կենսաթոշակի»:

Միլենա Խաչիկյան

Տպել
1077 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան