Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. շտապողականության պատճառները

Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիմեց նախագահ Իլհամ Ալիեւին՝ խորհրդարանը ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու խնդրանքով:

Համաձայն Ադրբեջանի Սահմանադրության՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են խորհրդարանը ցրելուց հետո երկու ամսվա ընթացքում, այսինքն՝ հաջորդ ընտրությունները կանցկացվեն մինչեւ փետրվար։

Այդ հարցով խորհրդարանին դիմելու որոշումը կայացվել էր իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած նիստում։ Կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը նշել էր, որ այդ առաջարկի նպատակը «բարեփոխումների աշխարհագրության ընդլայնումն է»։ Իսկ քաղխորհրդի որոշումը հիմնավորվում էր նրանով, որ «գործող խորհրդարանը ոչ ադեկվատ է վերաբերվում երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը եւ հետ է մնում երկրում ընթացող բարեփոխումներից»։

Հերթական ընտրություններն Ադրբեջանում պետք է կայանային 2020 թ. նոյեմբերի 1-ին։ Իշխող կուսակցության՝ խորհրդարանը ցրելու առաջին հայացքից անակնկալ որոշումն իրականում հստակ նպատակներ է հետապնդում եւ միաժամանակ մի քանի խնդիր լուծում:

Նախեւառաջ ընտրությունների ժամկետը 10 ամսով մոտեցնելը խնդիր է ստեղծում ընդդիմության համար, առավել եւս հաշվի առնելով, որ դեկտեմբերին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այդպիսով իշխանությունները ցանկանում են զրկել այլախոհներին առնվազն ժամանակային ռեսուրսից: Իհարկե, Ադրբեջանում ընդդիմությունն առայժմ հնարավորություն չի ունեցել ընտրությունների միջոցով ոչ միայն իշխանության գալ, այլեւ խորհրդարանում տեսանելի լինելու համար անհրաժեշտ քանակի ձայներ «ստանալ»: Այդուհանդերձ, հանրության շրջանում կա դրական փոփոխությունների ակնկալիք, իսկ իրականության հետ այդ ակնկալիքի անհամատեղելիությունը ժամանակի ընթացքում էլ ավելի է խորացնելու հանրային դժգոհությունը: Դրան կարող էր գումարվել նաեւ մանաթի կանխատեսվող արժեզրկումից բխող դժգոհությունը: Բնականաբար, քիչ հավանական է, որ հանրային դժգոհության ծավալները 2020 թ. նոյեմբերին հասնեին կրիտիկական կետի, եւ ընտրություններն իշխանափոխության առիթ կամ միջոց դառնային, սակայն անգամ 20-25 տոկոսանոց ընդդիմությունը խորհրդարանում խայտառակություն կլիներ ընտրությունների արդյունքներով հարյուրին մոտ տոկոսներ «խփող» Ալիեւի համար: Մյուս կողմից չի բացառվում, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ընդդիմադիր կեցվածք ունեցող որոշ գործիչներ, այդուհանդերձ, հայտնվեն Մեջլիսում երկրի ժողովրդավարացման հարցում դրական դինամիկայի իմիտացիա ստեղծելու նպատակով։

Այդպիսով ընտրությունների վաղաժամ անցկացումը միտված է ընդդիմությանն ինքնակազմակերպվելու եւ պատշաճ նախընտրական քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից զրկելուն, ինչն իր հերթին թույլ կտա իշխանություններին վերահսկել՝ ինչ աստիճանի եւ կոնկրետ որ ընդդիմադիրներն են մտնելու խորհրդարանի կազմ: Բացի այդ կկանխվի հասարակության սպասվող դժգոհության արտացոլումն ընտրությունների եւ դրանց արդյունքների վրա:

Առավել հետաքրքրական է արտահերթ ընտրությունների անցկացման հարցը դիտարկել իշխանության փոխանցման տեսանկյունից: Միամտություն կլիներ կարծել, թե Ալիեւին այս խնդիրը չի հուզում: Ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, համաձայն որի՝ Ալիեւից հետո նախագահի պաշտոնն ստանձնելու է առաջին փոխնախագահը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: Այս համատեքստում խորհրդարանական ընտրությունները կարելի է դիտարկել որպես Ալիեւայի թիմակիցներին խորհրդարան բերելու միջոց: Առավել եւս, որ վերջին շրջանում Իլհամին հորից ժառանգություն հասած նախիջեւանյան կլանն սկսել է դանդաղորեն զիջել դիրքերն ու իշխանական լծակները Մեհրիբանի ընտանիքին՝ Փաշաեւների կլանին: Ուժերի այդ վերադասավորումների արդյունքում իշխանության գործադիր թեւի տարբեր օղակներում մեծացել է Փաշաեւների կլանի ներկայացուցիչների թիվը եւ նրանց ազդեցությունը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ կշարունակվի 2018-2019 թթ. սկսված իշխանության սահուն փոխանցումը՝ Մեհրիբան Ալիեւայի համար քաղաքական հենարան ձեւավորելով արդեն նաեւ օրենսդրական մարմնում: Այլ հարց է, որ հենարանի ձեւավորման համար ամենեւին անհրաժեշտ չէր արտահերթ ընտրություններ անցկացնել. հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2025 թ., եւ կարելի էր առանց լարվելու սպասել հերթական ընտրություններին ու հենարանի խնդիրը լուծել 2020 թ. նոյեմբերին: Խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացումը կարող է յուրատեսակ ազդակ հանդիսանալ, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են նախագահական ընտրությունները եւս ժամանակից շուտ անցկացնել: Դրա օգտին է խոսում նաեւ այն, որ վերջին շրջանում Մեհրիբան Ալիեւան զգալիորեն ակտիվացել է հատկապես արտաքին քաղաքականության ուղղությամբ: Սրանք առայժմ ընդամենն ազդակներ են, որոնց վրա հիմնվելով՝ հնարավոր չէ հստակ ժամկետներ պնդել, սակայն կարելի է վստահորեն ասել, որ ադրբեջանական ներքաղաքական պայքարը թեւակոխել է նոր փուլ:

Տպել
5579 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց