Սպառազինությունների ձեռքբերման առումով 1.5 տարվա ընթացքում շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք․ վարչապետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եւ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին եւ Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: ՀՀ վարչապետը եւ ԱՀ նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին եւ զրուցել զինվորների հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը եւ նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Վարչապետը կարեւորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը եւ նկատել, որ այն կարող է խթանել նաեւ գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց:

Զինծառայողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին եւ այլ հարցերի:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ,
Պաշտպանության բանակի հարգելի հրամանատար,
պարոնայք սպաներ, գեներալներ, զինվորներ,

շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մեր շրջայցի նպատակն է պարզել` արդյոք զինվորների կյանքում դրական փոփոխություններ տեղի են ունենում, թե ոչ, եւ՛ երկարաժամկետ, եւ՛ կարճաժամկետ առումով: Այսինքն` կարճաժամկետ առումով ի՞նչ է տեղի ունեցել եւ երկարաժամկետ առումով ինչ պետք է տեղի ունենա: Եվ իհարկե, ամենակարեւոր նպատակը ձեզ տեսնելն է, ձեր աչքերը տեսնելը, փորձել կարդալ, թե ձեր աչքերում ի՞նչ է գրված: Ուրախ եմ արձանագրել, որ ձեր աչքերի մեջ ես վստահություն եմ տեսնում ձեր սեփական ուժերի նկատմամբ, վստահություն եմ տեսնում մեր հայրենիքի նկատմամբ եւ վստահություն եմ տեսնում մեր ապագայի նկատմամբ:

Իհարկե, ոմանց հայացքի մեջ դա ուժեղ է երեւում, ոմանց հայացքի մեջ թույլ, բայց մեր ընդհանուր նպատակը մեր հավաքական վստահությունն առաջին հերթին միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրս մեր ուժերի նկատմամբ եւ մեր հավաքական ուժի նկատմամբ բարձրացնելն է: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ դուք մշտապես զգում եք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Արցախի Հանրապետության իշխանությունները ոչ մի վայրկյան չեն մոռանում սահմանը պահող զինվորի մասին:

Վերջերս Պաշտպանության նախարարությունում կոչումներ շնորհելու առիթ ունեինք` արձանագրումը հետեւյալն էր. այն, ինչ կատարվում է թիկունքում, ցանկացած գործունեություն իմաստ ունի այնքանով, թե ինչքանով է սահմանը պահող մեր զինվորն ամուր: Բինզեսը, քաղաքական գործունեությունը, կապ չունի` ընդդիմադիր թե իշխանական, որեւէ գործունեությունն իմաստավորվում է բացառապես ձեր շնորհիվ, որովհետեւ եթե դուք, մենք, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության զինված ուժերը պինդ կանգնած չլինեն բանակի թիկունքին` մնացած ամեն ինչը կլինի անիմաստ, ամեն ինչը` սկսած սրճարաններից, թատրոններից, կինոներից, ավտոմեքենաներից, տաղավարներից, ժամանցից, բացարձակ ամեն ինչը կլինի անիմաստ:

Եվ ես ուզում եմ, որ այդ գիտակցումը ձեր մեջ լինի, որովհետեւ երբեմն կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ ենք մենք այստեղ կանգնած: Դուք այստեղ կանգնած եք մեր ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի կյանքը, գործունեությունը, ամեն օրը եւ ամեն պահը իմաստավորված դարձնելու համար, որովհետեւ եթե դուք այստեղ չլինեք, այնտեղ ոչ մեկ իմաստ չի ունենա ընդհանրապես որեւէ բան անելու: Հետեւաբար, անձամբ ես, մեր կառավարությունը ուզում ենք, որ դուք ամեն րոպե զգաք, թե մենք ինչքան բարձր ենք գնահատում այն ծառայությունը, որ դուք կատարում եք հայրենիքի առաջ:

Հայրենիքը մեր ունեցած ամենաբարձր զգացողությունն է, բայց ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ավելի կոնկրետ ընկալի ինչ է Հայրենիքը, ավելի ճիշտ, ովքեր են Հայրենիքը, ով է Հայրենիքը: Հայրենիքը ձեր ծնողներն են, Հայրենիքը ձեր քույրերն են, ձեր եղբայրներն են, ձեր հարազատներն են, Հայրենիքը ձեր սիրած աղջիկներն են, Հայրենիքը ընկերներն են, Հայրենիքը ձեր պապերն են, Հայրենիքը ձեր սերունդներն են, որոնք դեռ պետք է ծնվեն եւ որոնք պետք է ապրեն ազատ եւ երջանիկ երկրում: Եվ ես հույս ունեմ, որ այդ հոգատարությունը, այդ մտահոգությունը, այդ նպատակը դուք զգում եք:

Այժմ Զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ: Իհարկե, այդ փոփոխությունները ձեզնից մի մասը կզգա շուտ, կապված տեղակայման վայրից, այլ հանգամանքներից, բայց դուք մի բան պետք է իմանաք. սովորաբար ընդունված է ասել, որ անվտանգությունը, բանակն առաջնահերթություն է, բայց ես ասում եմ, որ անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է: Հենց իմ նշած առաջին պատճառով, որովհետեւ զինված ուժերի մարտունակությունից, ամրությունից է կախված ձեր թիկունքում տեղի ունեցող ցանկացած բան, ցանկացած բանի իմաստ ունենալը, հակառակ դեպքում որեւէ բան իմաստ չի ունենա:

Պատկերացրեք, ինչ-որ միջավայրում, հնարավոր է բնության մեջ ձեզնից շատերի ընկերները, ծնողները որեւէ մեկի ծննդյան օրն են նշում` հանգիստ, ուրախ, միմյանց անեկդոտներ են պատմում, երգում են, պարում. դա ձեր ծառայության շնորհիվ է, որովհետեւ եթե այդ ծառայությունը չլիներ` այդ ամենը չէր լինի, այդ ամենն իմաստ չէր ունենա եւ այդ ամենի տրամադրությունը չէր լինի ընդհանուր առմամբ: Եվ հիմա մեր նպատակն այն է, որ այս կապը, այս բովանդակությունը դուք զգաք. զգաք սպառազինության մակարդակում, զգաք ձեր հագած կոշիկով, զգաք ձեր հագած շորով, զգաք ձեզ տրամադրվող սննդով, զգաք իրար նկատմամբ ձեր վերաբերմունքով, այստեղ արդեն կառավարության անելիքն ավելի քիչ է, ձեր անելիքն՝ ավելի շատ:

Սա մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է, այդ խնդիրը միայն բանակում չէ, այլ ընդհանրապես մեր երկրում: Ո՞նց ենք մենք իրար վերաբերվում` Հայրենիքը դա է, Հայրենիքն այդտեղից է սկսվում, որովհետեւ այնպես, ինչպես մենք իրար ենք վերաբերվում, նույն կերպ մենք մեր Հայրենիքին ենք վերաբերվում, որովհետեւ Հայրենիքը նաեւ հող է, բայց հողն առանց մարդու Հայրենիք չէ, հողը մարդով է Հայրենիք դառնում: Հետեւաբար, մենք մեր Հայրենիքը սիրում ենք, մեր Հայրենիքին վերաբերվում ենք այնպես, ինչպես մարդուն ենք վերաբերվում:

Մարդուն այդ տեսական հասկացություններից պետք է կոնկրետացնել, մարդը ձեզնից աջ, ձեզնից ձախ, ձեր հետեւը եւ ձեր դիմացը նստածն է: Ամեն ինչ կախված է դրանից, թե ինչպես եք դուք իրար վերաբերվում, ինչպես ենք մենք իրար վերաբերվում, ինչպես է սպան վերաբերվում ձեզ, դուք ինչպես եք վերաբերվում սպային:

Այս առումով, ցավոք, պետք է ասենք, որ այդտեղ ավելի շատ աշխատելու տեղ ունենք, այդտեղ ավելի շատ բան ունենք անելու: Փոխադարձ հարգանքն այն ամենակարեւոր բանն է, որ մենք պետք է ունենանք: Գիտեք, ամեն մարդ յուրովի է. մեկը մի տեղ ուժեղ է, մյուսը մի տեղ թույլ եւ այլն, եւ այլն, բայց հիշեք, որ երբեք չկա բացարձակ ուժեղություն եւ թուլություն: Մեկն այսօր կարող է բանակում լինել համեմատաբար, ավելի թույլ, վաղը՝ քաղաքացիական կյանքում, մի ուրիշ իրավիճակում, կարող է լինել շատ ավելի ուժեղ: Եվ հետեւաբար պետք է միշտ այս բանն աչքի առաջ ունենալ: Թույլին պետք է ոչ թե քամահրանքով վերաբերվել, այլ օգնել, որովհետեւ թույլ չկա, զինվորը թույլ չի լինում, զինվորը ձեր թիկունքն է, մենք իրար թիկունքն ենք եւ հետեւաբար մենք պետք է իրար այդպես վերաբերվենք:

Համենայն դեպս, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ ամենամեծ նպատակն է, որ դուք ամեն օր, ամեն պահ զգաք իմ անձնական հարգանքը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, զգաք իմ անձնական հարգանքը ձեր ծնողների նկատմամբ, զգաք, որ չկա այդպիսի խնդիր, դարդ, որի լուծումն ինձ համար նույնքան կարեւոր չէ, որքան ձեզնից յուրաքանչյուրի համար, ձեր ծնողների համար: Մեր խնդիրն է, իմ խնդիրն է, որ դուք զգաք իմ անձնական սերը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, ձեր ծնողների նկատմամբ, ձեր անցած ճանապարհի նկատմամբ, բայց ամենակարեւորը` ձեր ապագայի նկատմամբ, որովհետեւ ապագան այն է, ինչ մենք այսօր ձեւակերպում ենք:

Մենք այսօր մեր ամեն արարքով կանխորոշում ենք ապագան: Մեզնից յուրաքանչյուրի ամեն արարք, նույնիսկ ամենանվազագույն արարք իրականության վրա ունի ազդեցություն: Եվ այն իրականությունը, որը մեր շուրջը կա` մենք ենք ստեղծում: Եվ հիմա ամենակարեւոր խնդիրը, որ ես դնում եմ մեր զինված ուժերի առաջ, հետեւյալն է. բանակը նաեւ պետք է լինի կրթության շատ կարեւոր տեղ: Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ սա էլ է շատ կարեւոր ընկալում: Իմ ընկալմամբ` զինվորական գործն ամենաինտելեկտուալ գործերից մեկն է, որովհետեւ կան զորահրամանատարներ, որոնք լեգենդ են, լեգենդար են: Կան զորահրամանատարներ, որոնք միշտ հաղթել են: Ինչպես է լինում, որ ենթադրենք 5 հազարանոց զորախումբը հաղթում է 25 հազարանոց զորախմբին, միայն մի բանի արդյունքում. առաջինը` հրամանատարի, ըստ աստիճանակարգության` հրամանատարական անձնակազմի ինտելեկտի եւ սրանից բխող նվիրվածության, դուխի, գիտելիքի:

Այսօր որ շատ են խոսում ռազմական բալանսի մասին, ասում են` Ադրբեջանն այս ունի, այս ունի, այս ունի: Մենք ի՞նչ ենք ասում. նախ մենք բնականաբար ամեն ինչ անում ենք, այսօր մենք նոր տեխնիկա տեսանք, այսօր այնպիսի ձեռքբերումներ ունենք, որոնք էկրանների առաջ ցույց տալու չէ ու կշարունակենք ունենալ այդպիսի ձեռքբերումներ, բայց մեր պատմությունը մեզ ի՞նչ է ասում. 88, 90, 91 թվականներին մենք ավելի պատրաստ էինք պատերազմի, քան Ադրբեջա՞նը, իհարկե` ոչ, նրանք ի՞նչքան զենք ունեին, մե՞նք ինչքան զենք ունեինք: 1918 թվականին` Սարդարապատի ժամանակ, մենք ավելի՞ պատրաստ էինք. ավելի անպատրաստ չի լինում ընդհանրապես, բայց մենք այսօր կանք, մենք այսօր նստած ենք Մատաղիսում` որպես հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ եւ մենք իրար աչքերի մեջ նայում ենք եւ տեսնում ենք այդ հաղթանակի կամքը, որը դաստիարակվել է մեր անցյալ հաղթանակներով եւ որը մեզ մոտ դաստիարակում է ապագա հաղթանակների վճռականություն: Սա է մեր անելիքը, եւ ես ուզում եմ բոլորիդ` շարքային անձնակազմիդ, սպայական անձնակազմիդ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար:

Այդ ծառայությունն արժանի է եւ գնահատվում է ամենաբարձր կերպով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքների անդամներին` եւ սպայական կազմի, եւ շարքային կազմի, եւ պայմանագրային զինծառայողների, որովհետեւ զինվորական լինելու համար առավել եւս պետք է ունենալ ընտանիքի աջակցությունը: Եվ ուզում եմ բոլորիդ ընտանիքների անդամներին շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար, ձեր նվիրվածության համար, ձեր դուխի համար, ձեր ուժեղության համար, եւ խնդրում եմ առիթի դեպքում իմ անունից ձեր ընտանիքների բոլոր անդամներին բարեւել:

Շնորհակալություն»:

Այնուհետեւ վարչապետը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Զինված ուժերում այժմ իրականացվում են բազմաթիվ դրական փոփոխություններ:



«Դուք գիտեք, որ մենք ավելի քան 2 մլրդ դրամ ենք հատկացրել զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: Այժմ մեծ թափով ընթանում է սննդի որակը բարելավելու ծրագիրը, որը թույլ տվեք ասել, հեղափոխական նշանակություն ունի, ընդ որում, երեք ուղղությամբ. ամենաառաջինը` զինվորի սննդի որակի մակարդակն է, երկրորդը` դրանից զինվորի ինքնազգացողությունը, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում զինվորին եւ նրա կարիքներին, երրորդը` դրա սոցիալական ազդեցությունը: Ուզում եմ արձանագրել, որ սննդի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում: Դա նշանակում է, որ նաեւ նրանց ծախսերն են կրճատվում, դա նաեւ սոցիալական ազդեցություն է ունենում:

Հաջորդը, սպառազինությունների ձեռքբերման առումով ուրախ եմ եւ հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք այս մեկուկես տարվա ընթացքում շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք: Այս համատեքստում, կարեւորում եմ նաեւ զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետեւ այսօրվա սպան գիտի, որ վաղը զինթոշակառու է լինելու, եւ կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու: Հակառակը, Արցախի իշխանությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչեւ 2023 թվականը ներառյալ լուծենք համատեղ ուժերով:

Բացի սպառազինությունից, այսօր ձեռք է բերվում ավտոմոբիլային մեծ քանակությամբ տեխնիկա, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում եւ շարունակվելու են տեղի ունենալ զինվորների հագուստի եւ կոշիկի առումով: Այստեղ դեռ չենք հասել մեր ուզած որակին, բայց շատ էական փոփոխություն կա:

Այս ամենի ամենակարեւոր իմաստը հետեւյալն է. զինվորն ամենահեռավոր մարտական հենակետում պետք է իր կողքին զգա կառավարության ներկայությունը, ժողովրդի ներկայությունը, Հայրենիքի ներկայությունը: Զինվորը դիրքում երբեք իրեն միայնակ պետք է չզգա: Ես նկատի ունեմ` մենք ասում ենք սնունդ, հագուստ, զենք, ենթակառուցվածքների բարելավում, տեսադիտարկման համակարգեր, այսօր դիրքերն ապահովվում են խմելու ջրով, եւ այդ պրոցեսը մեծ թափով ընթանալու է եւ ավելի մեծ թափ է ստանալու: Ճիշտ է, այս ամենը տեխնիկական նշանակություն ունի, բայց ես ուզում եմ ընդգծել դրանց բովանդակությունը:

Զինված ուժերը, զինվորը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, ժողովուրդը, Հայրենիքը` ամեն վայրկյան, 24 ժամ, գիշեր ու ցերեկ, տարին 12 ամիս եւ այդպես լինելու է միշտ եւ այս զգացողությունը զինվորի սրտում, զինվորի հոգում պետք է անընդհատ ուժեղանա: Իհարկե, դա կապված է շոշափելի ենթակառուցվածքների, ձեռքբերումների հետ, բայց այդ փոփոխությունների ամենակարեւոր իմաստը մտքի եւ զգացողության փոփոխություններն են, որոնք ես համոզված եմ, որ կան:

Ամենակարեւորը չնշեցի. զինված ուժերում սպայական կազմի աշխատավարձերի բարձրացումը, որը շատ էական բարձրացում է, դա խորհրդանշական բարձրացում չի կարելի համարել: Ձեր հարցին ի պատասխան՝ ես շարունակում եմ եւ դեռ ավարտին չեմ հասնում եւ այդ ավարտը չի լինելու, որովհետեւ այս պրոցեսը շարունակվելու է անընդհատ: Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ եւ ամեն դարի հետ: Ու այդպես շարունակվելու է հավերժ»:

Տպել
3700 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում