31-ամյա Աիդան 9 երեխա ունի, 9-ն էլ մանկատանն են խնամվում. շուտով նրանք էլ մոր հետ կհայտնվեն փողոցում

02/12/2019 schedule12:55

Հովհաննես, Գոռ, Մերի, Ալբերտ, Սամվել, Գրիգոր, Մարիամ, Անգելինա, Նարեկ. երեխաների անուններն է թվարկում 31-ամյա Աիդան ու ասում՝ իրարից մեկ տարվա տարբերությամբ են ծնվել: Մեծը՝ 12, փոքրը՝ 3 տարեկան է: Աիդան երեխաներին մենակ է մեծացնում, միայնակ մոր կարգավիճակ ունի, բազմազավակի՝ ոչինչ:

Գյումրիում ծանր կյանքով ապրող երիտասարդ կինն ընդամենը մեկ ամսից 9 երեխայի հետ կհայտնվի փողոցում: Աիդան երեխաների հետ 1.5 տարի առաջ էր տեղափոխվել Գյումրի: Ներկա պահին վարձով մի բնակարանում է ապրում, որի տերը խնդրել է այն հունվարից ազատել: Աիդային ոչ մեկը Գյումրիում վարձով տուն չի տալիս: «Կտեսնին՝ 9 երեխա, կհրաժարվին»,- ասում է նա:

Այս տունն էլ, որտեղ դեկտեմբերին դեռ կարող է բնակվել, հազիվ էր գտել: «Դուրսն էինք մնացել, ես ախպորս տունն էի, գազետ էի առել, կկարդայի, հայտարարություն կար, զանգեցի, մե քանիմ անգամ տարավ-բերավ, տարավ-բերավ, (նկատի ունի վարձակալին), մե անգամ էլ գնացի իրանց տուն, խնդրեցի, ըսավ՝ գնացեք, մնացեք: Երեխեքի համար տունը տվավ, բայց էն պայմանով, որ երեխեքը մշտական չգան մնան ստեղ: Մի անգամ եկավ տեսավ երեխեքին, հուշտ եղավ, էլի, թե վա՜յ, ըսքան շատ երեխեք կան, բան: Նայե՝ չջարդեն, չփշրեն: Բերեմգը տուն սպես երեխեքին ու ետեւներից անընդհատ կֆռռամ, որ շուշեն չջարդեն, բանըմ չփչացնեն, փորձանքմ չբերեն: Ու էս տունը տվողն էլ ըսեց, որ մինչեւ հունվար կարող եմ մնամ, հունվարին տան տիրոջ տղեն Ռուսաստան է, գուկա, հմի բդի մեզի համար տուն ճարենք, որ ելնիք: Դեմը ձմեռ է, ես 9 երեխուն ինչ էնեմ, չիդեմ»:

Լուսանկարում Աիդա Գասպարյանի վարձակալած բնակարանն է, Գյումրու ծայրամասերից մեկում

Ամիսը 20.000 դրամով տունը վարձակալելուց հետո Աիդան երեխաներին տարել է Գյումրու «Թռչունյան տուն», քանի որ կոմունալ հարմարություններ չունեցող այդ տան մեջ 9 երեխա պահելը ե՛ւ դժվար է, ե՛ւ տանտերը թույլ չի տալիս: Երեխաներին ուրբաթ երեկոյան բերում, երկուշաբթի առավոտյան կրկին տանում է «Թռչունյան տուն»: Հաստատությունից Աիդան գոհ է, բայց վախը սրտում է լուսացնում: Ասում է, եթե այն փակվի, իր հետ նաեւ երեխաները կհայտնվեն փողոցում: «Հմի չիդեմ՝ ինչ բդի էնեմ, տիյա, «Թռչունյան տուն»-ն էլ ըսպես խառը վիճակ է, ես չիդեմ՝ ինչ էնեմ: Դուսը բդի մնամ, ոչ բարեկամ ունիմ, որ առնիմ մոտերն էրտամ, հետո էլ էնքան շատ են իմ երեխեքս, որ ես ու՞մ տան վրա էրտամ: Պապաս, մամաս մահացած են, ախպերս էլ իրա ընտանիքն ունի, 5 երեխա»:

Ո՞վ է Աիդան եւ ինչո՞ւ է միայնակ:

Ծնունդով ազատանցի կինն ամուսնու հետ Գյումրիում է ծանոթացել: Ասում է՝ քրոջս ամուսնու ընկերն էր, ծանոթացանք, 2007-ին ամուսնացանք: Ամուսնական կյանքը ազգությամբ ռուս Վովայի հետ հարթ չի ընթացել, սակայն: Գնացել, Աշոցքի տարածաշրջանի Թավշուտ գյուղում են ապրել, որտեղ Վովան իր ծանոթի անասուններն է պահել: Ամեն հաջորդ տարի կյանքն անտանելի է սկսել դառնալ: «Խմող հարբեցող էր, անընդհատ կծեծեր, կջարդեր, երկու երեխեքիս անասուն պահել կուտար: Էս վերջի երկու տարին ավելի ահավոր դառավ, չնկարագրվող բաներ կեներ: Մերը կխմեր, քուրը կխմեր, անընդհատ գուկային ընձի կվիրավորեին: Երեխեքիս մալ պահել կուտային: Էս վերջի երկու տարին արդեն սրվել էր մեր հարաբերություները, անընդհատ ծեծ ու ջարդ: Արաղն անպակաս էր տնից: Հովիկիս ու Գոռիկիս անընդհատ կծեծեր, մեկին արաղի կճամփեր գիշեր օրով, մեկին պապիռոզի կճամփեր»:

Աիդան նաեւ պատմում է, որ Վովան տղաներին Թավշուտում ապրած տարիներին թույլ չի տվել, որ նորմալ դպրոց գնան: Անընդհատ դաշտերում անասուն պահելու է ուղարկել. «Հովիկիս ու Գոռիկիս ծեծեր, անասուն պահել կուտար: Շատ դեպքերում երեխեքս դասից կբացակայեին, տնօրենը կկանչեր դպրոց ընձի: Կերտայի կսեի՝ դաշտերն են երեխեքս, կով կպահեն, չեն կրա գան»:

Աիդան ամեն ինչ արել է, որ երեխաները նորմալ սնվեն ու հագուստ ունենան: Իր կյանքի հաշվին է արել: Թավշուտում ապրած տարիները կնոջ համար դժոխային են եղել. «Ես որ երեխեքի գումարը կստանայի, ինքն ընձի անընդհատ կծեծեր, հարեւաններն էլ ներկա կեղնեին, փողը ձեռիցս կառներ, գուկար քաղաք, քրոջ ու մոր հետ կխմեր: Բայց ես ամեն ինչին դիմացել եմ, երեխեքին դպրոց եմ ճամփե, լավ հագցրել եմ, լավ եմ պահել երեխեքիս: Բայց արդեն հնարավոր չէր, վտանգավոր էր, ու եկանք Լեննագան»:

Գյումրի գալով՝ ե՛ւ իր կյանքն է մի փոքր փոխվել, ե՛ւ երեխաների: Կարեւորը չեն ծեծվում: Նախկին ամուսինն արդեն իրենց ո՛չ վախեցնում է, ո՛չ էլ՝ անհանգստացնում: «Անցած տարի շատ գուկար, դուռը կըդըպցներ, մեզի կվախեցներ, անընդհատ կզանգեր, հմի համարս փոխեցի, քանի ամսի է արդեն՝ ո՛չ խաբար ունիմ, ո՛չ էլ բան: Հազարից մեկ դպրոց կերտա, երեխեքին կտեսնի, ըդքան բան»:

9 երեխաներից ոչ մեկը հոր ազգանունը չի կրում: Բոլորը Գասպարյան են, Աիդայի ազգանունով: Թե ինչո՞ւ Վովան երեխաներին իր ազգանունը չտվեց եւ հայրություն չճանաչեց, Աիդան չի կարող ասել: «Հենց կօյեղնար, կըսեր՝ երտանք, երեխեքի ազգանունները փոխենք, հենց կխմեր, էլ՝ վերջ: 5-րդ երեխին, ճիշտն ըսած, գուզեր ազգանունը տար, հայրությունը ճանչընար, չեղավ: 6-րդ տղես ծնվավ, ըսի երտանք, ըսավ քեզի պետք է՝ գնա, չեմ գա: Ըդպես հրաժարվավ, էլ ոչ էլ գլխի տակ դրվավ»,- պատմում է Աիդան:

Կինը երբեք որեւէ մեկի դուռը չի թակել, սնունդ ու հագուստ չի ուզել: Շիրակի մարզպետարան, վերջերս նաեւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրած նամակներով միայն բնակարան է խնդրել: «Թեկուզ կիսափուլ մի տուն, բայց իմանամ՝ իմ սեփականն է»,- ասում է Աիդան: «Պետությունը գոնե ընձի մե տունմ չի տա, որ ես իմ երեխեքիս առնիմ թեւիս տակը, ապրիմ: Տան հարցով շատ եմ դիմել քաղաքապետարան, մարզպետարան, միշտ գնացել եմ ախպորս ու հարսիս հետ, բայց դե օգուտ չկա: Ըսեցին՝ ժաշկին տուն չես կորցրել, մարզպետարանը հեչ բանով չի կարող օգնե քեզի: Նույնն էլ քաղաքապետարանը: Իմ խնդրանքս ու աղաչանքս մեկն է, որ մե տունըմ տան, երեխեքիս բերեմ մոտս: Դաժե Փաշինյանին նամակ եմ գրել, իրանք էլ պատասխանել են, որ տուն չունին, անօթեւանի կարգավիճակում չես, ժաշկին կորցրած տուն չունիս, քեզի տուն չի հասնի: Նամակներն էլ մինչեւ հմի պահել եմ, որ իրանք ընձի կմերժեն: Ես 6 տղա ունիմ, զինվոր բդի ճամփեմ, լսի կտոր իմ երեխեքս ընչի՞ բդի տուն չունենան: Ես ոչ մեկին ըսքան վախտ չեմ գնացել ըսել՝ ընձի հաց տվեք, որ երեխեքիս պահեմ: Ես Թավշուտում 20 հատ կով կկթեի, որ երեխեքիս պահեի, որ հեչ մեկին չսեի, թե հաց տվեք, ես ընձի թույլ չեմ տա նման բան, բայց տունն ուրիշ է, իմ ուժիս բանը չէ»,- իրեն անընդհատ հետեւող երեխաների հայացքներից արցունքները թաքցնելով՝ ո՛չ այն է բողոքում, ո՛չ այն է ինքն իրեն մտմտում է 31-ամյա բազմազավակ կինը:

Ամուսնու հետ ապրած տարիներին Աիդան անասնապահությամբ է զբաղվել, հիմա, որ Գյումրի է տեղափոխվել, չի կարողանում աշխատանք գտնել: Սկզբում լավաշի արտադրամասում է աշխատել: Ասում է՝ պայմանները լավ էին, օրական 5 լավաշ էին տալիս եւ 1500 դրամ: Սակայն, երբ աշխատանքը գիշերային հերթով են դարձրել, անհնար է եղել այն շարունակելը: Ամբողջ բերքահավաքին էլ կինը դաշտերում է աշխատել: Կարտոֆիլ ու կաղամբ է հավաքել. «Կարտոլ կհավաքեի, օրական՝ 3000 դրամ, վեդրոմ էլ կարտոլ կուտային, լավ էր, բերել եմ, հավաքել եմ: Լախանա, բան, ամեն ինչ էլ ունիմ, երեխեքս կուտեն, սոված չեմ թողնի: Ես իրանց ըստ պահանջի կպահեմ: Որ տուն կբերեմ «Թռչունյան տնից», գուզեմ, որ ամեն բան ինչ ուզեն, էնեմ»:

Աիդան փայտի վառարանով է տունը տաքացնում, բայց վառելիք չունի: Ամբողջ ամառ ինչ կարողացել է, հավաքել, դրանք է վառում՝ ստվարաթուղթ, մի քիչ ցախ ու երեխաների փոքր, անպիտան դարձած հագուստները: Այլ ելք չունի: Շաբաթ-կիրակիներին ուզում է տունը ջերմությամբ լցնել՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով:

Մեր հանդիպման եւ զրույցի ավարտին Աիդան իր համար մի ցավոտ հարցի է անդրադառնում: Մի հարց, որն ամբողջ հարցազրույցի ընթացքում չէր հնչել եւ չէր էլ հնչելու ընդհանրապես: «Կըսեն, որ մարդըդ լավը չէր, նորմալ կյանք չունեիր, ըսքան երեխա չունենայիր: Ու հեչ պետքերն էլ չէ, թե ինչի մասին կխոսան: Պապաս, մամաս էն ժամանակ կենդանի էին, կային, բայց շատ հիվանդ էին, ես էլ հեչ մեկին բան չէի պատմե, կըսեի՝ ամեն ինչ նորմալ է: Շատ հիվանդ էին, ու հմի չկան իրանք»,- միայն իրեն հայտնի մտքերի հետեւից է գնում Աիդան ու արագ սթափվում. ասում է՝ ապրել է պետք, գոնե հանուն երեխաների:

Արմենուհի Մինասյան

Տպել
7966 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել