Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի շուրջ ոստիկանությունը մետաղական ցանկապատ է կառուցել

28/11/2019 schedule22:24

Վրաստանի խորհրդարանին հարող Չիտաձե և Զուբալաշվիլի փողոցներն, ինչպես նաև օրենսդիր մարմնի շենքի մի քանի մուտքերը նոյեմբերի 28-ի առավոտից փակ են երկաթյա կոնստրուկցիաներով։

Փակ է նաև կառավարության վարչակազմի շենքի փողոցը։ 

Պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեի խոսքով՝ երկաթյա ցանկապատը խորհրդարանի մերձակայքում տեղադրվել է անվտանգության նկատառումներով, որպեսզի ցուցարարները «բռնություն չկիրառեն ոստիկանության նկատմամբ», հայտնում է Jam-News-ը։

Սիրաձեի խոսքով՝ խորհրդարանին հարող փողոցները փակ են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են ակցիաներն, ու խորհրդարանի մուտքերն արգելափակելու սպառնալիք կա։

Ըստ Սիրաձեի՝ փողոցներով կարող են տեղաշարժվել միայն տեղի բնակիչները։

«Մենք ադեկվատ ենք գործում, որպեսզի ապահովենք հասարակության անվտանգությանը»,–ասել է Սիրաձեն։

Չնայած ցանկապատի տեղադրմանը, ցուցարարներն ու ընդդիմության առաջնորդները հավաքվում են խորհրդարանի մոտ և պլանավորում շրջափակել այն։

Ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ խորհրդարանին։ Ցուցարարները հարվածում են երկաթյա կոնստրուկցիաներին, սուլում սուլիչներով և կարգախոսներ վանկարկում՝ նման կերպ արտահայտելով իրենց բողոքը։

«Նման կերպ պաշարված խորհրդարան ես չեմ հիշում։ Նրանք սեփական ձեռքերով են արել մեր աշխատանքի կեսը։ Մեզ մուտքեր պետք չեն, մենք կանգնելու ենք այնտեղ, որտեղ նրանք իրենց բարիկադավորել են։ Տեսնենք, թե ինչպես են ներս մտնելու», – ասում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը։

«Բեռլինի պատ»․ այսպես են ընդդիմության առաջնորդներն անվանել խորհրդարանի մերձակայքի բարիկադները։

«Ուզում եմ շնորհավորել պարոն Բիձինա Իվանիշվիլիին և «Վրացական երազանքին» այս հրաշքի կապակցությամբ․․․ Սա ի՞նչ է։ Բեռլինի պատ՝ Վրաստանի մայրաքաղաքո՞ւմ։ Եվ նրանք կարծում են, որ կարող են հասնել իրենց քաղաքական նպատակների՞ն։ Ինքը Բիձինա Իվանիշվիլին է արգելափակել խորհրդարանը․․․ Նրանք մտածել-մտածել են և այսպիսի ապուշություն են հորինել, ինչը չի անում նույնիսկ Պուտինը Ռուսաստանում», – հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Բարամիձեն։

«Նրանք 13-րդ թաղամաս են սարքել (ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ): Ի՞նչ են նրանք մտածում և ինչպե՞ս են շարունակելու աշխատել։ Կառավարությունն ինքն իրեն շրջափակում է մերթ ցանկապատով, մերթ աբսուրդներով, ավելի ծիծաղելի ի՞նչ կարող է լինել», – այսպես է իրավիճակը գնահատել «Գիրիչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։

 

Հիշեցնենք, Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում ցույցերը սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը տապալեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այդ նախագիծը սկզբունքային կարևորություն ուներ. 2019թ. հուլիսի ցույցերը դադարեցին գլխավորապես հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջել էր ընդդիմության պահանջներին և անձամբ խոստացել էր հրաժարվել մեծամասնական ընտրակարգից ու ընդունել համամասնական (կուսակացական) ընտրական համակարգ՝ զրոյական անցողիկ շեմով:  

Ընտրական բարեփոխումների ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացքում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր: Հիմնականում քվեարկությունից ձեռնպահ էին մնացել իշխող «Վրացական երազանքի»՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:  

Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հայտարարեցին անժամկետ ցույցեր, Ռուսթավելի պողոտայում վրանային ճամբար դրեցին և հրաժարվեցին գնալ, մինչև իրենց պահանջները չկատարվեն: 

Ցույցերի արդյունքում մի քանի տուժածներ են տեղափոխվել հիվանդանոցներ, կան 3 տասնյակին մոտ ձերբակալվածներ:

Տպել
1518 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են