Ազատ երկիր ունենալ. այլընտրանք ապագայի համար

28/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 28-ի համարում

«Իշխանափոխությունը մեզ համար նպատակ չէ, այն ընդամենը միջոց է երկրի վաղվա մոդելն իրագործելու համար»,- «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամների կարծիքով, սա իրենց գործունեության առանձնահատկություններից մեկն է: Ու թեեւ իշխանափոխությունը, այս քաղաքական միավորման գնահատականով, անհրաժեշտ քայլ է ՀՀ զարգացումը ապահովելու համար, անհրաժեշտ է նաեւ, որպեսզի դրանից առաջ հանրության ներսում տեղի ունենա համաձայնություն ապագայի որոշակի մոդելի շուրջ:

Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալվել էին «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամներ Վահագն  Խաչատրյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ովքեր խոսեցին իրենց անելիքների մասին, ինչպես նաեւ պատասխանեցին այս ընթացքում «Այլընտրանքի» գործունեության շուրջ հասունացած հարցերին: Ըստ «Այլընտրանքի» ներկայացուցիչների, այսօր ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց սոցիալական եւ հասարակական դիրքից, միավորում է մի բան՝ անորոշությունը երկրի ապագայի նկատմամբ, եւ ահա, քաղաքական այս միավորումը ասպարեզ է եկել՝ հասարակությանը ներկայացնելով ապագայի իր մոդելը՝ իր առաջ խնդիր դնելով այդ մոդելի շուրջ համախոհների դաշտ ձեւավորելուց հետո միայն քայլեր ձեռնարկել այդ մոդելի իրագործման համար:

Քաղաքական այս միավորման ներկայացուցիչների կարծիքով, ՀՀ-ում չի կարող կրկնվել Ուկրաինայի օրինակը, որտեղ  իշխանափոխություն  տեղի ունեցավ, սակայն մինչեւ օրս որոշված չեն հետագա անելիքները: ««Այլընտրանքն» իր գործունեությանը նայում է այսպես. իշխանափոխության հաջորդ օրը մտածելու բաներ չպետք է ունենանք: Չլինի այնպես, որ իշխանափոխություն անենք, հետո կտեսնենք, թե ինչ կանենք: Այս է պատճառը, որ մենք վերապահումով ենք մոտենում բոլոր այն ուժերին, որոնք այսօր, ըստ էության, հանրահայտ  ճշմարտություններ ասելով՝ չեն ասում, թե իրենք  ինչ են առաջարկում որպես այլընտրանք:  Ի տարբերություն նրանց, մենք այսօրվա եւ երեկվա գնահատականը տալով՝ այդ գնահատականի եւ վերլուծության հիման վրա առաջարկում ենք ապագայի որոշակի մոդել»,- երեկ ասում էր  Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու «Այլընտրանքը» չի միանում «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը:

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նոր քաղաքացիական նախաձեռնությանը, որտեղ նույնպես հայտարարվում է իշխանափոխությունից առաջ  անելիքները հստակեցնելու մասին, ապա երեկ «Այլընտրանքի» ներկայացուցիչները պարզաբանեցին, որ ի տարբերություն նրանց, իրենք իրենց քաղաքական գործունեության մասին հայտարարել են միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ ունեցել են պատրաստի մոդել: Հանրությանն ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկը 1988 թվականի շարժման արժեքների վրա հիմնված քաղաքական այս միավորման եւ ՀՀՇ կուսակցության հարաբերություններն են, եւ դրա մասին երեկ հնչած հարցն այսպիսին էր՝  ի՞նչն է պատճառը, որ ՀՀՇ-ն եւ «Այլընտրանքը» չմիավորվեցին:

Ըստ Վ. Խաչատրյանի, տարաձայնությունները հիմնականում տակտիկական քայլերի շուրջ են եղել: Իսկ ըստ Ն. Փաշինյանի, վերջին շրջանում ՀՀ քաղաքական դաշտում տեղի են ունեցել մեծ լղոզումներ, եւ քաղաքական ուժերը կորցրել են իրենց իդենտիֆիկացիոն առանձնահատկությունները: Եւ այս իմաստով անհրաժեշտություն է առաջացել այնպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, որը նոր հարթակի վրա կդնի 1988-ի շարժման եւ դրանից բխած մյուս արժեքները՝ դրանք լղոզումից փրկելու համար: Հաջորդ հարցը, որ պտտվում է «Այլընտրանքի» շուրջ, նախկին իշխանության հետ կապն է՝ հաշվի առնելով նախաձեռնող խմբի մեջ նախկին իշխանությունների օրոք որոշակի պաշտոններ ունեցած մարդկանց: Ի՞նչ է փոխվել, որ այն ժամանակ դուք չգիտեիք «ի՞նչ անել» հարցի պատասխանը, իսկ այսօր գիտեք:

Այս հարցին պատասխանելով՝ նախկինում Երեւանի քաղաքապետի, ՀՀ առաջին նախագահի խորհրդականի պաշտոն զբաղեցրած Վ. Խաչատրյանն ասաց. «Մարդիկ կարող են ասել՝ այդ շանսը ձեզ տվեցինք՝  չօգտագործեցիք, ես էլ կասեմ, որ ես իսկապես մեղավորություն ունեմ, չկարողացա լավ անել, բայց ես գտնում եմ, որ այդ խնդիրը մեր առջեւ կանգնած է, եւ ես այն մարդկանցից եմ, որ գնում եմ այդ հարցը լուծելու: Եւ ես խնդիրը լուծում եմ ոչ թե նրա համար, որ գամ իշխանության, ես այդ խնդիրը լուծում եմ, որպեսզի ձեզ հնարավորություն տամ իշխանություն ձեւավորելու»:

Ն. Փաշինյանի պատասխանն այդ հարցին հետեւյալն էր. «Այսօր, երբ նոր քաղաքական ուժեր են ձեւավորվում, առաջինն ասում են՝ տեսեք, մեր ձեռքերը մաքուր են, մեր գրպանները մաքուր են, մեր կենսագրությունը մաքուր է: «Այլընտրանքն» ասում է՝ մենք նոր, բայց միեւնույն ժամանակ ժառանգական քաղաքական ուժ ենք, եւ մենք ստանձնում ենք 1988-ի շարժման գաղափարների վրա իշխանության եկած քաղաքական թիմի գործունեության պատասխանատվությունը` պայմանով, որ մեզ են պատկանում նաեւ այդ իշխանության դիվիդենդները»:

Ըստ  Փաշինյանի, նախկին իշխանությունների  թերությունները եւ առավելությունները հասկանալու համար անհրաժեշտ է նախ դրանց գնահատման օբյեկտիվ դաշտ ձեւավորել՝ ձերբազատվելով քարոզչական բոլոր ֆետիշներից: Երեկվա ասուլիսում հնչած մտքերի արդյունքում հարց առաջացավ նաեւ, թե արդյո՞ք ՀՀ հասարակությունն այսօր պատրաստ է ընդունել այն ամենը, ինչ առաջարկում է «Այլընտրանքը», իսկ միգուցե հասարակության համար այլընտրանքը ՀՀԿ-ն կամ ԲՀԿ են: «Այլընտրանքի» ներկայացուցիչների համոզմամբ, հանրությունը նման բանի այսօր պատրաստ չէ, այն ուղղակի գտնվում է ապատիայի մեջ, քանի որ նրան երբեք համակարգված այլընտրանք չի ներկայացվել:

«Մեր քաղաքական գործունեության իմաստն էլ այդ այլընտրանքը ներկայացնելն է եւ ապացուցելը, որ ՀՀ քաղաքացիների հավաքական կամքը ազատ երկիր ունենալն է»,- երեկ հայտարարեցին «Այլընտրանքի» ներկայացուցիչները՝ մեկ նախադասությամբ ձեւակերպելով նաեւ ապագայի իրենց մոդելը՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հանրության կյանքում իր տեղն ունենա ըստ իր օբյեկտիվ ընդունակությունների:

Աննա Հակոբյան

Տպել
3955 դիտում

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է