Հլը թողեք, ես էլ վերահսկեմ. մեկով ավել, մեկով պակաս

28/11/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 28-ի համարում

Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «ՀՀ տրանսպորտային տեսչության մասին» օրենքի նախագիծ, որը առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ազգային ժողովում այս օրենքի քննարկումները անցան, մեղմ ասած, հանգիստ: Այնքան հանգիստ, որ երկրորդ ընթերցման ներկայացնելիս կառավարությունը տիտղոսաթերթում գրել է. «ամփոփոթերթիկ չի ներկայացվում, քանի որ պատգամավորներից առաջարկություններ չեն ստացվել»: Մի խոսքով, օրենքն անցնում է, ինչպես ասում են, «հալած յուղի պես»: Այս ի՞նչ իդեալական նախագիծ է, որ ոչ ոք ոչ մի վերապահում չունի, եւ ի՞նչ է ենթադրում այս օրենքը: Ըստ էության, ստեղծվում է մի նոր, մոտավորապես պետավտոտեսչության լիազորությունների ծավալն ունեցող, ստուգող, հսկող, վերահսկող, գրեթե ուժային կառույց:

Ժամանակն էլ վատ չի ընտրված` առջեւում խորհրդարանական ընտրություններ են, գալու է պաշտոններ բաժանելու ժամանակը, եւ նոր, մեղմ ասած, յուղոտ պաշտոնների շտեմարանի նմանվող այս կառույցի գոյությունը պարզապես անհրաժեշտություն է. ապագա խորհրդարանում հայտնվելիք «քաղաքական» ուժերի համար որքան շատ լինեն յուղոտ պաշտոնները, այնքան նրանց համար հեշտ կլինի «անուշ-բարիշ» գոյատեւելը: Եւ ուրեմն, ի՞նչ կառույց է լինելու սա: Այն գործելու է ՀՀ տրանսպորտի նախարարության կազմում: «Տրանսպորտային տեսչությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է»,- նշված է նախագծում: Եւ երբ նայում ենք, թե նախագծի 6-րդ հոդվածով ինչ գործառույթներ են վերապահվել այս կառույցին, հասկանում ենք, թե որն է սրա նպատակը:

«Տրանսպորտային տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի մասին օրենսդրության, տրանսպորտի ոլորտում գործունեության իրականացման լիցենզիաների, միջազգային փոխադրումների թույլտվությունների, ջրային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային եւ երկաթուղային տրանսպորտի գործունեության, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության, ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ»:

Կարծես թե ոչինչ բաց չթողեցինք: Մի խոսքով, սա մի կառույց է, որը չորս եւ ավելի անիվ ունեցող փոխադրամիջոցների գործունեության ոլորտը կարգավորող սուպերկառույց է լինելու, գովազդի վերահսկողությունն էլ՝ վրադիր: Հայաստանյան փորձից ելնելով` կարելի է մոտավոր հաշվարկ անել, թե օրական ինչ փողեր են ֆռռալու այս կառույցի կուլիսներում: Այդ փողի ծավալը համադրելի կլինի պետավտոտեսչությունում պտտվող գումարների հետ: Ու բնական է, որ այս տեսչությունում աշխատանքի անցնելու համար հազար ու մի ծանոթ են գտնելու, մի 4-5 զրոներից բաղկացած մաղարիչներ են անելու, ճոխ ուտուշ-խմուշներ են կազմակերպելու...

Այսինքն՝ այն ամենը, ինչ արվում է նմանատիպ այլ յուղոտ կառույցներում աշխատանքի անցնելու համար: Իսկ ղեկավար պաշտոնները բաշխվելու են «քաղաքական» պայմանավորվածությունների հիման վրա` հետագայում, բնականաբար, ֆինանսապես «նայելու» ավանդական պայմանով: Այսինքն, այս կառույցը կգործի նմանատիպ այլ կառույցների  գործունեության ստվերային սկզբունքներով, առանց որեւէ նորամուծության: Ինչպե՞ս ենք մենք` ՀՀ քաղաքացիներս, մեր մաշկի վրա զգալու այս նոր տեսչության գոյությունը: «Վերահսկողությունը կազմակերպվում է ընտրանքային կարգով, ինչպես նաեւ տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող փոխադրումների մասին տեղեկությունների առկայության դեպքերում...»,- գրված է նախագծի 9-րդ հոդվածում:

Այսինքն, եթե դուք երթեւեկում եք երթուղային տաքսիով, ապա այն այսօր կարող է կանգնեցնել միայն պետավտոտեսուչը եւ ստուգել վարորդի փաստաթղթերը: Իհարկե, դա կարող է տեւել մի 5 րոպե, եթե վարորդն ու ավտոտեսուչը առանձնանում են երթուղայինի ետեւի մասում եւ «լուծում են» իրենց հարցերը: Երբ այս նախագիծը օրենք դառնա, այդ ավտոտեսուչից բաժանվելուց հետո պետավտոտեսչության մոտակա «անշարժ պահակակետում» ձեր երթուղայինը արդեն կարող է կանգնեցնել նաեւ տրանսպորտային տեսուչը եւ հազար ու մի փաստաթուղթ պահանջել վարորդից: Իսկ այն, ինչ զգալու են ավտոբուսների, միկրոավտոբուսների, տաքսիների, բեռնատարների վարորդները, պարզապես չի կարող համեմատվել ուղեւորի զգացածի հետ: Բայց սա՝ միայն ճանապարհներին:

Այս կառույցը օրենքով ստանալու է ստուգում իրականացնող մարմնի կարգավիճակ: Այն կարող է ստուգումներ կազմակերպել փոխադրումներ իրականացնող կազմակերպություններում: Այլ կերպ ասած, նա կարող է մտնել ցանկացած տաքսի-ծառայություն եւ ստուգում սկսել: Երբ այս նախագիծը դառնա օրենք, ապա տրանսպորտային տեսչությունը վերը նշված կազմակերպություններում, ինչպես նշված է 11-րդ հոդվածում, կարող է ստուգել «ավտովարորդների, նավավարների, մեքենավարների առողջական վիճակի եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի նախաերթային զննումների անցկացումը... աշխատանքի եւ հանգստի ռեժիմը, շարժակազմի տեխնիկական շահագործման, փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության պահպանումը... ուղեւորների տոմսավորման, սպասարկման, նստեցման-իջեցման...». էլ չշարունակենք:

Մի խոսքով, այս տեսչությունը կարող է գալ ցանկացած կազմակերպություն եւ այնքան «կեղտ» բռնել, որի տակից հնարավոր կլինի դուրս գալ միայն համապատասխան «մուծումներով»: Շատ շուտով մենք կհամոզվենք, որ այս տեսչության գոյությունը իրական որեւէ օգուտ մեր երկրին չի բերելու ո՛չ փոխադրումների անվտանգության ապահովման, ո՛չ էլ կանոնակարգման իմաստով, բայց մի քանի լրացուցիչ «սոված բերան» այն հաստատ կկերակրի: Օրենքի նախագծում տեղ են գտել այնպիսի ձեւակերպումներ, որ ուղղակի զավեշտական են: Օրինակ, նախագծի 14-րդ հոդվածի առաջին կետի դ. ենթակետը շարադրված է հետեւյալ կերպ.

«Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձը պարտավոր է վերահսկողություն իրականացնելիս թույլ չտալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների վերազանցում»: Փաստորեն, այս դրույթով սահմանվել է, որ հանցագործություն կատարել չի կարելի: Եթե առաջնորդվենք այս դրույթի տրամաբանությամբ, ապա նույն նախադասությունը պետք է գրված լիներ նաեւ նախագծի ստուգումներ անցկացնելու մասին դրույթներում: Սակայն այնտեղ դա բացակայում է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ «վերապահված լիազորությունների վերազանցումը» ստուգում անցկացնելիս թույլատրվում է, իսկ վերահսկողություն իրականացնելիս՝ ոչ:

Եւ ընդհանրապես, որեւէ օրենքում գրել, որ չի կարելի վերազանցել լիազորությունները, նույնն է, թե որեւէ օրենքում գրել, որ չի կարելի մարդու գլխին կրակել, արդուկով մեջքը վառել, մատները մեխել տախտակին, հոսանքով տանջել եւ այլն: Իսկ այս նախագծում լիազորությունները վերազանցելը արգելելու մասին դրույթի առկայությունը նշանակում է, որ դրա հեղինակների նպատակը եղել է ընդամենը գեղեցիկ ձեւակերպումներով մի նոր, հերթական հրեշավոր կառույց ստեղծելու մասին նորմատիվ փաստաթուղթ մշակելը: Կարող ենք պնդել, որ դա նրանց հաջողվել է, ինչում մենք կհամոզվենք շատ շուտով` մի քանի ամսից: Չնայած, նման կառույցները՝ մեկով ավել, մեկով պակաս... Ի՞նչ տարբերություն:

Հայկ Գեւորգյան

Տպել
3529 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան