Ճիշտ սնվելը նպաստում է երեխաների ուշադրության կենտրոնացմանը և որակյալ կրթական վերջնարդյունքի ապահովմանը.Արևիկ Անափիոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել է պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացմանը նվիրված  միջազգային համաժողովին, որը կազմակերպել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)  և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջը:

Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է սննդի և ուսման փոխազդեցության խնդիրներին` ներկայացնելով ՀՀ մարզերի դպրոցներում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագիրը: Արևիկ Անափիոսյանը հիշատակել է որակյալ կրթության մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի  սահմանումը, որտեղ նշվում է, որ որակյալ սովորողը պետք է ստանա ճիշտ սնունդ` որակյալ կրթական արդյունք ունենալու համար. «Կրթության ընթացքում վիտամիններով հագեցած նախաճաշն ու ետճաշիկը նպաստում են երեխայի ուշադրության կենտրոնացմանը, դասի ընթացքում ավելի հանգիստ վարքագծի դրսևորմանը, հետևաբար նաև բարձր կրթական վերջնարդյունքների ձևավորմանը»,- նշել է նախարարի տեղակալը: Նրա խոսքով` աշխարհում բազմաթիվ հետազոտություններ կան ուսուցման և սննդի կազմակերպման փոխադարձ ազդեցության մասին:

«Հայաստանում նույնպես Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ վերջերս կատարվել է հետազոտություն. նախաճաշ և ետճաշիկ ստացած աշակերտների կրթական արդյունքները համեմատվել է  դպրոցում սնունդ չստացած երեխաների արդյունքների հետ: Ստացված պատկերը նույնն է եղել, ինչ որ աշխարհում արդեն իրականացված նման հետազոտություններինը»,- նշել է  նախարարի  տեղակալը և հավելել, որ Հայաստանում 2010 թվականից սկսած Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվում է դպրոցական սննդի ծրագիր, որում ներառված են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտները:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` դպրոցական սննդի ծրագիրը մեր երկրում սկսվել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ և միջոցներով: Որդեգրվել է քաղաքականություն, համաձայն որի՝ դպրոցները մարզ առ մարզ պետության հանձնառությանն են փոխանցվում` ընդգրկվելով ազգային ծրագրում: Այս ընթացքում ձևավորվել է գործընկերային արդյունավետ համագործակցություն` ԿԳՄՍ նախարարության,  ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև, որի արդյունքում բարելավվել են մարզային դպրոցների խոհանոցային ենթակառուցվածքները, վերապատրաստվել են դպրոցների տնօրեններն ու խոհարար-մասնագետները, հիմնվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, կայացել է  դպրոցներում տաք սննդի կազմակերպման համակարգը: Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով` առողջ և ճիշտ սնուցման խնդիրները կարևորվում են նաև կրթական չափորոշիչների վերանայման քննարկումներում` դրանք դիտարկելով մարդկային կապիտալի զարգացման կայուն բաղադրիչ: 

Բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Տպել
1503 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին