Շատ քչերն էին հավատում, որ 1 տարում հնարավոր է բյուջեն այդքան ավելանա. Գեւորգ Պապոյան

Հայաստանը հիմա մի շարք ցուցանիշներով գտնվում է պատմական ամենաբարձր մակարդակում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը:

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության 2019-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2018-ի համեմատ ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով: Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների եւ պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ:

Բացի այդ 2018-ի հոկտեմբերի համեմատ 2019-ի հոկտեմբերին 19%-ով ավելացել են Հայաստանի համախառն միջազգային պահուստները: 2019-ի հոկտեմբերին այն կազմել է 2 մլրդ 468.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը 386 միլիոն դոլարով ավելի է 2018-ի հոկտեմբերին եղած ցուցանիշից:

- Պարոն Պապոյան, 2019-ի հունվար-հոկտեմբերին 2018-ի համեմատ ՀՀ պետբյուջեի եկամուտները ավելացել են 20%-ով: Ինչո՞վ է սա պայմանավորված եւ արդյո՞ք այս արդյունքը գոհացնում է ձեզ:

- Իրականում սա փայլուն ցուցանիշ է, որովհետեւ ըստ էության վարչապետն էլ, երբ դեռեւս վարչապետ չէր ընտրվել եւ գլխավորում էր հեղափոխական շարժումը՝ այսպիսի ցուցանիշի մասին էր ասում: Նա նշել էր, որ 1 տարվա ընթացքում պետբյուջեի եկամուտները 20-25 տոկոսով կավելանան: Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ շատ քչերն էին հավատում, որ 1 տարում հնարավոր է բյուջեն այդքան ավելանա: Ու սա շատ հավակնոտ թիվ էր: Այդպիսի բարձր թվին չհավատացողներից մեկը նաեւ ես էի: Ես կարծում էի ավելի համեստ ցուցանիշներ կարձանագրվեն՝ ասենք 10-15 տոկոսի սահմաններում: Ըստ էության հեղափոխության ժամանակ հարթակից վարչապետի այս հայտարարությունը, որն ամենակարեւոր հայտարարություններից մեկն էր, նա կատարել է: Իհարկե, սա գոհացուցիչ էր:

Առաջին հերթին սա տեղի է ունեցել ստվերի դեմ պայքարի եւ կրճատման շնորհիվ: Այս առումով վերջապես մենք ունենք էական փոփոխությունը: Երկրորդ պատճառը տնտեսական աճի բարձր տեմպն է: Առաջին 9 ամիսների կտրվածքով տնտեսական աճի թիվը 7.9 տոկոս է, ինչը ռեկորդային բարձր է վերջին 12 տարիների համար: Բացարձակ արժեքով ՀՆԱ-ի աճը ամենամեծ աճն է:

- Եթե համեմատենք ոչ թե նախորդ տարվա հետ, այլ այս տարվա համար ի սկզբանե նախատեսված ակնկալվող եկամուտների հետ, տարբերությունը տոկոսային առումով մե՞ծ է, թե նախատեսված գումարի չափով է եղել:  

- Նախատեսվածի շրջանակում է արվում: Ի սկզբանե տարվա սկզբում պարզ էր, որ մենք բյուջեն կգերակատարենք:

- Մինչեւ տարեվերջ նախորդ տարվա համեմատ եկամուտների չափն ըստ ձեզ տոկոսային առումով կհաջողվի՞ ավելի մեծացնել:

- Ես կարծում եմ, որ 20 տոկոսի սահմաններում կմնա: Փոփոխություն, եթե լինի՝ ապա շատ փոքր:

- Պարոն Պապոյան, Հայաստանի միջազգային պահուստները եւս աճել են նախորդ տարվա համեմատ 19 տոկոսով: Ի՞նչ կտա այս ցուցանիշը Հայաստանին:

- Սա շատ կարեւոր ցուցանիշ է: Պետության միջազգային պահուստներն ինչի՞ համար են, դրանով նախ մեծանում է պետության կանխատեսելիությունն ու վստահությունը: Երկրորդը՝ Աստված մի արասցե, եթե մի իրավիճակ լինի, որ դրանք մեզ պետք գան՝ ապա կարող ենք օգտագործել: Բազմաթիվ մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական ռիսկերի պարագայում մենք այդ միջոցները կարող ենք օգտագործել: Հետեւաբար՝ ֆինանսական առումով մենք բավականին ամրապնդված ենք, բավականին ինքնաբավ ենք դարձել: Միջագային պահուստների ավելացումն այդ ինքնաբավության ցուցիչներից մեկն է:

Մի բան էլ ասեմ. սա պատմական ամենաբարձր մակարդակն է: Ընդհանրապես մենք հիմա մի շարք ցուցանիշներով գտնվում ենք պատմական ամենաբարձր մակարդակում: Մեր բյուջեն երբեւէ այսքան մեծ չի եղել, մեր ՀՆԱ-ն երբեւէ այսքան մեծ չի եղել, մեր արտաքին պահուստները երբեւէ այսքան մեծ չի եղել: Այսինքն սրանք շատ դրական փոփոխություններ են եւ սրան ազդում են նաեւ տարբեր կողմերից մեր երկրի վարկանիշին:

- Ինչքան էլ տարբեր ուղղություններով աճ է գրանցվում միեւնույն է պետությունը չի կարողանում զերծ մնալ վարկեր վերցնելուց՝ ինչն էլ շատ հաճախ քննարկման առարկա է դառնում: Ըստ ձեզ նման աճ գրանցելու պայմաններում վարկ վերցնելը ինչքանո՞վ է անհրաժեշտ:

- «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը 2019 թվականի նոյեմբերի 22-ին 1 մակարդակով բարձրացրել է ՀՀ կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «B+»-ից դարձնելով «BB-»: Սրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում որոշակի ինստիտուտներ՝ օրինակ բանկային համակարգը, Կենտրոնական բանկը բավականին արդյունավետ են աշխատել: Սա պայմանավորված է նրանով, որ մենք էականորեն կրճատեցինք մեր երկրում կոռուպցիայի մակարդակը: Ո՞րն է այս ամենի փոխկապակցվածությունը. նախկինում, երբ որ վարկեր են վերցրել, հասարակության մեջ էլ վարկերի հանդեպ բացասական վերաբերմունք կար, ինչը շատ օբյեկտիվ էր: Նախկինում, երբ որ վերցրել են վարկեր, դրանք հիմնականում կոռումպացված իշխանությունների կողմից կամ մսխվել են կամ անարդյունավետ են ծախսվել: Այսօր բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնք ապացուցում են իմ ասածը: Վարկերն այդքան էլ վատ բան չէ, այլ բան է, որ վարկերը վերցնում են, բայց մի քանի հոգի դրանց զգալի մասը իրար հետ մսխում են: Հիմա, երբ որ մենք կապիտալ շինարարության իրականացման համար կամ մեկ այլ ծրագիր իրականացնելու համար՝ օրինակ ճանապարհ կառուցելու համար, վերցնում ենք վարկեր դրանք լավ բան են: Վատ կլիներ, երբ որ մենք էլ շարունակեինք նախորդ իշխանությունների «պրակտիկան», բայց մենք այդ ճանապարհով չենք գնում: Մենք նույն գումարով մոտավորապես 40-50 տոկոսով ավելի շատ ճանապարհ ենք կառուցում եւ ավելի որակով՝ քան նախորդ իշխանությունները: Այն ռիսկերը, որոնք նախկինում կային՝ հիմա չկան: Հետեւաբար նոր վերցված վարկերը պետք է ծառայեն նոր տնտեսական արդյունքի առաջացմանը:

- Տարբեր ոլորտներում գրանցվող աճերը շոշափելիության առումով քաղաքացին տեղո՞ւմ է զգում, թե հետագայում է զգալու:

- Ե՛վ հիմա է զգում, ե՛ւ հետագայում է գզալու: 2020 թվականի պետական բյուջեն ինձ համար գնահատելի է հենց դրանով: Սա ոչ չոր տնտեսագիտական բյուջե է, ոչ էլ պոպուլիստական բյուջե է: Մենք 10 տոկոս կենսաթոշակի աճ ենք սահմանել, ինչը շատ լավ ցուցանիշ է: Բնականաբար մեր կենսաթոշակառուների կյանքի որակը սրանով չի փոխվի, բայց 10 տոկոսի չափով կփոխվի: Մյուս կողմից մենք էականորեն ավելացնում ենք կապիտալ ծախսերը, ենթակառուցվածքների ծախսերը, մարդկային կապիտալին ուղղվող ծախսերը՝ օրինակ՝ առողջապահությանն ու կրթությանը: Մենք ապագայում նույնպես շարունակաբար կկարողանաք աշխատավարձերի եւ կենսաթոշակների աճ ապահովել: Մենք հիմա շարունակաբար բարձրացնում ենք պետական աշխատավարձերը՝ ուսուցիչներինը, հրշեջներինը, զինվորականներինը, պոլիկլինիկաներինը, Երեւան մանկապարտեզներինը, նվազագույն աշխատավարձն է ավելանում, եկամտային հարկի համահարթեցման արդյունքում 208 հազար մարդու աշխատավարձ կավելանա:

Տպել
3554 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է