«Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում. ՀՔԾ պետն առաջարկեց դիմել Վանեցյանին

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններում հանցագործության մասին հաղորդում չի տեսել: Խոսքը Վանեցյանի այն հայտարարության մասին էր, ըստ որի՝ «Սորոս»-ի գրասենյակը վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը։

«Դիմեք պարոն Վանեցյանին, նա, կարծում եմ, կմեկնաբանի։ «Սորոս»-ի գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ  չի մտնում, ես նախաքննական մարմնի ղեկավար եմ, խնդրում եմ ինձ հարցեր տվեք մեր վարույթում գտնվող գործերով»,- ասաց Խաչատրյանը:

ՀՔԾ պետն անդրադարձավ նաեւ օրերս համացանցում տարածված «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրգործին:

Հարցին, թե ինչո՞ւ է քրգործ հարուցվել ոչ թե խոշտանգման հոդվածով, այլ բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ըստ նախնական տվյալների՝ այդ դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում: Այն ժամանակ 309.1. հոդվածը, այսինքն՝ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռ ընդունված չէր: Հետեւաբար մենք շատ մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէինք կարող այդ հոդվածով հարուցել»:

Լրագրողներից մեկն էլ փորձեց պարզել, թե արդյոք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ եղե՞լ է միջադեպից, նա կապ ունի՞ դրա հետ.

«Դուք ուզում եք, որ ես հիմա ասեմ, թե քննությամբ ինչ է պարզվել: Դեռեւս քննությունը 2 օր է շարունակվում…»,- ասաց Խաչատրյանը՝ նկատելով, որ դեռ նույնիսկ պարզ չէ՝ միջադեպի բոլոր մասնակիցները արդյո՞ք ոստիկաններ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4868 դիտում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամ

ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող տանկեր. տեսանյութ

Քննարկվել են հայ-քենիական համագործակցության առանցքային խնդիրները բնապահպանության ոլորտում

Ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ, փոխարինելու անհրաժեշտություն չկա

ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

ՊՆ-ն հրապարակել է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման հաստիքների թիվը և կարգը

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պայման մենք չունենք, Ադրբեջանն այդքան էլ պարզ չէ՝ ունի, չունի. Փաշինյան

18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած

Դավիթ Խուդաթյանը հետևել է Սյունիքում պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին

Առաջարկում եմ Ադրբեջանին զուգահեռաբար փակել «Արևմտյան Ադրբեջան»-«Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները. վարչապետ

Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում. մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է, մառախուղ

Անակնկալ հանդիպումներ Համբուրգում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրդեհ Երևանի բանկերից մեկում. կա տուժած

Վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Ֆիդան

Ինչ են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը. մանրամասներ

Քննարկվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի համագործակցության հեռանկարը

Հանդիպում Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տաշիր Սամոյի խմբակը թող հերքի նաև այս լուսանկարը, թող ասեն նկարում Սամոն չէ, կամ նկարը Վեհարանում չէ. Չախոյան

Եվս 4 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Հաջիևը

2026-ի ընտրություններից առաջ այս և նմանատիպ այլ ձայնագող ուժեր շարունակելու են խաբել, մոլորեցնել. Մանավազյան

Կաթողիկոսը ազդակ ուղարկեց՝ պատրաստ է հանդիպել. վարչապետը հաստատեց՝ պայքարը եկեղեցու դեմ չէ. Աբրահամ սրբազան

Սահմանագոտու տարբեր հատվածներում հատուկ տեխնիկայով կատարվող ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա

Բեռլինից ժամանեցի Համբուրգ. վարչապետ. տեսանյութ

Դավիթ Կարապետյանը Գեորգիոս Միտրակոսին է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները

Կոմպրոմատներ կիրառվե՞լ են, թե՞ ոչ. ինչու է հետաձգվել Եպիսկոպոսաց ժողովը. մանրամասնում է սրբազանը. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

Հոգևորականը նզովում է, ասում՝ կգնաս թաղումդ կանես. սա ինչ խոսույթ է, եկեղեցին վերածել են հոր դուքանի

Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ Թայեքսի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից

ԵՊՀ-ում «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի կրթական միջավայրը թարմացվում է

Վարչապետը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները

Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է․ դոնոր կազմակերպությունը և Ջրային կոմիտեն համատեղ այց են կատարել

EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոնը պատրաստակամ է համագործակցել ՀՀ կառավարության հետ

Նիկոլ Փաշինյանը շրջել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ. լուսանկարներ, տեսանյութ

Բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ

Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը