Կռտած TV-ներ. «Վեդու դավայ»

25/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 25-ի համարում

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը օրերս ԱԺ պատգամավորների եւ  պաշտոնյաների շրջանում ասում էր, թե մշակել է «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունների այնպիսի նախագիծ, որը հեռուստաընկերություններին ոչ մի հնարավորություն չի թողնի օղու` նույնիսկ թաքնված գովազդ տեղադրել իրենց եթերում: Ընդհանրապես հեռուստատեսությամբ օղու գովազդի թեման առաջին հայացքից թվում է մի էպիզոդիկ հարց, որին առանձին ուշադրություն դարձնել չարժե: Իրականում, սակայն, սա շատ լուրջ եւ նույնիսկ քաղաքական հարց է: Եւ ահա թե ինչու: Ներկայումս գործող «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում սեւով սպիտակի վրա գրված է.

«Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը»: Այլ կերպ ասած, եթե հետեւենք օրենքին, մենք հեռուստատեսությամբ օղու գովազդ չպետք է տեսնենք: Սակայն սխալված չենք լինի, եթե պնդենք, որ եթերում բոլոր գովազդների երեւի թե կեսը հենց օղու գովազդ է: Փաստորեն, ամեն օր, օրը մի 20 անգամ մենք` բոլոր հեռուստադիտողներս, ականատես ենք լինում հեռուստաընկերությունների կողմից օրենքի կոպիտ խախտման: Ո՞վ պետք է հետեւի, որ այդ խախտումը չլինի:

Ըստ ՀՀ օրենսդրության, հեռուստաընկերությունների վերահսկողությունը իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Այս հարցը բազմիցս բարձրացվել է, եւ այդ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ամեն անգամ ինչ-որ ստանդարտ պատասխաններ է տալիս: Օրինակ, ասում է, թե հնարավոր չէ ապացուցել, որ գովազդվում է օղին եւ ոչ թե ապրանքային նշանը: Այսինքն, եթե գովազդվում է «Նեմիրոֆֆ»-ը, «Կրիստալ»-ը, «Վեդա»-ն եւ այլն, ապա դա ոչ թե օղու գովազդ է, այլ ապրանքային նշանի: Կարեւորը, որ չգովազդվի օղու շիշը: Բայց վերջերս նույնիսկ շշով է գովազդվում օղին:

Նման պատասխանը, իհարկե, հեռուստադիտողին հայտնի կենդանու տեղ դնելու փորձ է, եւ ընդամենը: Եթե Ամալյանը եւ հանձնաժողովի մյուս անդամնե-րը  ընդհանրապես այդ գովազդը տեսնելիս կարծում են, որ դա ապրանքային նշանի գովազդ է եւ ոչ մի կապ չունի օղու հետ, ապա նրանք իրենք են իրենց դնում այդ հայտնի կենդանու տեղ: Կամ էլ, լավագույն դեպքում, ընդհանրապես ունակ չեն ընկալել, թե ինչ է ցուցադրվում, ինչը ամենեւին չի կարելի բացառել: Ցանկացած անկաշկանդ դատարան առանց դժվարության կապացուցի, որ «Վեդու դավայ» գոռացող սլավոնացու մոլագար ճիչը հենց օղու գովազդ է:

Այլ կերպ ասած, այստեղ խնդիրը ոչ թե օրենսդրական բացն է, եւ օղու «թաքնված» գովազդը կանխելու համար առաջին հերթին պետք են ոչ թե օրենսդրական բարեփոխումներ, այլ ցանկություն: Իսկ ցանկություն չկա: Ավելին` հեռուստաընկերությունները ունեն օղու գովազդ տեղադրելու «դաբրո», ընդ որում, առանց որեւէ քանակային սահմանափակության. տեղադրիր` որքան պատվեր կունենաս: Սրանով իշխանությունները շատ կարեւոր խնդիր են լուծում: Նրանց կողմից հեռուստաեթերի կատարյալ վերահսկողությունը, հեռուստաընկերությունների լիակատար «կռտումը» պահանջում է որոշակի փոխհատուցում:

Ընտրություններից ընտրություններ հեռուստաընկերություններին ծրարներով ու փաթեթներով փող ուղարկելը հարցի լուծում չէ, քանի որ դրանց նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնել ոչ թե միայն նախընտրական շրջանում, այլ ամեն ժամ, ամեն վայրկյան: Օղու գովազդ տեղադրելու «դաբրո» տալով` իշխանությունը «Փող` խելոք մնալու դիմաց» օպերացիայի ֆինանսավորման մեծ մասը դնում է օղի արտադրողների եւ օղի ներկրողների վրա: Լավ աշխատելու դեպքում հայկական միջին վիճակագրական հեռուստաընկերությունը միայն օղու գովազդի վրա, հաշվի առնելով հեռուստաընկերությունների սահմանած գովազդային գները եւ օղու գովազդների տեւողությունը, կարող է աշխատել մինչեւ 250 հազար դրամ օրական կամ տարեկան մի 90 մլն դրամ:

Սա` միայն օղու գովազդից: Այսինքն, հենց այսքանով իշխանությունները ազատվում են հեռուստաընկերություններին` ամուլ լինելու դիմաց վճարելու պարտավորությունից:  Սա է իրականությունը: Եւ Կարեն Ճշմարիտյանի հայտարարությունը, թե «Գովազդի մասին» օրենքում այնպիսի փոփոխություն է մշակել, որ հեռուստաընկերությունները չկարողանան շրջանցել օղու գովազդի արգելքը, առնվազն նշանակում է, որ մեր տնտեսական զարգացման նախարարը իրականությունից այնքան է կտրված, որքան մեր տնտեսական երկնիշ զարգացումը: Եթերում օղու գովազդի իսպառ արգելքի դրույթը գործում է դեռ 2002 թվականի հուլիսից:

Այն, որ վերջին չորս տարիներին մեր եթերում օղու գովազդի պակասություն չի զգացվել, հայտնի է: Այն, որ այդ ընթացքում բողոքներ են հնչել դրա դեմ, դա էլ է հայտնի: Եւ ուրեմն, եթե կառավարությունը իրոք ցանկություն ունենար մեր եթերը իսպառ ազատել օղու գովազդից, դա կաներ շատ վաղուց: Եթե դրա համար անպայման օրենսդրական փոփոխություններ են պետք, ապա ընդամենը մեկ նախադասությունից բաղկացած այդ փոփոխությունը ձեւակերպելն ամենեւին էլ բարդ չէր` նույնիսկ մեր կառավարության հավաքական ինտելեկտի պարագայում:

Բայց կառավարությունը այդպիսի փոփոխության առաջարկ չի արել: Իսկ դա նշանակում է, որ իշխանություններին պետք է, որ հեռուստաեթերում օղու գովազդներ լինեն: Եւ այդ գովազդները եղել են, կան եւ դեռ լինելու են, քանի դեռ իշխանությունների միակ ու վերջին հույսը հեռուստաեթերի լիակատար վերահսկելիությունն է: Իսկ դա ապահովելու համար Քոչարյանը իր ամալյաններով հանդերձ կարող են երդվել, թե «Նեմիրոֆֆ» ասելով` իրենք հասկանում են երկկոնտուրանի գազի կաթսա, «Վեդա» ասելով` տաքսի ծառայություն, «Բելինկա» ասելով` թվային ֆոտոխցիկ, իսկ «Օլիգարխ» ասելով` հանգստյան տուն Ծաղկաձորում, ընդ որում` էլիտար: 

Հայկ Գեւորգյան

Տպել
3678 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ