Մեծերն են պահանջում. լինել բարի եւ ստեղծագործ

24/11/2019 schedule11:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 24-ի համարում

Երեկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով տարածվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` նոյեմբերի 20-22-ին Երեւան եւ Բաքու կատարած այցերի արդյունքների  հիման վրա կազմված հայտարարությունը: «Համանախագահները հանդիպեցին նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ արտգործնախարարների հետ: Այս բաց եւ կառուցողական մթնոլորտում անցկացված հանդիպումների արդյունքում երկու նախագահները ընդունել են համանախագահների առաջարկությունը` հանդիպել հաջորդ շաբաթ Մինսկում անցկացվող ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ, սակայն, չի հստակեցվում, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից միայն երկո՞ւսն են այս հայտարարության հեղինակը, թե՞ նրանց միացել է նաեւ ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան:

Սակայն տվյալ դեպքում, իհարկե, դա արդեն այդքան կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ֆրանսիացի եւ ռուս համանախագահներ Բեռնար Ֆասիեին եւ Յուրի Մերզլյակովին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել իրենց այս այցի նպատակին, այն է` համաձայնություն ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից նոյեմբերի 28-ին Մինսկում ԼՂ հարցով բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, երկու կողմի համաձայնությունը կա, եւ հանդիպումը կկայանա: Քոչարյան-Ալիեւի  վերջին երկու` Ռամբույեում եւ Բուխարեստում տեղի ունեցած անհաջող հանդիպումներից հետո Մինսկի հանդիպման հիմնական նպատակը թերեւս պետք է մեկը լինի` ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու առումով այդքան «խոստումնալի» 2006 թվականը ավարտել քիչ թե շատ դրական նոտայով:

Այն գնահատականը, որ Մինկի հանդիպման ժամանակ համաձայնության մասին չի կարող խոսք լինել, թերեւս հավելյալ հիմնավորումների կարիք չունի: Նման հույսեր չունեն նաեւ իրենք` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք հայտարարության մեջ խոսում են նաեւ Մինսկի հանդիպումից իրենց ունեցած ակնկալիքներից: Դրանք բավական համեստ են: «Համանախագահները հույս ունեն, որ Մինսկում նախագահների եւ արտգործնախարարների հանդիպման ժամանակ մեկ քայլ առաջ կարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար այն սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, որոնք հաստատվել են Սանկտ Պետերբուրգում Մեծ Ութնյակի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ:

Այսինքն` այս պահին համանախագահները Քոչարյանից եւ Ալիեւից առանձնապես մեծ բան չեն պահանջում, ընդամենը մեկ քայլ առաջ: Մեկ քայլ առաջ ասելով` նրանք, իհարկե, կարող էին ի նկատի ունենալ սեղանին դրված շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սակայն կարծես թե սա այդ դեպքը չէ: Ընդամենը վերջերս Բրյուսելում  Օսկանյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե այդ հանդիպումն իրենց օգնեց ավելի լավ հասկանալ այն հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ չեն կարողանում համաձայնության գալ: Այսինքն` այս պայմաններում փաստաթղթի ստորագրման մասին չի կարող խոսք լինել: Իսկ  մինչ օրս, ըստ բանակցողների հայտարարությունների, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ երկու սկզբունքի շուրջ` ԼՂ կարգավիճակի եւ Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի:

Ի դեպ, նոյեմբերի 17-ին Վիեննայում մամուլի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ այս հարցին անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կողմերը վերջին բանակցությունների ընթացքում առաջընթաց են արձանագրել հակամարտության կարգավորման երկու սկզբունքները համատեղելու ուղղությամբ իրենց խորհրդածություններում: Խոսքը ԼՂ  կարգավիճակի եւ Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի սկզբունքների մասին է: Ըստ Մեթյու Բրայզայի, կողմերը ներկայումս խորհրդածում են այս հարցերի շուրջ: Ընդ որում` այդ խորհրդածություններում նրանք ցուցաբերում են ստեղծագործական եւ կառուցողական մոտեցում` հարգելով մեկը մյուսին:

Թերեւս հենց սա ի նկատի ուներ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, երբ Բրյուսելի հանդիպումից հետո հայտարարեց, որ համաձայնության ընդհանուր եզրեր են սկսել երեւալ: Այսինքն` որտեղ կա ստեղծագործական մոտեցում, այնտեղ կարող են լինել նաեւ առաջընթացներ, համաձայնության եզրեր եւ այլն: Եւ կարծում ենք` Մինսկում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջ դրված խնդիրը հենց ստեղծագործական եւ կառուցողական այդ մթնոլորտի պահպանումն է: Համանախագահների համար կարեւոր է, որ 2006 թվականը այդ տրամադրություններով էլ ավարտվի: Մյուս կողմից` պատահական չէ նաեւ հայտարարության մեջ Մեծ Ութնյակի երկրների անունը շոշափելը: Սրանով համանախագահները փորձում են ճնշում գործադրել կողմերի վրա` սպասված «մեկ քայլ առաջն» ապահովելու համար: Այսինքն` չկռվել, իրար չվիրավորել, հանդիպման կեսից չհեռանալ, ուղղակի նստել եւ զրուցել` ցուցադրելով սեփական ստեղծագործական կարողությունները: Ռամբույեից եւ Բուխարեստից հետո դա իսկապես մեկ քայլ առաջ կլինի:  

Աննա Հակոբյան

Տպել
2860 դիտում

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել