Պահպանողական անբարոյականություն. «տատուն» եւ ՀՀ ազգային անվտանգությունը

23/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 23-ի համարում

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարում է. «Եթե առաջիկայում Ռուսաստանի հայերի նկատմամբ բռնությունների նոր ալիք սկսվի, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի հանրապետական կուսակցության վրա»։ Իսկ որ նոյեմբերի 16-ից հետո նման ալիք ՌԴ-ում հաստատ բարձրանալու է, եւ այդ երկրում ապրող մեր 2 մլն հայրենակիցների անվտանգությունն այսօր առավել քան երբեւէ վտանգված է, դրանում քաղաքագետ պատգամավորը չի կասկածում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հայտնի դարձավ, որ Ուսանողության միջազգային օրվա  կապակցությամբ ՀՀԿ-ն ու «Կենտրոն» թաղապետարանը որոշել են հրավիրել, ինչպես պատգամավոր Հովհաննիսյանն ասաց՝ ««Տատուի» 2 լեսբուհիներին, որոնց այլ երկրներում հրավիրում են միայն անառակների ու մանկապիղծների փակ ակումբներում ելույթ ունենալու համար»։

Այդ լուրն առնելուն պես պատգամավորը պաշտոնապես դիմում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` խնդրելով արգելել «Տատուի» մուտքը ՀՀ։ «Սակայն նախարարն ինձ ասաց, որ ինքն այդ հարցում անզոր է, որովհետեւ դա նախաձեռնել է վարչապետի կուսակցությունը։ Բայց շատ ուրախ կլինի, եթե ես իմ հրապարակային ելույթներում այդ հարցը բարձրացնեմ»,- պատմում է պատգամավորը։ Նա հարցը բարձրացնում է, սակայն՝ անօգուտ, որովհետեւ ՀՀԿ-ն «Տատուին», այնուամենայնիվ, բերում է։ Եւ ահա, այդ օրվանից մենք ամեն րոպե պետք է սպասենք ՌԴ-ում մեր հայրենակիցների հանդեպ հերթական բռնարարքի լուրին։ Որովհետեւ Հ. Հովհաննիսյանը վստահ է, որ իր այդ քայլով ազգային-պահպանողական ՀՀԿ-ն մեծապես վիրավորել է ռուսական պահպանողական կուսակցություններին, որոնք պայքարում են «տատուների» դեմ, եւ ռուս ազգայնականները դա անպատասխան չեն թողնելու։

«Այն, ինչ արեց ՀՀԿ-ն, դա ուղղակի գրանդիոզ սկանդալ է, որը դեռ շատ քչերն են գիտակցում։ Նախ, դա առաջին հերթին վիրավորանք էր ՀԺԿ-ի եւ Կարեն Դեմիրճյանի հիշատակի հանդեպ, երբ անառակներին բերում են նրա անունը կրող համալիր, եւ երկրորդ, ռուս ազգայնականները այդ վիրավորանքի պատասխանն անպայման տալու են, որից տուժելու են ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցները։ Չգիտես ինչու, մենք չենք գիտակցում, որ մշակութային քաղաքականությունը ազգային անվտանգության կարեւորագույն գործոններից մեկն է, եւ չենք հասկանում, որ եթե դրսում 2 մլն հայրենակից ունես, որոնք թիրախ են սքինհեդների, դու պարզապես իրավունք չունես վիրավորելու տվյալ ազգի ամենազգայուն հատվածին՝ ազգայնականներին։

Եւ երբ հատկապես դա անում է իշխող կուսակցությունը, որի գաղափարախոսությունը ազգային-պահպանողականությունն է, դա արդեն ուղղակի ապտակ է մեր ռազմավարական գործընկեր երկրի մի զգայուն ու մեծ հատվածին։ Պատահական չէ, որ երբ ամիսներ առաջ այդ նույն «Տատուն» պետք է համերգ տար Սանկտ Պետերբուրգում, ռուս ազգայնականների ճնշման տակ նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն արգելեց «Տատուի» մուտքը Պետերբուրգ։ Իսկ մենք ոչ միայն չարգելեցինք, այլեւ անառակներին արժանացրեցինք պետական այնպիսի բարձր պատիվների, ինչպիսին արժանացրել են ՌԴ նախագահ Պուտինին։ Ե՛ւ Պուտինին, ե՛ւ «Տատուին» հրավիրեցին Պետական համալսարան, ու եթե Պուտինը ժամանակ գտավ հանդիպելու հայ ուսանողների հետ, ապա «Տատուն» այդ հրավերը մերժեց։

Փաստն այն է, որ ՀՀԿ-ն վարկաբեկեց  ազգային գաղափարը եւ ազգային գաղափարախոսությունը, եւ ռուս ազգայնականները չեն ներելու, որ իրենց կողմից մերժված անառակներին հրավիրում է իշխող կուսակցությունն ու փորձում է դրանով հայ հանրության մեջ ռուս կնոջ ստերեոտիպ ձեւավորել։ Եթե նման բան աներ Հովհաննես Հովհաննիսյանի կուսակցությունը կամ ՀՀՇ-ն, դա կարելի կլիներ հասկանալ, որովհետեւ նրանք բացարձակ լիբերալ արժեքների կրող են, սակայն երբ իշխող պահպանողական կուսակցությունն է կիրառում երկակի ստանդարտ՝ լինել պահպանողական սեփական ազգային արժեքների հարցում, բայց ոտնահարել ռազմավարական դաշնակցի ազգային-պահպանողական արժեքները, դրա պտուղները շատ դառն են լինելու»,- ասում է Հ. Հովհաննիսյանը, որն իր ռուսական աղբյուրներից արդեն տեղեկություն ունի, որ ռուս ազգայնականները պատրաստվում են հակահարվածի։

Ի դեպ, «Տատուի» հնարավոր հետեւանքների հետ կապված նախօրեին հայտարարություն է տարածել նաեւ Հայ արիական միաբանությունը՝ կոչ անելով ՀՀԿ ղեկավարությանը կարգավորել իր ներկուսակցական կյանքը կամ պաշտոնապես հրաժարվել նժդեհյան ցեղակրոն գաղափարներից։ Նման հայտարարություններով առաջիկայում մտադիր են հանդես գալ նաեւ ազգի բարոյական կերպարի պահպանմամբ մտահոգ քաղաքական ուժեր ու հասարակական կազմակերպություններ։ Բնականաբար, այսքանից հետո մենք չէինք կարող «Տատուին» հրավիրող Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանին չհարցնել, թե ի՞նչ է անցել իր մտքով, որ որոշել է վտանգել ՌԴ-ում ապրող մեր 2 մլն հայրենակիցների կյանքը։ Պարզվեց՝ «Տատուի» շուրջ բարձրացած այս  աղմուկից Գագիկ Բեգլարյանը վերջնականապես համոզվել է, թե ով իրականում ինչ թաքուն պրոբլեմ ունի:

«Եթե հարյուր հոգու մեջ գոռում ես՝ «բարեւ, ապուշներ», միանգամից ռեակցիա են տալիս ապուշները։ Այս անհասկանալի աղմուկից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ովքեր իրականում նման պաթոլոգիաներ ունեն, ինչի մեջ մեղադրում են այդ խմբին։ Մենք ընդամենը հարցում ենք արել ուսանողության շրջանում, թե ո՞ւմ կցանկանային տեսնել, ու գերակշիռ մասը տվել է այդ խմբի անունը։ Եւ պետք չէ վիրավորել հայ ուսանողներին` փորձելով ընդամենը մշակութային միջոցառմանը մոտենալ` ելնելով սեփական բարդույթներից։ Ու եթե այդ իրար խառնվածները այդքան բծախնդիր են ազգի բարոյական նկարագրի հարցում, ինչո՞ւ մինչեւ հիմա ջուրդուխուրդ չեն արել Փարաջանովի թանգարանը: Իսկ ՀՀԿ-ն այստեղ որեւէ կապ չունի. համերգը կազմակերպել էր «Կենտրոն» թաղապետարանը»,- ՀՀԿ-ին «ռազվրատի» մեջ բոլոր մեղադրողներին ասում է «Տատուին» Հայաստան բերած թաղապետը։

Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, պատգամավոր Հովհաննիսյանը չի պատրաստվում մարսել «Տատուներին» ու առաջիկայում «Մշակութային քաղաքականությունը՝ որպես ազգային անվտանգության կարեւորագույն գործոն» թեման դարձնելու է խորհրդարանական քննարկման առարկա։

Նաիրա Զոհրաբյան   

Տպել
2872 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը