«Փառք Աստծո, դժգոհ չեմ». իրեն պատժեց պետության ցանկությամբ

23/11/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 23-ի համարում

«Ամեն մարդու մեջ էլ ե՛ւ լավ, ե՛ւ վատ հատկանիշներ կան: Պետք է փնտրել եւ գտնել լավը ու լավի հիման վրա շարունակել նրա հետ հարաբերությունը: Բացարձակ վատ մարդ գոյություն չունի: Ես միշտ փնտրել եմ մարդկանց մեջ լավը եւ միշտ գտել եմ: Էդպես էլ ես վատ մարդու չեմ հանդիպել: Իհարկե, պատահում է, որ տեսնում ես անարդարություն, բայց դե, դա ժամանակավոր բան է` էսօր կա, վաղը չկա»: Այսպիսի վստահություն ունի  84 տարին բոլորած Սեդա Ազրոյանը, ով այդ փիլիսոփայությանը հանգել է այն ժամանակվանից, երբ սկսել է որպես մանկավարժ աշխատել: 45 տարի նա դպրոցում է աշխատել, որից 25 տարին եղել է ուսմասվար ու տնօրեն: Ասում է` իր ջանքերով են հիմնադրվել թիվ 133 եւ թիվ 135 դպրոցները: Այժմ թեեւ տիկին Սեդան միայնակ է ապրում, սակայն չի տրտնջում. անցյալի հիշողությունները ջերմացնում են նրան ու լցնում նաեւ ներկան:

«Հիշում եմ անցած լավ օրերը, լավ ժամանակները: Հիշում եմ` ինչպես էի դպրոցը կահավորում, ինչպես էի դասը սկսում, ունեի փողային նվագախումբ դպրոցում: Թիվ 110 դպրոցն էր դա: Նվագախումբը նվագում էր «Աղջի Մարանը», դրա նվագի տակ ամբողջ դպրոցը առավոտյան լիցքային վարժություններ էր անում, հետո սկսվում էր դասը»,- պատմում է նախկին մանկավարժը: Հիշողությունների ընկերակցությունից բացի, նրան այցելում են նաեւ թոռներն ու ծոռները: Տիկին Սեդայի մի աղջիկն Ամերիկայում է, զանգում է, խոսում են, բայց ինչ-ինչ պատճառներով մորը ֆինանսապես չի օգնում: «Չէ, օգնություն չեմ ստանում: Ես չգիտեմ` իրենց վիճակն ինչպիսին է, բայց ես օգնություն չեմ ստանում, բոլորովին: Ես շատ գոհ եմ, որ չեմ ստանում, որովհետեւ որ ստանամ, պիտի պարտական լինեմ, իսկ ես պարտական լինել չեմ ցանկանում: Ես իմ յուղով տապակվում եմ ու դժգոհ չեմ, ես շատ գոհ եմ, փառք Աստծո, պետությունը պահում է, ճաշարանից օգտվում եմ»,- բնավորություն ունի ամեն պարագայում գոհ լինել տիկին Սեդան:

14 հազար դրամ կենսաթոշակ է ստանում: Նա էլ այն մարդկանց ստվար բանակից է, ում թոշակն ավելացել է հազար դրամով, ինչի հետեւանքով զրկել են նպաստից: «Փետրվարից արդեն էլ չեմ ստանում նպաստը: Թոշակով յոլա եմ գնում: Փառք Աստծո, դժգոհ չեմ, մենակ առողջ լինեմ` ոտքով, ձեռքով»,- ասում է թոշակառու կինը: Նա արդեն ընտելացել է, կարողանում է իր կյանքը կազմակերպել առանց նպաստի: «Էն ժամանակ միրգ էի առնում, որ ստանում էի, իսկ որ կտրեցին, ես էլ միրգը կտրեցի: Ինքս ինձ պատժեցի»,- ասում է: Սակայն ինչի՞ համար պատժեց: Պատժեց պետության ցանկությամբ. «Պետությունը այդպես ցանկացավ, շատ համարեց»:  Բայց եթե նպաստից զրկված լինելու առումով տիկին Սեդան միակը չէ, ապա իր կենսաթոշակի չափից գոհ լինելով` թերեւս, եզակի է:

«14 հազար դրամ: Հերիք է, էլի»,- ասում է նա: Օրական մեկ անգամ նա սնվում է բարեգործական ճաշարանում: Սնունդից գոհ է: Իսկ առավոտյան մի կտոր հաց ու կարագ է ուտում, երեկոյան էլ` մածուն: Կարագ ուտելը պարտադիր է: Այդ սովորույթը մնացել է մանկուց, երբ անպայման պետք է դասի գնալուց առաջ հաց ու կարագ ուտեր: Եթե տիկին Սեդան ճաշարան չգնա, նրա բյուջեում ճեղքվածք կառաջանա, բայց ոչ միայն: Նա սովորություն ունի մշտապես մտահոգվել սեփական առողջության մասին: «Սովորությունը կաթի հետ մտնում, հոգու հետ դուրս է գալիս»,- ասում է: 84 տարեկան հասակում էլ բաց չի թողնում քայլելու առիթը: Առողջությունը պահպանելու նկատառումից ելնելով` ամեն օր ոտքով է գնում ճաշարան` քայլելով ամբողջ 30-35 րոպե: Թեեւ ծնկները ցավում են, բայց ոչինչ, դրա վրա ուշադրություն չի դարձնում: Թեեւ երկար քայլելիս շունչը չի հերիքում, բայց դա էլ ոչինչ: Աստիճանները շատ դանդաղ, հատիկ-հատիկ է բարձրանում: Ամեն անգամ էլ դրանք հաղթահարելուց հետո ասում է. «Պրծավ: Կռիվը պրծավ»:

Ի դեպ, կռվի մասին: Հայրենական պատերազմի ժամանակ, երբ բժշկական համալսարանի ուսանողուհի է եղել, թիկունքում որպես սանիտարուհի է աշխատել: Հիշում է, թե ինչպես հենց առաջին օրը գլխին հենափայտով հարված է ստացել: Պատմում է, որ կռվի դաշտում վիրավորվածներին բեռնատար վագոններով էին բերում, իսկ ինքն ու իր հետ աշխատողները նրանց պետք է դուրս բերեին վագոններից ու տեղափոխեին բուժման: Եւ առաջին անգամ, երբ ինքը վագոն է մտել, վերքերի հոտից ակամա ձեռքով փակել է քիթն ու թե` էս ի՞նչ վատ հոտ է: «Մեկ էլ տեսա` երկրորդ հարկից հենափայտն իջավ գլխիս: Վիրավորն ասում էր. «Մենք ձեզ համար գնացել կռվել, վիրավորվել ենք, դուք մեր հոտից զզվո՞ւմ եք»: Հասկացա, որ սխալ բան եմ արել, բայց դե, ակամա ստացվեց»,- ասում է տիկին Սեդան, որը հետո մաքրել ու խնամել է հենց այդ զինվորին:  

Աննա Զախարյան

Տպել
2709 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան