Մի անգամ առանց Եվգենի Պետրոսյանից հարցնելու նրա հայկական ազգանունը փոխել են ռուսականի

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը, անկախ տարատեսակ քննադատություններից, երկար տարիներ է՝ բեմում ու հեռուստատեսությունում է: Խորհրդային տարիներին շատերը փոխել են հայկական ազգանունները՝ հաջողակ կարիերա ունենալու համար, սակայն նա այդպես չի վարվել: Կարիերայի սկզբում մի դեպք է պատահել, որից հետո հստակ բացատրել է, որ հայկական ազգանունից չի հրաժարվելու: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց դեպքի մասին:

«Ինձ չէին հարցրել ու համերգի ժամանակ գրել էին Եվգենի Պետրով: Գեղարվեստական ղեկավարին հարցրի՝ ես չեմ մասնակցո՞ւմ: Ինձ ասացին՝ ինչպե՞ս թե չես մասնակցում, ահա՝ Պետրով: Ասում եմ՝ բայց ես Պետրոսյան եմ: Ասում է՝ ռուսերեն Պետրով է: Իսկ ինչո՞ւ շփոթեցնել հանդիսատեսին, ինչո՞ւ թաքցնել ազգանունդ, անմտություն է: Մայրս ինձ հեռագիր ուղարկեց, որ հայրդ քեզ կանիծեր (խմբ. ծիծաղում է): Նրան ասացի՝ հանգիստ եղիր, դա թյուրիմացություն է: Բայց մի տառ «թաքցրել» եմ՝ վերջին տառը՝ ց (խմբ. կրկին ծիծաղում է)»,- պատմեց հումորիստը:

Պետրոսյանը, ինչպես հայտնի է, այս օրերին Հայաստանում է: Վերջին անգամ անգամ այստեղ է եղել 3-4 տարի առաջ: Մասնավոր այցերով պարբերաբար գալիս է, սակայն ելույթ ունեցել է 28 տարի առաջ՝ 1991 թ.: Հիմա ժամանել է Երեւանում 2 ելույթ ունենալու նպատակով: Բարձր տրամադրություն ունի: Պատմում է, որ առիթն օգտագործում է՝ հանդիպումներ ունենալու, այցելություններ անելու համար: Եղել է Խոր Վիրապում, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում», Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

«Շատ տեղեր ենք այցելել: Ես շատ տպավորված եմ Սարյանի թանգարանից: Անձամբ ծանոթացա Ռուզան Սարյանի հետ (խմբ. Սարյանի թոռնուհին, թանգարանի տնօրենը): Շատ հիշարժան էր: Երկար կպահպանեմ այս տպավորությունները: Ես ինքս իմ հավաքածուում Սարյանի 2 կտավ ունեմ, բայց այդպիսի մեծ տպավորություն մեծ նկարչի կյանքի տարբեր փուլերից կարելի է ստանալ միայն թանգարան այցելելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ ջերմ է՝ իր ուղեւորությունը, այստեղի մարդիկ, եղանակը:

Պետրոսյանը խոսեց նաեւ հումորի ու հատկապես «ստենդ-ափ» ժանրի մասին, որը մեր օրերում տարածված է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, եւ որում ստեղծագործում է նաեւ ինքը: Նա շեշտեց, որ շատերին թվում է, թե սա ամերիկյան ձեւաչափ է, սակայն այն ստեղծվել է Ռուսաստանում 19-րդ դարում: Նշեց, որ այս ժանրը հիմնված է սրամտելու վրա: Նա խոսեց երիտասարդ սերնդի մասին՝ շեշտելով, որ շատերի մոտ հումորը ծաղրի է վերածվում: Պատմեց, որ մասնակցել է «ստենդ-ափ» անողների մի ֆորումի, որի ընթացքում բացատրել է, որ պետք է ծաղրել ոչ թե մարդկանց, այլ նրանց կյանքի այն երեւույթները, որոնք խանգարում են ապրել:

«Նրանց բացատրում էի, որ պետք է պրոֆեսիոնալ դառնալ: Իսկ ի՞նչ է պրոֆեսիոնալը: Դա թատրոնն է էստրադայում: Թատրոնն ի՞նչ է անում: Կարեկցանք է առաջացնում մարդկանց նկատմամբ, նպաստում է բարությանը: Այն օգնում է մեկնաբանել ժամանակակից կյանքը, իսկ դրա համար պետք է պաշտպանել հասարակ մարդու շահերը, զգացմունքները, ծաղրել այն, ինչը նրան խանգարում է ապրել: Իրական արվեստն այն է, ինչը նպաստում է ավելի լավ մարդկային հատկանիշներին, իսկ ինչը ժամանակակից հումորում չի նպաստում դրան, արվեստ չէ, փրփուր է, որը կանցնի, այն չի պատկանի արվեստին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երիտասարդ սերնդից հատկապես պրոֆեսիոնալ է համարում Միշա Գալուստյանին, ինչպես նաեւ Գարիկ Խարլամովին, թեեւ վերջինիս ոճը չի ընդունում:

Երեւանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, Պետրոսյանի առաջին ելույթը կայացել է նոյեմբերի 20-ին: 2-րդը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Կսկսվի 19:00-ին: Տոմսերն արժեն 5.000, 8.000, 10.000, 12.000, 15.000, 20.000, 25.000 դրամ: Ապագայում Պետրոսյանը ցանկանում է կրկին ելույթ ունենալ Հայաստանում, սակայն չգիտի՝ երբ դա կլինի:

Տպել
3996 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց