Աճող ձնագնդի էֆեկտը. ՍԴ-ի որոշման հետեւանքներից մեկը

22/11/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 22-ի համարում

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական եւ անվավեր ճանաչելու հետեւանքները առավել քան հետաքրքիր կարող են լինել: Հիշեցնենք, որ ՍԴ այդ որոշման իմաստն այն էր, որ այսուհետ ՀՀ քաղաքացիներն իրավունք ստացան դատական կարգով բողոքարկել ՀՀ ԱԺ եւ կառավարության որոշումները, նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները: Նշված երեք պետական մարմինները` ՀՀ նախագահը, ԱԺ-ն եւ կառավարությունը, փաստացի մինչ այս գտնվելով դատական վերահսկողությունից դուրս, տեսականորեն իրավասու էին կայացնել ցանկացած հակաօրինական որոշում:

Իրենց այդ իրավունքից նշված մարմիններն օգտվել են բազմաթիվ անգամներ, որպես կանոն, օրենքի հետ ընդհանուր ոչինչ չունեցող իրավական ակտերը կայացնելով հիմնականում քաղաքական հարցեր լուծելու մղումով:  ԱԺ նախկին գումարման պատգամավոր Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ կողմից 2000թ. ապրիլի 4-ին կայացված որոշումը վերը նշված ՀՀ օրենսդրության հետ ընդհանուր ոչինչ չունեցող իրավական ակտերից մեկն էր: Այսինքն, քաղաքական խնդիրը լուծվեց օրենքի խախտումով որոշում կայացնելու ճանապարհով: Վեց տարվա վաղեմություն ունեցող ԱԺ այդ հանրահայտ որոշումը բառացի այսպիսի բովանդակություն ուներ.

«Տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավոր Վանո Սիրադեղյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2000թ. ապրիլի 3-ի որոշումը կատարելու համար»: Այսինքն, ԱԺ-ն գործնականում իրեն վերադաս դատական ատյանի իրավունք է վերապահել: Կարծում ենք, ավելորդ է բացատրել, որ ՀՀ դատարաններն անկախ են եւ չեն կարող կախում ունենալ որեւէ այլ պետական մարմնից: ՀՀ Սահմանադրությունը եւ ԱԺ կանոնակարգ օրենքը խորհրդարանին լիազորություն են տալիս պատգամավորին կալանավորելու համաձայնություն տալ: Բայց այդ լիազորությունը երբեք չի կարող հաջորդել պատգամավորին կալանելու մասին դատարանի որոշմանը:

Այլ կերպ ասած, ԱԺ-ն տալիս է իր համաձայնությունը, որից հետո նոր միայն դատարանը կարող է քննարկել պատգամավորին կալանելու հարցը: Սա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգը, եւ այլ տարբերակ ո՛չ վեց տարի առաջ է եղել եւ ո՛չ էլ այսօր գոյություն ունի: Ուստի, կարող ենք ասել, որ Սիրադեղյանը կամ նրա փաստաբանը այսօր արդեն ՍԴ-ի որոշման եւ Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի հիման վրա ԱԺ-ի 2000թ. վերը նշված որոշումը կարող են բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Կասկած չկա, որ նման բողոքն այդ դատարանին բավական բարդ կացության մեջ կարող է դնել: Դատարանը ստիպված է լինելու հայցը քննարկել, քանի որ ՍԴ-ի որոշումը հենց այդ է փաստում, իսկ հայցը քննելով` ստիպված է լինելու փաստել որոշման հակաօրինական լինելը:

Հակառակ դեպքում, դատարանը ստիպված է լինելու այս անգամ ԱԺ-ի փոխարեն ինքը խախտել ՀՀ օրենսդրությունը: Եթե դատարանը ընտրություն կատարի հօգուտ օրենքի եւ ԱԺ-ի հակաօրինական որոշումն անվավեր ճանաչի, ապա դրանից հետո իրադարձությունները բավական հետաքրքիր զարգացում կարող են ստանալ: Բանն այն է, որ նման որոշումը Սիրադեղյանին կամ նրա պաշտպանին կարող է իրավունք տալ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով դիմել Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան` դեռեւս 2000թ. կայացված որոշման վերանայման պահանջով: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը բավական բարդ կացության մեջ կարող է հայտնվել:

Բանն այն է, որ տվյալ դեպքում ամենահեշտ եւ, կարծում ենք, միակ օրինական լուծումը կարող է լինել Սիրադեղյանի մասով կասեցված դատաքննության վերսկսումը եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դեռեւս 2000թ. ապրիլի 3-ի որոշման վերացումը: Այդ որոշման հետ միաժամանակ դատարանը կարող է նորովի անդրադառնալ Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելուն: Դատարանը կարող է արդեն ներկա պայմաններում նոր որոշում կայացնել դրա վերաբերյալ:

Ի դեպ, այս որոշումը նախորդի համեմատ հնարավոր կլինի կայացնել առանց օրենքի խախտման, առավել եւս, որ այժմ բացակայում է Սիրադեղյանի  անձեռնմխելիության հանգամանքը: Այսպիսով, կվերացվի Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում տեղի ունեցած ապօրինությունը: Նման զարգացումը չնայած բավական հեշտ լուծումներ է ենթադրում, բայց միեւնույն ժամանակ իշխանությունների համար անցանկալի կարող է լինել: Դատարանը, ընդունելով, որ վեց տարի առաջ Սիրադեղյանի գործի քննության ընթացքում ապօրինություն է տեղի ունեցել, միունույն ժամանակ, թեկուզ անուղղակի կերպով, բայց, այնուամենայնիվ, փաստելու է, որ ամբաստանյալի փախուստը եղել է պարտադրված: Այս հանգամանքն իր հերթին առաջ է բերելու նոր զարգացումներ, որոնց հնարավոր ընթացքը նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել:

Վահագն Հովակիմյան

Տպել
2192 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին