Արմեն Սարգսյանը Կատարի ղեկավարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է Կատարի Պետություն պաշտոնական այցի արդյունքները: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանն ուրախությամբ նշել է, որ երկար տարիների կապերը, հանդիպումները, գաղափարներն այսօր ծառայում են մեր երկրին, ժողովրդին:

«Ես այս երկիրը շատ լավ գիտեմ, երկար տարիներ այցելել եմ, շատ բարեկամներ ունեմ թե՛ երկրի ղեկավարության, թե՛ գործարար շրջանակներում, թե՛ ուսումնական, գիտահետազոտական ոլորտներում։ Ուրախ եմ, որ երկար տարիների կապերը, հանդիպումները, գաղափարներն այսօր ծառայում են մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդին»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կատարի Պետություն այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ 

ՀՀ նախագահը կարևորել է Կատարի կողմից ՀՀ քաղաքացիների համար վիզայի չեղարկումը:

«Այցը բավական ինտենսիվ էր։ Արդյունքները շատ պարզ են․ երկու կողմից հայտարարվեց մեր շատ մոտ հարաբերությունների մասին։ Պարզ արդյունքը՝ ՀՀ քաղաքացիների համար չկան վիզաներ․ Հայաստանից Կատար և Կատարից Հայաստան զբոսաշրջությունը շատ արագ կզարգանա։ Սա նաև դուռ է բացելու, որ գործարարներն ավելի արագ ու հանգիստ գան Կատար, տեսնեն հնարավորությունները, որոնք բավական մեծ են։ Եվ հակառակը, կատարցիները գան Հայաստան, տեսնեն՝ ներդրումներ անելու ինչ հնարավորություններ կան։ Այցի մյուս մասը շեյխուհի Մոզայի հրավերն էր։ Նա էմիրի մայրն է, ողջ աշխարհում հայտնի է որպես մեկը, ով ունի տեսլական մասնավորապես գիտության ու կրթության զարգացման ուղղությամբ։ Նախանձելի են նրանց արդյունքները, քանի որ ստեղծել են Կատարի հիմնադրամը, որը կրթական հսկայական միջազգային պլատֆորմ է։ Մեր հանդիպումների արդյունքում դռներ բացվեցին։ Հուսով եմ, որ մեր պետական գործիչները, ուսումնական, գիտահետազոտական հաստատությունները, ինչպես նաև անհատները, որոնք ցանկություն կունենան կրթություն ստանալ այստեղ, կարող են գալ սովորելու։ Ուրախ կլինեմ, որ մեր երիտասարդներն այստեղ լավ կրթություն ստանան, հետո վերադառնան հայրենիք»,- ասել է նախագահը։

Ինչ վերաբերում է գործնական հարաբերություններին, ապա ՀՀ նախագահը նշել է, որ ուղղությունները մի քանիսը կարող են լինել։ Կատարում նախ և առաջ շատ հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով։

«Նույն WISE-ի (Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի) կոնֆերանսում մեր առաջին խոսակցությունն արհեստական բանականության մասին էր։ Ամեն մարդ գիտակցում է, որ առանց արհեստական բանականության չես կարող վաղը տիեզերանավեր օգտագործել, կառավարել ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ընդհուպ կրթությունն ու գիտահետազոտական աշխատանքներն անհնարին կլինեն։ Հետևաբար, արհեստական բանականությունը շատ էական է։ Կատարի ղեկավարին հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան, հրավիրեցի նաև գործընկերներին ու շեյխուհի Մոզային՝ մասնակցելու միջազգային մի քանի կոնֆերանսների, որ տեղի կունենան Հայաստանում։ Դրանցից են Մտքերի հայկական գագաթնաժողովը՝ հաջորդ տարվա հունիսին, և գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքի փառատոնը՝ STARMUS-ը։ Նրանք շատ հետաքրքրված են գալ։ Նրանք շատ հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով, հսկայական գումարներ են տրամադրում այդ ոլորտի զարգացմանը, իսկ մենք ունենք ներուժ։ Մենք դեռևս չունենք այդ ինդուստրիան, բայց ունենք տաղանդավոր ծրագրավորողներ, որոնք կարող են դառնալ այդ արդյունաբերության հիմքը։ Սակայն մենք դեռ շատ պետք է աշխատենք և աջակցենք այդ ոլորտին, քանի որ ցանկացած ոլորտ համաշխարհային մակարդակի բարձրանալու համար աջակցության կարիք ունի։ Մեր հարևան և ոչ հարևան պետությունները, ողջ աշխարհը մտածում են, որ իրենց երկրի ու աշխարհի ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Այսինքն, մենք նաև մրցակցության մեջ ենք, և լավագույն գաղափարներն ու ֆինանսավորումն ապահովելու համար պետք է պայմաններ ստեղծենք՝ տաղանդավոր մարդիկ, լավ համալսարաններ, լավ կրթական համակարգ, գուցե ֆինանսական, հարկային աջակցություն։ Պետք է ցույց տանք, որ մեր միջոցով կարող են հնարավորություն ունենալ իրենց արդյունքն իրացնել շատ ավելի մեծ՝ եվրասիական շուկայում»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահն անդրադարձել է նաև սննդի անվտանգությանը, որն էական է և՛ Կատարի, և՛ Պարսից ծոցի երկրների, և՛ Հայաստանի համար։ Նա նշել է, որ սննդի անվտանգությունը դրա որակի անվտանգությունը չէ, այլ՝ համաչափ բաշխված, մշտական, կայուն արտադրություն և ներմուծում ունենալը։ Հայաստանի դեպքում, ըստ նախագահի, ճիշտ է նաև, որ նա դառնա ոչ միայն սեփական, այլև օտար ծագում ունեցող սննդամթերքներ վաճառող երրորդ շուկաներին։

«Եվ երրորդը՝ Կատարը, լինելով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, ունի զանազան մեխանիզմներ ու հիմնադրամներ, որոնք ներդրումներ են կատարում տարբեր երկրներում ու տարբեր ոլորտներում՝ սկսած լեռնամետալուրգիայից, հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն։ Հայաստանը կարող է ներգրավել ֆինանսական ներդրումներ»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Ամփոփելով այցը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ այն ինչ-որ իմաստով նոր էջ է բացում Հայաստան-Կատար հարաբերություններում, որն ունի Կատարի և նրա ղեկավարության աջակցությունը։ «Երևան վերադառնալուց հետո ես կքաջալերեմ, որ այս հարաբերությունները շատ ակտիվ զարգանան»,- ասել է Հայաստանի նախագահը։

Տպել
1654 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները