Երևան
12 °C
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն այսօր գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն եւ ոստիկանություն: ՀԿԵ ղեկավարությունը երեկ ՌԴ-ից տասը ռուս մեքենավարներ է բերել Գյումրի, որոնք անմիջապես, առանց փորձաշրջան անցնելու եւ տարածքին ծանոթանալու, ժամերի ընթացքում անցել են աշխատանքի հայերի փոխարեն: Մեքենավարները սովորականի նման եկել են աշխատանքի եւ անակնկալի եկել: Նրանց գնացքները վարելու թույլտվություն չի տրվել:
«Երեկ միամիտ մեր տղեքին ըսել են, որ ռեզերվ գնացեք, գնացքը բդի ռուսը տանի: Հեչ մե ձեւիմ ծանուցում չի եղել, հեչ մե զգուշացումըմ, հենց հմի մենք ունինք նարյադ, հենց էս պահի դրությամբ, բայց եկել եմ իմ անունիս դեմը գրած է օտդիխ, իմ հաշվիս հանգիստ: Բայց ընչի, չեն ըսել: Ընձի գրել են հանգիստ, իմ տեղս ռուսը կաշխատի»,-ՀԺ-ի հետ զրույցում բողոքեց մեքենավարի օգնական Գոռ Ղազարյանը:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների համոզմամբ, ՌԴ-ի կողմից նման գործունեությունն առաջին հերթին ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է: Ուժային կառույցներին ուղղված նամակով մեքենավարները խնդրել են պարզել Հայաստան եկած անձանց ինքնությունը, անձնական տվյալները, ՀՀ տարածքում նման գնացքներ շահագործելու նրանց ունեցած իրավունքը, փաստաթղթերի առկայությունն ու դրանց իսկությունը, բժշկական փաստաթղթերն ու այդ փաստաթղթերի ժամկետները: «Դիմել ենք ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն: Իրանք հանցագործություն կենեն մեր պետության դեմ»,-հայտարարեցին մեքենավարները:
«Անունը դրել են փորձի փոխանակում ու էդ ռուսներին բերել են մեր տեղը կաշխատցնեն: Սամալյոտից իջել, քանիմ ժամ հանգստացել ու նստել, քշել են: Չկա ըդպես իրավունք: Ոչ գծերին են ծանոթ, ոչ գնացքներին ու դրանց հնարավորություններին, ոչ գիտեն ինչ արագություն ունին էդ գնացքները, ստեղ ինչ արագությամբ կքշեն, հեչ բան: Մենք հմի կերտայինք Այրում,կհասնեինք, ընդեղ հանգստի սենյակներ կան, կքնեինք, կհանգստանայինք, մինչեւ պոեզ եղնիր հետ գայինք: Հմի իրանք կառավարական են, ռուս են, Այրումից մեքենայով տարել են Երեւան հյուրանոց, որ քնին, հանգստանան: Էդ տասը հոգու համար հյուրանոց է վարձած Երեւան»:
Այն, որ ռուսները չեն կարողացել շահագործել գնացքներն, արդեն հայտնի է: Ըստ մեքենավարների, ժամերի ընթացքում արդեն երկու էլեկտրոգնացք է վառվել: Մեկը վառվել է Ջաջուռում, մյուսը`Արաքս կայարանի մոտ:
Մեքենավարները մտածում են, որ տեղի ունեցածը հոկտեմբերի 23-ին իրենց կողմից խնդիրների բարձրաձայնումների հետեւանքն է: «Էն ժամանակ մենք, ըսպես ըսած, իրանց վատ վիճակի մեջ դրեցինք, հմի կփորձեն պատասխան տալ մեզի ըսպես: Հարցրել ենք ինչի համար սպես կենենք, ըսել են լավ կենենք»,-ասացին մեքենավարները: «Եթե էս հարցն օրենքով չի լուծվի, մեկը ես ծայրահեղության կդիմեմ, ընտանիքիս, երեխեքիս հետ գուկամ, կնստիմ էս գծերին, ու թող հլը մե ռուսըմ փորձե ստեղով պոեզը քշե, որ քշեց, վրեքովս բդի քշե»,-ասաց մեքենավար Ղազարյանը:
Հոկտեմբերին ծագած բողոքից հետո ՀԿԵ ղեկավարությունն ու մեքենավարները, սակայն, ընդհանուր հայտարարի եկած են եղել, խնդիրները քննարկել, որոշել էին առաջ շարժվել: Դրա համար էլ անակնկալի են եկել ռուսական կողմի նման քայլից: «Էն ժամանակ մենք պայմանավորվանք, որ տասը տոկոս կբարձրացնեն նոյեմբերի մեկով մեր աշխատավարձը, հինգ տոկոս հունվարից, եւ մնացած տասը տոկոսը, այսինքն ընդհանուր 25 տոկոսը մյուս տարվա մարտ-ապրիլին: Էդ պայմանավորվածությամբ սկսեցինք մեր աշխատանքը: Բայց հիմա մարդիկ կամք են թելադրում, բերել են իրանց մեքենավարներին, իսկ սրա հետեւանքները շատ վատ կարող են լինել, մենք կոնկրետ աշխատանք ենք կորցնում: Իրանք մեր պոեզները կտանին, մենք կմնանք տունը, այսինքն ժամ չի ելնի մեզի, արդեն կկանգնիմ լիքը սոցիալական խնդիրների առաջ: Էդ տասը մեքենավարի հետ կբերե տասը օգնական ու կեղնի տասը բրիգադ»:
Մեքենավարներն ամեն օր, յուրաքանչյուրն իր ունեցած գրաֆիկի համաձայն գնալու են աշխատանքի, քանի որ գրավոր ծանուցում չներկայանալու մասին չունեն, առավել եւս չկա բացատրություն, թէ ինչի համար եւ ինչ հիմքով են իրենք լինելու չվճարվող հանգստի մեջ, երբ այդ նույն ժամանակահատվածում իրենց կցված գնացքը վարելու է ռուս մեքենավարը:










Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT