ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Օրինագծով նախատեսվում է սոցիալական աջակցություն ցուցաբերել պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման): Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 90 կողմ ձայնով:

Օրինագծի ընդունմամբ կարգավորվելու է պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ  ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը եւ պայմանները:

Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ  59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496, 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:

Տպել
3022 դիտում

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ

Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին

Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին

Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)