Վահագն Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է ՀՀ վերադառնալու հարցը

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն իր բժիշկների հետ այս պահին քննարկում է բուժումը կիսատ թողնելու, ինքնաթիռ նստելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հարցը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Վահագն Հարությունյանը, գտնվելով արտերկրում, հետեւում է Հայաստանում ընթացող իրադարձություններին, Հատուկ Քննչական ծառայության կողմից իրականացվող այս սանձարձակ իրավական բեսպրիդելին և պատրաստակամ է վերադառնալ ՀՀ, որովհետեւ գիտակցում է, որ իր ՀՀ-ում չլինելու պարագայում ՀՔԾ-ն, իր հետ կապված, ինչ ասես, հորինում է»,- մեր զրույցում նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Հարությունյանի ՀՀ վերադառնալու ցանկությունը շատ մեծ է. «Ուզում է գալ, որպեսզի այս բանսարկություններին վերջ տրվի, որպեսզի տեսնեն, որ այն բանսարկությունները, որ հորինել են իր անձի հետ կապված, օբյեկտիվ իրականության հետ որևէ կապ չունեն։ Չնայած ես իմ կողմից նրան հորդորում եմ այդ քայլին չգնալ»։

Պողոսյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ այս պահին խափանման միջոց ընտրված չէ. «Կալանավորման որոշումն ավելի վաղ վերացվել է, սակայն կալանքի որոշման առկայությունը կամ բացակայությունը որևէ կերպ չի անդրադառնում նրա վերադառնալու կամ չվերադառնալու վրա։ Նա միշտ էլ պնդել է, որ բուժումն ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան, իսկ այժմ էլ ցանկանում է բուժումը կիսատ թողնել»։ Մեր այն հարցին, թե նախնական ի՞նչ ժամկետներում դա հնարավոր կլինի, Միհրան Պողոսյանը նշեց, որ խոսքը սեղմ ժամկետների մասին է։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6758 դիտում

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով

Փաշինյանն ու Համիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր

Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում ավելի մեծ առաջընթացի. Հոջա

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Թիմ Քուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան

Նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ. Բաղդասարյան

Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս

Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանը մեկ մասնակից ունի

Ինչո՞ւ է ընդդիմությունը «գանձ». Ստեփանյանը թվարկել է շահարկվող ու իրար հակասող թեզերը

Առավոտյան սուրճ և լրահոս. Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ բանակցությունների

Նախատեսվում է ընդլայնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները

Մեր սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է. վարչապետ

Երևան քաղաքի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՏԿԵ նախարարը վստահեցրել է՝ գազի գնի բարձրացման հետ կապված խոսակցությունները չափազանցված են

722 միլիոն 760 հազար դրամ՝ Հարժիսի ճանապարհի հիմնանորոգման համար. աշխատանքներն ավարտված են. Խաչատրյան

Փաշինյանը ներկայացրել է` ինչու է կարևոր Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումը

Մեքսիկայում կրակել են զբոսաշրջիկների ուղղությամբ. կան վիրավորներ ու զոհ. տեսանյութ

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հզր դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Երևանում ուղևորը դանակահարել է ավտոբուսի վարորդին. մանրամասներ

1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիր․ Արսեն Թորոսյանը ներկայացրել է մանրամասները

Հրապարակվել է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 համարը

Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացրել է ՔՊԿ ծրագիրը

Նոր Գեղիում «Տեսլա» է այրվել․ դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատել

Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել․ որտեղ են կոտրել ՀՀ զինանշանը․ Գարիկ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակիչում է

Ի՞նչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստում էին, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ քանդում ենք

«Արմավիր» ՔԿՀ-ում լարված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն առնչություն չունեն իրականության հետ․ ՔԿԾ