Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին. Օհանյանը նույնպես տապալվեց

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր կարեւոր հայտարարություն է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քոչարյանի սպասվող անդրադարձի վերաբերյալ:

Պատասխանելով Քոչարյանի բնակության վայրի եւ հանդիպումների վերաբերյալ 2rd.am-ի հարցերին Սողոմոնյանն ասել է. «Ինչ վերաբերում է խոստացված հարցազրույցին, որում երկրորդ նախագահը պետք է հանրությանը ներկայացնի իր գնահատականներն առկա իրավիճակի վերաբերյալ, ապա ասեմ, որ ուշացումը մի քանի պատճառ ունի. քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռեւս չի ձեւավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը, առայժմ անորոշ են մնում ապագա ընտրապայքարի բազմաթիվ կարեւոր գործոններ: Այդպիսով, ներքաղաքական իրավիճակը վերլուծելու միակ ձեւը բազմակի ենթադրություններ անելն է, ինչը նախագահ Քոչարյանի ոճը չէ»:

Դեռեւս դեկտեմբերի սկզբին Սողոմոնյանը armtimes.com-ի թղթակցի հարցին` հնարավո՞ր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը որեւէ կուսակցության ցուցակում ներկայացված լինի կամ աջակցի որեւէ ուժի, պատասխանել էր. «Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղել այդ կապակցությամբ, եւ ես խոստացել եմ, որ կքննարկեմ իր հետ, ոչ թե ցուցակի, մասնակցության հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, ապա մամուլին կտեղեկացնեմ»:  Սողոմոնյանն ասել էր նաեւ, որ հաջորդ շաբաթ ավելի առարկայական պատասխաններ կունենա, որոնք այդպես էլ չունեցավ:

Արդեն մի քանի անգամ գրել ենք, որ ընտրությունների մասին Քոչարյանի խոսքն, ինչպես մնացած շատ գործընթացներ, ձգձգվեց: Սողոմոնյանի այսօրվա հայտարարությունը, սակայն կարող ենք համարել նրա խոստացած առարկայական պատասխանը:

Եթե Վիկտոր Սողոմոնյանը ճշգրիտ է կատարել իր աշխատանքը, իսկ տվյալ դեպքում, կարծում ենք այդպես էլ կա, ապա պետք է արձանագրել, որ Քոչարյանի մասնակցությունը  2017-ի խորհրդարանական ընտրություններին կլինի վերլուծության ձեւաչափով:

Մինչեւ այժմ Սողոմոնյանը սույն հարցի շուրջ իր պատասխաններում կարծես տեղ էր թողնում եզրահանգման, թե չի բացառվում նաեւ Քոչարյանի մասնակցությունն այս ընտրություններին: Դա կարող էր լինել ուղիղ մասնակցություն` առաջադրվելու միջոցով, կարող էր լինել անուղղակի մասնակցություն, որեւէ քաղաքական միավորի սատարելու միջոցով:

Հաշվի առնելով քոչարյանամետ ուժերի եւ գործիչների ջանքերը Սեյրան Օհանյանի շուրջ լայն դաշինք ձեւավորելու ուղղությամբ, նման տարբերակը միանգամայն իրատեսական էր, մանավանդ որ ինքը՝ Քոչարյանը, երբեք էլ չի ցանկացել ժամանակից շուտ թոշակի անցնել:

Հանգամանքների բերումով սակայն, արդեն 9 տարի նա թոշակառուի ռեժիմի մեջ է, որից դուրս գալու հնարավորություն կարող էին լինել առաջիկա ընտրությունները: Դրա համար, սակայն շատ կարեւոր նախապայման էր Սեյրան Օհանյանի շուրջ լուրջ կոնսոլիդացիան, ինչը փաստորեն տեղի չունեցավ:

Երեկ տարօրինակ կերպով միաժամանակ մի քանի հստակություն մտավ քաղաքական գործընթացներում: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, ինչից մի քանի ժամ հետո հաղորդագրություն տարածվեց, որ «Համախմբում»-ը, «Երրորդ Հանրապետություն»-ը եւ «Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն» դաշինք են կազմում ընտրություններին մասնակցելու համար: Նույն օրն առավոտյան տեղի էր ունեցել Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի  հանդիպումը: Այս երկու գործիչը նախկինում էլ էին հանդիպել, սակայն այս անգամ նրանց հանդիպմանը պաշտոնական երանգ տրվեց` լուսանկար, մամուլի հաղորդագրություն:

Արդեն մի քանի ամիս է սույն կուսակցություններն ամենատարբեր ուժերի հետ բանակցությունների մեջ են, որպեսզի լայն դաշինքով մասնակցեն առաջիկա ընտրություններին: Բանակցություններին զուգահեռ փորձ էր արվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հնարավորինս ծանր քաղաքական կշիռ հաղորդել: Սպասվում էր, որ ինչ-որ պահի կհայտարարվի նրա անձի շուրջ լայն դաշինք ձեւավորելու մասին: Ինչից հետո էլ Ռոբերտ Քոչարյանը օրինակ, կհայտարարեր այդ դաշինքին սատարելու մասին, կոչ կաներ քվեարկել դրա օգտին: Ավելի մեծ ռեզոնանս ստանալու պարագայում, թերեւս, չբացառեր անձամբ մասնակցել ընտրություններին:

Դժվար է ասել ինչն է պատճառը, սակայն սույն գործընթացն այլ հուն մտավ: Այն, որ Սեյրան Օհանյանը քաղաքականություն մտնելով ալեկոծություն չառաջացրեց ոչ քաղաքական համակարգում, ոչ էլ ժողովրդի շրջանում, ակնհայտ է: Բայց արդյոք վերջնականապես տապալված է նրա շուրջ ձեւավորվելիք դաշինքի ծրագիրը:

Ենթադրում ենք, սույն ուժերի հաշվարկներով կարեւոր էր, որ Ծառուկյանի հայտարարությունից հետո իրենք նույնպես հրապարակային հայտ ներկայացնեին: Հակառակ դեպքում, իրենց դաշինքին պոտենցիալ միացողները կարող էին կասկածել դրա ռեալությանը եւ դեմքով շրջվել դեպի Ծառուկյանի դաշինքը:

Եւ եթե, ի սկզբանե մտադրություն կար Ծառուկյանի հնարավոր դաշինքին հակադրել Օհանյանի շուրջ դաշինքը, ապա ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Համենայնդեպս, երեք ուժերի դաշինքի մասին հայտարարության մեջ Սեյրան Օհանյանի անունն անգամ չի հնչում: Իսկ Օսկանյան-Օհանյան հանդիպումն այս իմաստով այնքան էլ ուժեղ ուղերձ չէ:

Առաջիկայում, իհարկե, կգտնվեն մի քանի փոքր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ եւ անհատներ, որոնք կմիանան Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքին, բայց դա արդեն չի վերածվի մի պրոցեսի, որին ինչ-որ պահի կարող էր միանալ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Ավելին, կարծում ենք,  Սեյրան Օհանյանն ինքը կվերանայի իր մտադրությունները եւ ծանրութեթեւ կանի` արժե արդյոք նման կապիտալով խորհրդարանական ընտրությունների մասնակցել:

Հ.Գ. Հատուկենտ կարծիքներ են հնչում, թե Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ հնարավոր դաշինքները կարող են միավորվել: Գոնե այս պահին նման զարգացում կանխորոշող քաղաքական տրամաբանություն, կարծես, չի նշմարվում:

Տպել
11804 դիտում

ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՇՄ նախարարության աշխատակիցները առանց լրացուցիչ աջակցության իրականացրել են ամբողջ ՀՀ-ի թափոնավայրերի գույքագրում․ նախարար

Տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում. Նիկոլ Փաշինյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը. ներքաղաքական ճգնաժամը կարող է անկանխատեսելի զարգացումներ ունենալ

2020 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 457 ընտանիքի անհրաժեշտ գումարի չափով վաուչերներ կտրամադրվեն. Միրզոյան

Մոտ ապագայում ՔԿՀ-ներում պահվող անձինք մասնագիտություն կստանան եւ կապահովվեն աշխատանքով. արդարադատության փոխնախարար

Մխիթարյանն ասել է, որ «Արսենալ»-ում մարզչի տակտիկան խանգարել է իրեն գոլեր խփել

Երեւանի քաղաքապետարանի միջոցներով նորոգվում են ստորգետնյա անցումներ

Հայաստանի եւ Թաթարստանի գիտությունների ակադեմիաների միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից, երկուսը՝ ստացել խիստ նկատողություն (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը

Մարվել է Նոր Գեղի համայնքի կրպակում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում

Տավուշի ոստիկանները պայքարում են անտառահատման դեմ․ տնկվել է 1000 ծառ

Հերթական խեղված շունը, կենդանու վրա քիմիական նյութ են լցրել

Դատարանում սկսվել է պատգամավորի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նիստը

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել