Եթե դատախազին մեղադրանք է ներկայացվում նյութեր թաքցնելու համար, ապա սա քրեորեն հետապնդելի արարք է, ոչ թե բացարկի հիմք

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը գործով ամբաստանյալների պաշտպանների՝ մեղադրող դատախազներին հայտնած բացարկի հիմքերն արժանի փաստարկներ չի համարում։

Եգորյանը նկատեց, որ պաշտպանների ներկայացրած հիմնական առանցքային հարցը դատախազական ինստիտուտին վերագրված պարտականությունների կատարման ենթադրյալ ձախողումն է։ Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը թույլ է տվել այդ ձախողումը․

«Ինչպես ներկայացնում են պաշտպանները, ձախողումը, ըստ էության, վերաբերում է իրենց պաշտպանյալին մեղսագրված մեղադրանքը հերքող ապացույցներ ձեռք չբերելուն եւ թաքցնելուն»,- ասաց Եգորյանը։

Ինչ վերաբերում է ապացույցներ ձեռք չբերելուն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ասաց, որ որքան էլ ՀՀ-ում գործող համակարգը թերություններ ունի, բայց դատախազը հսկողություն է իրականացնում օրինականության նկատմամբ, որպեսզի նախաքննության ընթացքում ապացույցների ձեռքբերմանն ուղղված բոլոր գործողությունները կատարվեն օրինական եւ դրանց ընթացքում թույլ չտրվեն կոնկրետ անձանց իրավունքների խախտումներ։ Եգորյանը հայտարարեց, որ այս կապակցությամբ կոնկրետ առարկայական իրադարձության վկայակոչում կամ փաստագրում չլսեց։

«Երկրորդ, քննիչի կողմից համապատասխան նյութերի քողարկման անթույլատրելիությունն է, որի նկատմամբ կրկին վերահսկողություն է իրականացնում դատախազությունը։ Այս ամենն ամփոփվում է բազմակողմանիությամբ, լրիվությամբ, օբյեկտիվությամբ։ Այս շրջանակներում դատախազը, որքան էլ պարտավոր է այս ֆունկցիաների համար հսկողություն իրականացնել, ի վերջո, դատարանում դառնում է դատավարության կողմ եւ նախաքննության ընթացքում հսկողության շրջանակներում կրող գործառույթների մասը որոշակիորեն փոխակերպվում է, եւ դատական քննության ընթացքում, ըստ էության, մեղադրական եզրակացությունն սկսելու պահից դատախազը հստակ դիրքավորվում է այդ մեղադրանքը պաշտպանելու կողմում»,- ասաց Եգորյանը՝ հավելելով, որ այս առումով օբյեկտիվության տեսանկյունից դատախազի վարքագիծը կասկածի տակ դնելը հասկանալի չէ։

Նրա խոսքով՝ եթե դատախազին նախաքննության, ապա նախաքննությունից դատաքննության անցման ընթացքում մեղադրանք է ներկայացվում նախաքննության նյութեր թաքցնելու կապակցությամբ, սա արդեն դատախազին բացարկ հայտնելու հարց չէ, այլ քրեորեն հետապնդելի արարք, սակայն մինչ այս պահը նման հանգամանք հայտնի չէ։

Իսկ եթե խոսքն այն մասին է, որ մայր գործում, որից անջատվել է այս գործը եւ ուղարկվել դատարան, կան ապացույցներ, որոնք կարող են դատարան ուղարկված նյութերի ապացուցողական արժեքը հաշվի առնելով՝ հերքել դրանք կամ չեզոքացնել, եւ դատախազը դրանք չի բերել դատարան, ապա սա եւս բացարկի հիմք չէ, որովհետեւ մրցակցային դատավարության շրջանակներում դատախազը պաշտպանում է այն մեղադրանքը, որը ներկայացված է դատարան այն նյութերի ծավալով, որն անջատվել է մայր գործից․

«Այսինքն, ըստ էության, անջատվել են բոլոր այն նյութերը, որոնք վերաբերում են այս գործի շրջանակներում իրականացրած նախաքննությանը։ Մայր գործում այլ նյութեր պետք է չլինեն։ Եվ պաշտպանության կողմը ոչ թե պետք է դժգոհի, որ դատախազը թերի նյութեր է բերել, այլ գոհ լինի, որ դատախազը հնարավորություն չի ունենալու արդյունավետորեն պաշտպանել մեղադրանքը»,- իր դիրքորոշումը ներկայացնելիս ասաց Տիգրան Եգորյանը։

Տպել
1385 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը