Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Նոյեմբերի 15-ից Իրանի տարբեր քաղաքներում  բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա, որոշ տվյալներով ՝ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: Ֆարս նահանգում ցուցարարները հարձակվել են նաև  2 կրոնական դպրոցի վրա և հրդեհել դրանք: Ստեղծված իրադրությունից ելնելով՝ Իրանի մի շարք քաղաքներում փակվել են դպրոցները: Երկրում ինտերնետ կապն ու հեռախոսակապն անջատված է, տարբեր տվալներով ՝այս օրերին զոհվել է մոտ  25 ցուցարար: Ըստ իրանական կայքերի՝ ցուցարարների հետ բախումներում սպանվել է նաև 2 ուժային: Նոյեմբերի 17-ի դրությամբ հայտարարվել է շուրջ 1000 ձերբակալվածի մասին, հայտնում է RegionMonitor-ը:

Ցույցերն Իրանում մեիկնարկել են նոյեմբերի 15-ից՝ միաժամանակ երկրի մի քանի քաղաքներում: Reuters-ի փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ նոյեմբերի 15-ից Իրանը բենզինի վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել դրա գինը: Այսուհետև 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ. 170 դրամ՝ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝30000 ռիալ:

Իշխանությունները նշել են, որ միայն այդկերպ է հնարավոր լուծել տնտեսական խնդիրները, որոնք կապված են այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ: Լրատվամիջոցների փոխանցմամբ, իրանական ցույցերն ընդգրկում են ավելի քան 40 քաղաք: Նշվում է, որ բոլոր տեղերում ցուցարանները հակակառավարական կոչեր են հնչեցնում: Համացանցում բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երեւում է՝ ինչպես են ցուցարարները դիտավորյալ հրդեհում բանկեր ու տարադրամի կետեր, բենզալցակայաններ, կռվի բռնվում ոստիկանների հետ: Reuters-ը փոխանցում է, որ հնարավոր չի եղել պարզել, թե որն է ցույցերի հետ կապ ունեցող իրական տեսանյութ կամ լուսանկար, որը՝ ոչ:

Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ ոստիկանությունը կիրառել է կոպիտ ուժ եւ արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար: Բախումների արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 1 ցուցարար, իսկ ցուցարարների խոսքերով՝ զոհերը մի քանիսն են: Տասնյակ ցուցարարներ վիրավոր են:

 Fars գործակալության տվյալներով,  Իրանում բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիների ընդհանուր թիվը  միայն 2 օրում 87.500 մարդ է կազմում, իսկ ձերբակալված ցուցարարներըժի թիվը՝ գրեթե 1000: Բողոքի ցույցերի մասնակիցները կոտրել են բոլոր այն բնակավայրերում տեղակայված հսկիչ սարքերն ու տեսախցիկները, որտեղ անցկացնում են ակցիաները, կտրել են հեռահաղորդակցման լարերը՝ փորձելով թուլացնել իրավապահների ուժերը: Լրացուցիչ քաոս է ստեղծել Իրանի մայրաքաղաքում տեղացած առատ ձյունը:

Ցուցարարները պահանջում են դադարեցնել իսլամական շարժումներին ուղղվող ֆինանսավորումը, որովհետեւ կարծում են՝ բենզինի գնի թանկացման արդյունքում ստացված հավելյալ եկամուտները ոչ թե ունեզուրկ բնակիչներին են հատկացնելու, այլ իսլամական շարժումների: Ցուցարարների գործողություններին նաեւ քաղաքական ենթատեքստ է տրվել, նրանք պահանջում են վերանայել արտաքին քաղաքականությունը, որի հետեւանքով Իրանը կանգնած է այլ երկրների պատժամիջոցների առաջ:

Հիշեցնենք, որ նման զանգվածային բողոքի ցույցեր Իրանում եղել են նաեւ 2017 թվականին, այն ժամանակ 80 բնակավայրերի բնակիչներ դուրս էին եկել բողոքի ցույցերի՝ կյանքի չափազանց ցածր որակի պատճառով: Այդ շրջանում ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել էր 22 իրանցի:

Տպել
2343 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)