Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում շարունակվում է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը:

Դատարան են ներկայացել ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանը, Հրայր Հովսեփյանը, պաշտպան Նիկոլայ Հակոբյանը, տուժող Արման Մկրտումյանը: Գործով մեղադրող դատախազն է Աբգար Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով՝ կատարել է ինքնիրավչություն՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերությունից 2015 թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, կատարել է ինքնիրավչություն՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Այսօրվա դատական նիստին դատարան է ներկայացել գործով վկա Աշոտ Մարտիրոսյանը. դատարանի հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ ճանաչում է Բարսեղ Բեգլարյանին, որն իր ուսանողական ընկերների՝ Հայկ եւ Նարեկ Բեգլարյանների հայրն է, նաեւ որոշ ժամանակ եղել է իր ղեկավարը: 

Աշոտ Մարտիրոսյանը պատմեց, որ դեպքի օրն ինքը Նարեկ Բեգլարյանի հետ է եղել. «Նարեկն ինձ խնդրեց մտնել «Ֆլեշ»-ի գրասենյակ, ասաց՝ ինչ-որ քննարկում էր՝ կապված պակասուրդների հետ, դրան մասնակցեցինք, հետո ավարտվեց, գնացինք մեր գործերով»: Վկայի խոսքով՝ այդ հանդիպմանն ավելի ուշ միացան նաեւ ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանը եւ Հրայր Հովսեփյանը:

Պատասխանելով մեղադրող դատախազի հարցերին՝ վկա Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ մինչ խորհրդակցության սենյակ հասնելը ոչ ոքի չի հանդիպել, Նարեկի հետ գնացել, մեքենան կանգնեցրել է, ամենայն հավանականությամբ, դիմացի կանգառում. «Չեմ կարող ասել՝ այդ պահին մարդ կար, թե ոչ, բայց հիշում եմ՝ ներկա էին Արմանը, Սուրիկը, Հայկը Բեգլարյան, հետո եկավ Բարսեղը, հետեւից՝ Հրայրը»: Դատախազի հարցին՝ տուժողի եւ այլ անձանց միջեւ այդ ժամանակ խոսակցություն ընթանո՞ւմ էր, թե՞ ոչ, վկան չկարողացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, հարց ու պատասխան էր, հիմնականում խոսում էր Սուրենը Մխիթարյան, պատասխանում էր Հայկը»:

Վկան նշեց, որ Բարսեղ Բեգլարյանից հետո Հրայր Հովսեփյանից բացի ուրիշ մարդ չի եկել եւ հանդիպումն էլ տեւել է մեկ ժամից ավելի. «Բովանդակությունը շատ մանրամասն չեմ հիշում, ընդհանուր խոսակցությունը վերաբերում էր պակասուրդներին, ավելի շատ հարց ու պատասխան էր, Արմանը ներկայացնում էր՝ ինչ դեպք է եղել, ես խոսակցությանը չեմ մասնակցել, ուղղակի ընկերս խնդրեց, դրա համար գնացի»:

Մեղադրողի հարցին՝ ինքը լսե՞լ է, որ Արմանի կամ Հայկի հասցեին որեւէ մեկը մեղադրանք հնչեցնի, վկան բացասական պատասխան տվեց: Նա նաեւ տեղյակ չէր՝ արդյոք տուժողի՝ Արման Մկրտումյանի նկատմամբ սպառնալիք կամ բռնություն եղե՞լ է թե՞ ոչ. «Ես չեմ լսել, թե որեւէ մեկը Արմանի կամ Հայկի հասցեին մեղադրանք հնչեցնի: Հրայրը գալուց մի քսան րոպե հետո դուրս է եկել, հետո էլ չի վերադարձել: Գումար կամ գույքային պահանջ համենայն դեպս իմ ներկայությամբ չի եղել, չի բացառվում, որ զանգ եկած լինի, ես դուրս ու ներս արած լինեմ»:

Մեղադրողի մյուս հարցին, թե տեղյա՞կ է՝ վնասի չափը որքան է կազմել, վկան նշեց, որ այդ ժամանակ խոսում էին տասնյակ միլիոնների մասին:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը նշեց, որ գործով մեկ այլ տուժող իր ցուցմունքում ասել է, որ Հրայրն իրեն պահանջ է ներկայացրել 20 հազար դոլարի՝ կապված այդ պակասուրդի հետ եւ նաեւ պահանջել է, որ իր բնակարանը գրավադրի Բարսեղի որդուն պատկանող բանկում: Առաքելյանն ասաց, որ, ըստ այդ ցուցմունքի, այս վկան՝ Աշոտ Մարտիրոսյանը, այդ պահին ներկա եղել է, սակայն վերջինս նման բան չմտաբերեց. «Ես շատ կարճ եմ բացակայել, չեմ կարող ասել՝ իմ բացակայության ժամանակ եղել է, թե ոչ»:

Աբգար Առաքելյանի հարցին ի պատասխան՝ Աշոտ Մարտիրոսյանը նաեւ շեշտեց, որ ինքը նախաքննության ընթացքում երկու անգամ հարցաքննվել է, առերեսման չի մասնակցել եւ որեւէ մեկն իրեն չի ասել, թե ինչ ցուցմունք տա:

Վկա Աշոտ Մարտիրոսյանին հարցեր ուղղեց նաեւ գործով տուժող Արման Մկրտումյանը՝ հետաքրքրվելով, թե որտեղ է նա այժմ աշխատում: Մարտիրոսյանը նշեց, որ աշխատում է «Բի-Էյջ Բրենդ» ընկերությունում, որի մի մասը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, մյուսը՝ Արայիկ Հարությունյանին: Տուժողի դիտարկմանը, որ իրեն, փաստորեն, Բեգլարյանն է տնօրեն նշանակել, վկան արձագանքեց. «Ես Երեւանի մասնաճյուղի տնօրենն եմ, ինձ նշանակել է Ընկերության գլխավոր տնօրենը՝ Արմեն Պետրոսյանը»:

Տուժողը նաեւ հետաքրքրվեց, թե նա այսօր ինչ հարաբերություններ ունի Նարեկ եւ Հայկ Բեգլարյանների հետ: Վկան շեշտեց՝ նրանց հետ ընկերական հարաբերությունների մեջ է դեռեւս ուսանողական տարիներից: Տուժողի մյուս հարցին, թե դեպքի օրը նա ինչ պաշտոնի է եղել, վկան պատասխանեց. «Այդ ժամանակ աշխատել եմ էլի ընկերության տնօրեն, բայց չի բացառվում նաեւ՝ Բարսեղ Բեգլարյանի խորհրդականը եղած լինեմ, չեմ հիշում՝ արդեն դուրս եկած եմ եղել, թե ոչ»:

Վկա Աշոտ Մարտիրոսյանին հարցեր հղեց նաեւ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը, որը հետաքրքրվեց՝ արդյոք վկան Հրայր Հովսեփյանի գոտուն ամրակցված զենք տեսե՞լ է, թե՞ ոչ: Դատավորը պարզաբանեց, որ տուժողի ցուցմունքի համաձայն՝ նա Հրայրի գոտուն ամրակցված ատրճանակ է նկատել, երբ նա կախիչին է մոտեցել, իսկ Սուրենը նշել է, որ այդ ընթացքում ատրճանակը պարզել է իր ուղղությամբ եւ սպառնալիքներ հնչեցրել: Արձագանքելով սրան՝ վկան նշեց. «Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում»:

Վկայի հարցաքննության ավարտին մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդեց դատարանին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ ընդգծելով, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում առկա են էական հակասություններ. «Նախաքննության ընթացքում վկա Աշոտ Մարտիրոսյանը նկարագրել է իրավիճակ, թե ինչպես են Հրայր Հովսեփյանը եւ Արմեն Մկրտումյանը միաժամանակ դուրս եկել խորհրդակցությունների սենյակից, իսկ դրա մասին հիմա նա ոչ միայն չի նշում, այլեւ հերքում է»:

Պաշտպան Նիկոլայ Հակոբյանն ասաց, որ թեեւ միջնորդության դեմ չի առարկում, բայց, իր կարծիքով, էական հակասություններ չկան, որովհետեւ իր երկրորդ ցուցմունքում վկան շտկել է դրանք:

Նախագահող դատավորը, լսելով կողմերին, որոշեց բավարարել միջնորդությունը: Այս պահին հրապարակվում է վկայի նախաքննական ցուցմունքը:

 Միլենա Խաչիկյան

Տպել
665 դիտում

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն