Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը

17/11/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 17-ի համարում

Հայտնի «Միմինո» ֆիլմում Մհեր Մկրտչյանի հերոսը անթաքույց ակնածանքով էր պատմում իր ընկերոջ մասին, որը տեսել էր նույնիսկ Իշտոյանին։ «Միմինոյի» այս դրվագը ես ամեն անգամ հիշում եմ, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնում է այցի որեւէ երկիր ու հետո անպայման վերադառնում է Հայաստան, որտեղ եւ սկսվում են այդ այցի հիմնական գործողությունները։ Եւ ամեն անգամ պարզվում է` եվրոպական իր այցերի ժամանակ Արթուր Բաղդասարյանն այնպիսի հանդիպումներ է ունենում,  եվրոպական այնպիսի «բրենդ» թերթերի է հարցազրույցներ տալիս, որ այս իշխանությունները երազել անգամ չեն կարող, թե երբեւէ իրենց հետ կշփվեն այդ թերթերի նույնիսկ վարսավիրները։

Իհարկե, այս հարցում ՕԵԿ-ականները չեն սխալվում, եւ պաշտոնական այցերի ժամանակ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազույցներ հիմնականում անում են տեղի հայկական համայնքների ծխական թերթերը, բայց դա դեռ չի նշանակում, որ «Օրինաց երկիրը» ճիշտ է իր մնացած պնդումներում եւս։ Երբ հոկտեմբերի 10-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Հարավային Կովկասում պետականության կառուցման եւ հակամարտությունների կարգավորման հարցերի լոնդոնյան ինստիտուտի հրավերով մեկնեց Մեծ Բրիտանիա, այնտեղից անմիջապես լուրեր ուղարկվեցին, որ Արթուր Բաղդասարյանը, ինչպես նշված էր ՕԵԿ պաշտոնական հաղորդագրության մեջ` «հարցազրույցներ է տվել բրիտանական հեղինակավոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»։

Իսկ մի քանի օր անց ՕԵԿ ղեկավար պաշտոնյաները հերթով տվեցին բրիտանական  հեղինակավոր այն թերթերի անունները, որոնց հոկտեմբերի 10-ից մինչեւ 13-ը հարցազրույցներ է տվել Արթուր Բաղդասարյանը։ ՕԵԿ երիտասարդական թեւի ղեկավար Սամվել Ֆարմանյանը տվեց BBC-ի, «Financial Times»-ի  անունները, իսկ այդ կուսակցության արտաքին հարցերի պատասխանատուն հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել բրիտանական «Argosmedia»-ին, որը դրանք տպագրում է բրիտանական նույնքան հանրահայտ «Spectator», «Statesman» եւ մի քանի այլ պարբերականներում։ Ավելին, ըստ Սամվել Ֆարմանյանի պնդման, որը տպագրվել է «Օրինաց երկիր» շաբաթաթերթի  հոկտեմբերի 27-ի համարում, այդ հարցազրույցներում Արթուր Բաղդասարյանը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ արտահայտել է իր մոտեցումները։

Եւ քանի որ հատկապես արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Արթուր Բաղդասարյանի մոտեցումները մեզ այնքան էլ հայտնի չէին, ու, բացի այդ,  իսկապես հպարտանալու բան է, որ նման լրջագույն պարբերականները այս երկրում գոնե ինչ-որ մեկին բանի տեղ դնում են, հոկտեմբերի 14-ից սկսած` ինտերնետում փնտրում էինք բրիտանական այդ պարբերականներում Արթուր Բաղդասարյանի հայտնած մտքերը։ Բայց քանի որ նշված լրատվամիջոցների ինտերնետ- կայքերում Արթուր Բաղդասարյանի անունը հիշատակված էր միայն BBC-ի կայքում, այն էլ` բոլորովին այլ առիթով, դիմեցինք ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին` այդ նյութերը մեզ տրամադրելու համար։ Վերջինս մեզ տրամադրեց միայն BBC-ին տված Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին. այն օրը, երբ ֆրանսիական  պառլամենտն ընդունեց ցեղասպանությունը հերքող պնդումները քրեորեն  պատժելու մասին օրինագիծը։

Ուստի, բնական է, որ այդ օրերին Մեծ Բրիտանիայում գտնվող ցանկացած հայ գործչի այդ հարցը պետք է տային։ Բրիտանական այլ հայտնի պարբերականներին տված Արթուր Բաղդասարյանի որեւէ այլ հարցազրույց նրա տեղակալը մեզ չփոխանցեց։ Մոտավորապես նույն փաթեթը երեկ միջնորդավորված ձեւով ստացանք ՕԵԿ երիտասարդական թեւի ղեկավար Սամվել Ֆարմանյանից. մեկ տարբերությամբ, որ BBC-ին տված մոտ երկու րոպեանոց այդ հարցազրույցից բացի, մեզ տրամադրված սկավառակում կար նաեւ նույն ռադիոկայանի եւս մեկ ռեպորտաժը, որը ՕԵԿ-ը ներկայացնում է որպես Արթուր Բաղդասարյանի հերթական հարցազրույցը։

Իրականում դա կրկին Ֆրանսիայի կողմից նշված օրինագծի ընդունման հետ կապված կլոր սեղան էր, որին մասնակցում էին  տարբեր երկրների փորձագետներ, այդ թվում նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Բնականաբար, Արցախի խնդրի մասին Արթուր Բաղդասարյանի տեսակետները մեզ համար մնացին անհայտ, որովհետեւ այդ երկու նյութերում նման տեսակետներ պարզապես չկային։ Իսկ թե ո՞ւր մնացին «Financial Times»-ը եւ բրիտանական մնացած կարկառունները` երեկ մեր այդ հարցին ՕԵԿ երիտասարդական թեւի ղեկավար Ֆարմանյանը պատասխանեց. «Շուտով կլինի»։ Մինչդեռ, նույն Ֆարմանյանը դեռ մեկ ամիս առաջ այդ հարցազրույցները ներկայացրել էր որպես արդեն կայացած փաստ։

Մենք, իհարկե, դեմ չենք, որ Արթուր Բաղդասարյանը հարցազրույցներ տա աշխարհի բոլոր հեղինակավոր թերթերին, «The Guardian»-ին էլ հետը, մենք ուղղակի դեմ ենք, որ մեզ դնեն գեղցու տեղ` մտածելով, թե որեւէ մեկի մտքով չի անցնի ստուգել տրամադրվող տեղեկատվության իսկությունը։ Մինչդեռ,  վաղուց անցել են ժամանակները, երբ նմանատիպ բլեֆները կարող են PR էֆեկտ ունենալ, ինչքան էլ որ «Միմինո» ֆիլմը դեռ շարունակում է մնալ դասական։   

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
3026 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան