Հանրապետական «պապայափոխություն». ՀՀԿ-ին պետք է նոր «վոժակ»

16/11/2019 schedule10:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 16-ի համարում

Երբ երեքշաբթի օրը ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը չեղյալ հայտարարեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» նախագծի քվեարկությունը, որի նորմալ ընթացքի համար ՀՀԿ-ն մոբիլիզացրել էր իր ողջ պատգամավորական ներուժը, քվեարկությունից անմիջապես հետո մանթրաշ հանրապետականները ողջ շենքով ընկած՝ Տիգրան Թորոսյան էին ման գալիս։ Մի քանի հանրապետական նույնիսկ բարձրացան նրա աշխատասենյակ՝ բացատրություն պահանջելու համար, սակայն Թորոսյանն արդեն հասցրել էր նստել իր ծառայողական մեքենան ու շարժվել օդակայան՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար։

Ո՛չ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը եւ ո՛չ էլ խմբակցության պատգամավորները, որոնք սպառնում էին Թորոսյանին «սամասուդ» անել, չհասցրեցին նրանից բացատրություն ստանալ, թե ինչո՞ւ նա, ինչպես ձեւակերպեցին խմբակցությունում, պարեց ընդդիմության դուդուկի տակ։ Կամ, ինչպես անմիջապես քվեարկությունից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ «Պետք չէ ընդդիմության քյամանչան առած նվագել»։ Մինչդեռ, Տիգրան Թորոսյանը չեղյալ չէր հայտարարի  քվեարկությունը, եթե չլինեին Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ գործարար պատգամավորների թիմը, որոնք, անտեսելով Թորոսյանի բազմակի հորդորները՝ չքվեարկել ուրիշի փոխարեն, դեմոնստրատիվ չէին կատարում սեփական կուսակցի խնդրանքը։

Թորոսյանը քվեարկությունը չեղյալ հայտարարեց Գալուստ Սահակյանի այն հայտարարությունից հետո, թե քվեարկությունն արդեն կայացել է, ու այն կրկնելու անհրաժեշտություն չկա։ Եւ քանի որ ՀՀԿ խմբակցության պատգամավորների համար միշտ «ասնավանի» է եղել ԱԺ նախագահից կարգավիճակով ցածր Գալուստ Սահակյանի խոսքը, ինչը, ի դեպ, միշտ առաջացրել է Թորոսյանի բողոքը,  ուստի «սխալ» հանելով Գալուստ Սահակյանին եւ նրա հրահանգի ուղիղ հակառակն անելով` Թորոսյանն այդ օրը հասկացրեց, թե ո՞վ է խորհրդարանում իրական տերը, եւ ո՞ւմ պետք է այսուհետ ենթարկվի հանրապետական զանգվածը։

Բնականաբար, Սահակյանի հետեւորդները, որոնք ժամանակին ուզում էին տապալել ԱԺ նախագահի պաշտոնում Թորոսյանի ընտրությունը, դա չեն պատրաստվում մարսել, եւ հենց ԱԺ նախագահը վերադառնա ՌԴ-ից, նրան, մեր տեղեկություններով, բավականին լուրջ ռազբորկա է սպասվում հարազատ խմբակցությունում։ Բացի նրանից, որ Թորոսյանը հրապարակավ, ըստ էության, նվաստացրեց Գալուստ Սահակյանին ու դա արեց ընդդիմության ծափերի տակ, ՀՀԿ խմբակցությունը Թորոսյանի հետ եւս մեկ հարց  ունի ճշտելու։ Ըստ մեր զրուցակից ՀՀԿ-ականների, թռնելով ՌԴ եւ նման կարեւորագույն հարցի քվեարկությունը թողնելով Վահան Հովհաննիսյանի վրա` դրանով Թորոսյանը փորձեց խորհրդարանի շենքը շրջափակած ցուցարարների մոտ մաքուր դուրս գալ եւ ողջ կեղտը բարդել ՀՀԿ-ի վրա։

Ի դեպ, այս հարցում վերջիններս այնքան էլ չէին սխալվում, որովհետեւ երեկ ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված ցուցարարները, թքելով ներս մտնող հանրապետականների վրա, հատուկ շեշտում էին, որ նրանց միջի միակ տղամարդը Տիգրան Թորոսյանն է: «Իրեն սուպերկուսակցություն հռչակած Հանրապետականում միակ տղամարդը Թորոսյանն է։ Մնացածները ղազեր են»,- ներս մտնող պատգամավորների ետեւից գոռում էին ցուցարարները։

Փաստորեն, հայկական քաղաքական վերնախավում հայտնվեց եւս մեկ միակ տղամարդ, որին այդ կոչումը շնորհվեց Կենտրոնի իրացման գոտիների մի քանի հարյուր ցուցարարների կողմից։ Ուստի, արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե մի քանի օրից ի՞նչ որակի ռազբորկա է սպասվում Տիգրան Թորոսյանին իր այն կուսակիցների հետ, որոնք, գաղտնիք չէ, առանձնապես մեծ կարծիքի չեն Թորոսյանի՝ հատկապես տղամարդկության մասին։

Այսպիսով, պետության համար գերակա շահի օրենքի քվեարկության չեղյալ հայտարարումից հետո ՀՀԿ խմբակցությունում լրջորեն դրված է նոր առաջնորդի  խնդիրը։ Կա՛մ Գալուստ Սահակյանն ու իր խմբակցությունն այսուհետ ընդունում են, որ խորհդարանի ներսում միակ «պապան» այլեւս Տիգրան Թորոսյանն է, որը երեքշաբթի օրը, օրվա երկրորդ կեսից այդ կարգավիճակը հրապարակավ, ծափերի ներքո «ատբիտ» արեց ՀՀԿ խորհրդարանական բազմամյա «պապա» Գալուստ Սահակյանից, կա՛մ խմբակցությունը կկարողանա Թորոսյանին իջեցնել իր դե ֆակտո կարգավիճակին։ Իսկ այդ կարգավիճակը, եթե հիշում եք, այն էր, որ գլխավոր դատախազը հարկ չէր համարում օրենքով սահմանված կարգով ԱԺ նախագահին տեղեկացնել պատգամավորի ձերբակալության մասին, իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նույնիսկ Թորոսյանի միջնորդությունից հետո, պատգամավորին թույլ չտվեց մտնել քրեակատարողական հիմնարկ։

Դատելով Գալուստ Սահակյանի հետ զրույցից՝ նա այս հարցն այդպես չի թողնելու, եւ խմբակցությունով Թորոսյանից պարզաբանում են պահանջելու: «Իհարկե, հիմա փորձ կարվի ինչ-որ ինտրիգներ եւ պրովոկացիաներ տեսնել տեղի ունեցածում, սակայն ես չեմ ուզում այս հարցը այդքան լրջացնել։ Ես կարծում եմ, որ քվեարկությունը տեղի էր ունեցել, եւ մի քանի անճշտությունը չէր ազդել ընդհանուր արդյունքի վրա։ Տիգրան Թորոսյանն այլ կարծիքի էր եւ հանդուրժողականության ժեստ արեց ընդդիմությանը, որը ինձ համար ընդունելի չէ։ Նիստից անմիջապես հետո նա մեկնեց օդակայան, բայց վերադառնալուն պես այդ հարցը նրա հետ անպայման կպարզաբանվի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Այս պատմությունը հանգուցալուծեց ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, որը երեկ իր թիմին հասկացրեց, որ այսուհետ խորհրդարանում իրենց «վոժակը» Տիգրան Թորոսյանն է։ Որովհետեւ մեր այն հարցին, թե այս պատմության մեջ ինքը ո՞ւմ տեսակետն է պաշտպանում՝ Գալուստ Սահակյանի՞, թե՞ Տիգրան Թորոսյանի, Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Ինչ որ անում է Ազգային ժողովի նախագահը, ճիշտ է անում»։ Փաստորեն, ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում տեղի ունեցավ սահուն ու գրեթե թավշյա իշխանափոխություն։ Իսկ թե արդյո՞ք վարչապետի խոսքը  «ասնավանի» է ՀՀԿ խմբակցության պատգամավորների համար, ցույց կտան առաջիկա իրադարձությունները։   

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3019 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը