Թաղապետարանից ու «Հույսի ավանից» հույսը չկտրած. ա՛յ եթե փողոցում ապրեիր...

16/11/2019 schedule10:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 16-ի համարում

Երբ որեւէ մեկը խփում է նրանց դուռը, առաջին հերթին վախով մտածում են` պարտատեր է: Մեր զրույցի վերջում տիկին Մարիետան խոստովանում է, որ մինչ դուռը բացելը ինձ էլ պարտատիրոջ տեղ էր դրել: Երկրորդ կարգի հաշմանդամ այս կնոջ աղջիկը` Անգելինան, իր նորաստեղծ ընտանիքով տասնյակից ավել տարիներ մոր հետ ապրել է նրա հանրակացարանային միակ սենյակում` զուրկ բոլոր հարմարություններից: Անգելինան վեց երեխա ունի: Նրանցից մեծը 14 տարեկան է, իսկ փոքրը` ընդամենը 3: Արդեն մեկ շաբաթ է, ինչ նրանք տեղափոխվել են լավ պայմաններ ունեցող սենյակ: Համեմատաբար լավ, որովհետեւ դա էլ ուղղակի մի բուն է հիշեցնում: Տիկին Մարիետան գանգատվում է, թե էնքան հատակին քնեցին` էլ առողջություն չմնաց: Փեսան տուբերկուլյոզով է հիվանդացել, նույն հիվանդությունն ունի նաեւ նրանց երեքամյա դուստրը:

Այս նոր տունը, ուր տատից բաժանվելով` տեղափոխվել է երիտասարդ ընտանիքը, մի սենյակից, մեկ էլ` չգիտես ինչից է կազմված: Դրսից անմիջապես մտնում ես այդ «չգիտես` ինչը», որը նրանց ե՛ւ խոհանոցն է, ե՛ւ միջանցքը, ե՛ւ հյուրասենյակը: Միակ ծածկն է, որ հաջողեցրել են վարձել: Պարզվում է` բազմազավակ ընտանիքների համար շատ դժվար է տուն ճարելը: Ինչեւէ: Իսկ երեխաներից մեծերն արդեն ամաչում են իրենց ապրելակերպի համար: «Նույնիսկ դպրոց չեն ուզում գնան, ամաչում են իրենք իրենց հագածից, շրջապատի մեջ մտնելուց»,- ասում է երիտասարդ մայրը, ում աղջիկը որոշում է կայացրել, թե ութերորդ դասարանն էլ չպետք է ավարտի: Երեխաներն ամաչում են նաեւ մոր ու տատի աշխատանքի համար: Վերջինները սրա-նրա տներն են մաքրում ու հիմնականում դրանով պահում ընտանիքը:

«Երեխեքն էլ են վատ զգում, որ մենք «ուբոռկա» ենք անում, շրջապատի կեսը չգիտեն, որ էդ գործն ենք անում: Որ հարցնում են, ասում են` մամաս խանութում վաճառողուհի ա աշխատում: Հետո ինձ զգուշացնում են` մամ, ըսենց կասես, հանկարծ չասես, որ «ուբոռկա» ես անում: Ուզած-չուզած, երեխեքի հետ համաձայնության գալով, ստում եմ»,- իր «մեղքն» է խոստովանում Անգելինան: Ասում են, որ հաճախ են ճոխ ու հարուստ տներ մաքրում: Այդ ժամանակ իրենց խեղճ ու աղքատ բնակարանն ավելի է ընդգծվում: Իսկ հարուստ տներում ավելի հաճույքով են աշխատում եւ պատկերացնում են, թե հենց իրենց տանն են: Ամռան ամիսներին այդ գործը բավական եկամտաբեր է, որովհետեւ նրանք գրեթե ամեն օր գործ են ունենում` բուրդ են լվանում ու մշակում, գորգեր լվանում:

Հիմա, ասում են, ամբողջ շաբաթներով կարող է որեւէ մեկը չկանչի աշխատանքի: Դրա համար էլ նրանց պարտատերերի թիվն է մեծացել: Թեեւ այդ պարտքերը գոյացել են խանութներից ընդամենը մակարոնեղեն ու հաց վերցնելու պատճառով: Իսկ ինչ վերաբերում է սեփական բնակարան ունենալուն, ապա այդ խնդրով Անգելինան բազմաթիվ դռներ է թակել ու բազմաթիվ դիմումներ գրել: Դրանք կա՛մ մերժվել են, կա՛մ էլ լավագույն դեպքում կնոջը խոստացել են. «Հենց որ լինի, կտանք»: Այդպես պատասխանել են Շենգավիթի թաղապետարանից: ««Որ լինի»-ով ինչքա՞ն ես սպասեմ»,- քիչ է մնում հույսը կտրի վեց երեխայի մայրը, բայց չի կտրում: Ամեն դեպքում, նա փորձում է լավատեսություն պահպանել, որ մի օր էլ իրենց փողոցում տոն կլինի:

«Հույսի ավան» հ/կ-ի հետ եւս Անգելինան ապարդյուն հույսեր է կապել: Այստեղ նրան մի անգամ բացատրել են, թե պետք է գոնե մի հինգ տարի առանց գրանցման ապրեր, այն էլ փողոցներում, կարտոններից սարքած մի կացարանում, ինչ-որ մեկն այդ մասին հայտներ իրենց, գային, նկարահանեին, նոր դրանից հետո կառաջանար բնակարանով ապահովելու հարցը: Եւ երբ կատակով հարցրի, թե իսկ չի՞ փորձել գնալ ու դրսում ապրել, զարմանալիորեն դրական պատասխան ստացա:

«Փորձեցի, անկեղծ ասած: Ապրել եմ, ոչ թե ձեւականորեն, այլ ուղղակի ըտենց ստացվեց: Մամայի հետ, ճիշտն ասած, մի քիչ անախորժության մեջ էինք տան պատճառով, ամուսնուս պատճառով: Որոշեցինք, որ ոչ տուն ենք ճարում, ոչ բան, ըտեղ ապրենք, յոլա գնանք: Ըտեղ ոչ մի պայմանավորվածություն չկա` որ լսել եմ, լսելով շարժվում եմ: Դրանից ես ինձ շատ վատ կզգայի»,- ասում է Անգելինան, իսկ հետո նաեւ ցույց է տալիս ֆաներաներից ու կարտոններից կառուցած այն կացարանը, որտեղ երկու տարի ամառներն ապրել են: Հիմա դա նրանց հացատունն է:

Աննա Զախարյան

Տպել
2778 դիտում

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին