ԿԳՄՍ նախարարը միշտ բաց է քննարկումների համար, սակայն ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպում դեռ պլանավորված չէ. խոսնակ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է երկխոսությունների: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը՝ ի պատասխան երեկ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի, հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հանդիպման առաջարկներին:

Ինչպես նշեց Անժելա Կժդրյանը, ԿԳՄՍ նախարարը բազմիցս անդրադարձել է այս հարցին եւ ասել, որ միշտ պատրաստ է իր մոտ ընդունել ուսանողներին եւ դասախոսներին՝ քննարկումների համար: Մամուլի քարտուղարը, սակայն, նշեց՝ որեւէ կոնկրետ հանդիպում դեռեւս պլանավորված չէ, քանի որ մինչեւ երեկ նախարարությունում այս հարցով հստակ արձագանք չկար:

Հանդիպումներ, հանրային քննարկումներ, այնուամենայնիվ, նախատեսվում են։ Երբ նախագիծը հասանելի կլինի «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, այդ ժամանակ կհրավիրվեն բազմաթիվ հանդիպումներ:

Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր ուսուցման դրույթի եւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուսանողների կողմից իրականացված ակցիաների մասին երեկ հայտարարություն են տարածել ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Հայ բանասիրության եւ Պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը: Նրանք Արայիկ Հարությունյանին առաջարկել են հանդիպել եւ քննարկել օրենքի նախագծի վիճահարույց կետերը:

ՈՒԽ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ կառույցը բազմիցս արտահայտել է իր մտահոգությունը ԿԳՄՍ նախարարության կողմից բուհեր ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ: Ինչ վերաբերում է հայոց լեզվին եւ հայոց պատմությանը, նշվում է, որ այդ առարկաների ուսուցման պարտադիրության սահմանումը կարիք ունի քննարկումների, փորձագիտական գնահատականի եւ խոր ուսումնասիրությունների:

Հայ բանասիրության եւ Պատմության ֆակուլտետների դասախոսական կազմն իր հերթին երեկ մեկօրյա նախազգուշական գործադուլ է հայտարարել եւ միեւնույն ժամանակ կոչ արել ուսանողներին հաջորդ օրվանից վերադառնալ լսարաններ, իսկ քննարկվող նախագծի հեղինակներին՝ հանդիպել մասնագետների հետ:

Փորձեցինք տեղեկատվություն ստանալ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի հեղինակների վերաբերյալ: Մեր հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ թեմայի շուրջ կարող է խոսել նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը, սակայն, արտերկրում է եւ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: 

Նշենք, որ դեռեւս անցած շաբաթվանից սկսված բողոքի ակցիաները դեռեւս շարունակվում են: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, չնայած դասախոսական կազմի հորդորներին, այսօր եւս շարունակել են դասադուլը: Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության շենքի առաջ շարունակվել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպված բողոքի ակցիաները, որոնց միացել են տարբեր բուհերից ուսանողներ, այլ քաղաքացիներ:

Տպել
2648 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել