Մեր աղոթքն ենք մատուցում համայնքի հոգևոր հովվի և նրա հոր հոգիների խաղաղության համար. Գարեգին Բ

14/11/2019 schedule09:30

Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Կամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպես նաև վիրավորվել է նրանց ուղեկցող սարկավագը: Այս մասին գրված է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։

Ըստ Գարեգին Բ Վեհափառի՝ նման հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: Ըստ նրա՝ 21-րդ դարը պիտի լինի ժամանակաշրջան, որ աշխարհի բոլոր ծագերում տարբեր ազգերի ու կրոնների խաղաղ գոյակցությունը այլընտրանք չունենա, որ թե՛ նախկին և թե՛ ներկայիս կատարված հանցագործությունները ստանան իրենց արդար գնահատականը՝ հանուն խաղաղ ու ստեղծագործ կյանքի հաստատման:

«Խստորեն դատապարտելով աստվածաստեղծ կյանքի դեմ հանցավոր ցանկացած ոտնձգություն՝ Մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին՝ Արժ. Տ. Հովսեփ քհն. Պետոյանի և նրա հոր հոգիների խաղաղության ու հանգստության համար և մեր վշտակցությունը բերում նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում վիրավոր սարկավագին», գրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Տպել
198 դիտում

Շահագործման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

SOAD-ի շրջագայության արդեն 2 համերգի տոմսերն ամբողջությամբ սպառված են. դեռ հայտնի չէ՝ երբ խումբը կգա ՀՀ

Ութամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղը. նրա երազանքն է դառնալ «Միսս Հայաստան»

Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են․ Տիգրան Կարապետյան

Քիմ Քարդաշյանի մտերիմ ընկերը վստահ է, որ նա ԱՄՆ առաջին տիկին է դառնալու

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Դա կդառնա շանտաժի, մանիպուլյացիայի տարածված հնարք. Քոչարյանի պաշտպաններն առարկեցին ինքնաբացարկի միջնորդության դեմ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին

Աշխարհահռչակ մրցավար Կոլինան հայ երեխա չի որդեգրել. Արդարադատության նախարարությունը հերքում է

«Վիրավորական է արտաքսվելը». որպես աջակցություն 3 երիտասարդների՝ շատերը ՀՅԴ-ն լքելու դիմում են ներկայացրել

Պրեմիերա Օպերային թատրոնում. դահլիճում էին նաեւ զինվորականներ, թատրոն գալու հնարավորությունը ստացել էին որպես խրախուսում

Պարոն վարչապետը բավական համեստ է գտնվել իր հայտարարության մեջ. 2019-ին էլ ենք նոր սպառազինություն ձեռք բերում. Բալայան

Ադրբեջանի ԶՈՒ-ն այլեւս չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը. ՊՆ փոխնախարար

Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի, սա պիտի լինի մեր բացառիկ ձգտումը․ Անդրանիկ Քոչարյան

Փաստաբան Հայարփի Սարգսյանի հայտարարությունների մի մասը հիմնազուրկ են եւ անբովանդակ. Բալայան

Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները

Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ. ՀՀ ՊՆ փոխնախարար

Մեղրի-Ծավ ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի է, Տավուշում առկա է մառախուղ

Խորհրդարանը քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը