Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

14/11/2019 schedule00:30

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե դավադիր է համարում բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանությունների եւ ՀՀ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ ու դրանք համարում են պարտվողական կամ դավադիր: Արայիկ Հարությունյանն, իհարկե, նաեւ բացատրել է, թե ինչու է այդպես համարում, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ ընդդիմախոսներն ահավոր աղմուկ են բարձրացրել, թե ինչպե՞ս կարելի է որեւէ հարցում այլ կարծիք ունենալը համարել դավադրություն, բա ո՞ւր մնաց բազմակարծությունը, եւ այլն:

Բազմակարծությունն, իհարկե, լավ բան է: Միայն մի պայմանով՝ կարծիքները պիտի հստակորեն ձեւակերպված լինեն: Օրինակ՝ եթե նախկին իշխանությունները կամ նոր իշխանությունների այլ ընդդիմախոսները հայտարարում են, թե ղարաբաղյան կարգավորման հարցում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, պիտի կոնկրետացնեն նաեւ, թե հատկապես ինչն է սխալ, հատկապես ինչից են դժգոհ, եւ որն է ճիշտը՝ իրենց կարծիքով: Իրականացվող քաղաքականությունը հենց այնպես, առանց որեւէ հիմնավորման «սխալ», «պարտվողական» կամ «կործանարար» անվանել չի կարելի:

Ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում նախկիններն Արցախի հարցում, եւ ի՞նչ քաղաքականություն են իրականացնում այսօրվա իշխանությունները: Որպեսզի հասկանանք՝ ճի՞շտ քաղաքականություն է (էր) իրականացվում, թե ոչ, նախ պիտի պարզենք՝ ո՞րն է մեր նպատակը, մենք ուզում ենք կարգավորե՞լ հակամարտությունը, թե՞ հնարավորինս երկարաձգել ներկա վիճակը: Սա կարեւորագույն հարցն է, որովհետեւ իրականացվող քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելը նպատակից է կախված: Եթե մեր նպատակը ներկա վիճակը պահպանելն է, ապա դրան հասնելու համար պետք է ձգձգել բանակցությունները, զուգահեռաբար հզորացնել երկիրը (տնտեսություն, բանակ եւ այլն), եւ հույս ունենալ, որ դաշնակիցները հակառակորդին թույլ չեն տա նոր պատերազմ սկսել, սկսելու դեպքում էլ՝ կաջակցեն մեզ: Իսկ եթե մեր նպատակը վերջնական խաղաղության հասնելն է, պիտի հայտարարել, որ վերջնական կարգավորումը պիտի ընդունելի լինի նաեւ դիմացինի համար, ստիպել, որ դիմացինը նույնպես ընդունի այդ սկզբունքը (ավելի կոնկրետ՝ պաշտոնապես համաձայնվի, որ Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով), եւ միայն դրանից հետո սկսել վերջնական փաստաթղթի շուրջ բանակցությունները:

Հիմա տեսեք՝ նախկին իշխանությունները երեւի համարում էին, որ ճիշտը վերջնական կարգավորումը հնարավորինս երկարաձգելն ու առկա վիճակը պահպանելն է: Բայց ժամանակը ցույց տվեց, որ դա հնարավոր չէ: Հատուկ շեշտում ենք՝ ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ գործնականում հնարավոր չէ: Արտաքին աշխարհը (այդ թվում՝ մեր հիմնական դաշնակիցը) դա չի հանդուրժում ու նույնիսկ զինում է Ադրբեջանին, եւ ի վերջո ամեն ինչ հանգելու է նոր «ապրիլյան պատերազմի», որում մենք ոչ մի դաշնակից չենք ունենալու (ինչպես չունեցանք երեքուկես տարի առաջ): Հիմա հարց է ծագում՝ պետք է շարունակե՞լ այն քաղաքականությունը, որն իրականացվել է նախորդ իշխանությունների օրոք եւ մի անգամ արդեն ձախողվել է, թե՞ պետք է ակտիվացնել բանակցային գործընթացը՝ այնպես, որ Ադրբեջանը կամ միջազգային հանրության ճնշման տակ ավելի կառուցողական դառնա, կամ էլ գոնե ակնհայտ դառնա, որ ապակառուցողականն Ադրբեջանն է: Վերջին հաշվով՝ ամբողջ աշխարհն ընդունում է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտմամբ, բացի Ադրբեջանից: Հայկական կողմն էլ հենց այդ ուղղությամբ է ճնշում, որովհետեւ դիմացինի «թույլ տեղը» գտել է: Ու զուգահեռաբար՝ ամրապնդում է բանակը:

Որեւէ մեկը կբացատրի՞, թե այս քաղաքականության որ մասն է «պարտվողական»:

Տպել
2121 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին