«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն չի սպասարկի պետպատվերի շրջանակում, քանի որ հայտնի չէ ծառայության արդյունավետությունը. Թորոսյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչու «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն այլեւս չի սպասարկի պետական պատվերի շրջանակում:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ը, որ 85 թվականից ի վեր գործում է ՀՀ-ում, գտնվում է Կոտայքի մարզի Քասախ համայնքում եւ ունի 50 մահճակալ, տարեկան կտրվածքով համարյա 100 տոկոս զբաղվածություն է ունենում: Այն սպասարկում է  տարեկան մոտ 700 հոգի, եւ, ըստ էության, իր տեսակի մեջ եզակի կառույց է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ կովկասի տարածաշրջանում:

«2019 թ.-ին պետության կողմից այս կառույցին հատկացվել է 90մլն դրամի կարգի գումար եւ 2020 թվականի համար նախատեսված է եղել մոտ նույն քանակի: Սակայն հոկտեմբեր ամսին առողջապահության նախարարությունից ստացվել է գրություն տվյալ կառույցի կողմից, որտեղ առանց որեւէ հիմնավորման եւ բացատրության նշվել է, որ 2020 թվականին «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ը պետական պատվեր չի նախատեսում տեղադրել: Այս կառույցի մասին տարբեր ձեւաչափով ենք լսել, տարբեր ծառայություններ է մատուցում, բայց նրա որակյալ եւ բարձրակարգ ծառայության կարիքը ունի ՀՀ քաղաքացին»,-ասաց Թանդիլյանն ու հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ նման եզակի կառույցը նման վերաբերմունքի է արժանացել առողջապահության նախարարության կողմից:

Արսեն Թորոսյանը, անդրադառնալով գրությանը, նշեց, որ այնտեղ շատ լավ հիմնավորված է, թե ինչու է առողջապահության նախարարությունը համարում, որ նման կենտրոնում պետական պատվերով ծառայությունների մատուցումը նպատակահարմար չէ: Նրա կարծիքով՝ հասկանալի չի այդ ծառայությունների արդյունավետությունը, որովհետեւ եթե կան  հոգեկան խնդիրներով ստացիոնար բուժման կարիք ունեցող քաղաքացիներ, նրանք բուժվում են հոգեբուժական հաստատություններում: «Կասկածելի է այն հիմնավորումը, թե նեւրոզ ախտորոշումը եւ հոգեկան խնդիր չհանդիսացող ախտորոշումը, որ դեռ հոգեկան խնդիր չի, ինչու պետք է բուժվի պետական պատվերի շրջանակներում»,-ասաց Թորոսյանը հավելելով, որ որոշումները կայացվում են մասնագետների հետ քննարկումների արդյունքում, ոչ թե Մանե Թանդիլյանի նշած բառերով, թե ինչպիսի վատ վերաբերմունք է նման կարեւորությամբ եւ եզակի բժշկական կենտրոնի նկատմամբ:

«Չկա որեւէ վերաբերմունք որեւէ բժշկական կենտրոնի նկատմամբ, կա միայն ծախսարդյունավետությունը եւ նշված ծառայության պետական պատվերի շրջանակներում մատուցելու նպատակահարմարությունը»,-եզրափակեց Արսեն Թորոսյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
688 դիտում

«Ես չեմ քծնել երբեւէ». ԼՂ նախկին վարչապետը՝ Քոչարյանի գնահատականի, Մարտի 1-ին Արցախից ՀՀ զորք բերելու, երկնիշ աճի մասին

Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին

Մարվել եւ շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակին

6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում

Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը կկայանա 2020 թ.-ի հունվարին

Մահվան ելքով վրաերթ Երեւան-Սեւան ճանապարհին. 22-ամյա հետիոտնը տեղում մահացել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Դպրոցներում աբոնեմենտային համակարգի 2-րդ փուլը հետաձգվել է. 1-ին փուլի ընթացքում թանգարաններ է այցելել մոտ 161.700 մարդ

Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին արդեն հասցրել է տրվել. Ալեն Սիմոնյան

Ձերբակալված Շեկոյի գործով ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչվել. ՇՄ դատախազ

«Մարտունու բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը մեծ թվով խոշոր չափի կաշառքներ է ստացել. ԱԱԾ

Ռուսաստանից Հայաստան տուրուղևորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է

Իջեւանում 31-ամյա քաղաքացին ներխուժել է քաղաքապետարան, երկաթյա ձողով կոտրել համայնքապետի դուռը

«Բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը». Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվել է

Կնոջը ոտքով հարվածողը ներկայացել է ոստիկանության բաժին

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Հայ մասնակիցը չի հաղթահարել «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդի փուլը