Արցախի Քաշաթաղի շրջանում բացվել է Ադամ Սահակյանի անվան դպրոց

13/11/2019 schedule10:41

Արցախի Հանրապետության Քաշաթաղի հյուսիսային թևում գտնվող Տանձուտ համայնքի դպրոցն այժմ բաց է և ողջունում է իր աշակերտներին՝ «Թուֆենկյան» հիմնադրամի կազմակերպած և իրականացրած կես տարվա վերակառուցումից հետո: Նորաբաց դպրոցը կրելու է Արցախի հերոս Ադամ Սահակյանի անունը, որը 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում քաջաբար զոհված զինծառայողներից մեկն է։ Արարողությանը ներկա էին Արցախի կառավարության պաշտոնատար անձինք, պետնախարարը, Ադամ Սահակյանի ընտանիքի անդամները և Հիմնադրամի աշխատակիցները:

Մոտ 100 բնակչություն ունեցող Տանձուտը Քաշաթաղի վերաբնակեցված համայնքներից մեկն է: Նախորդ դպրոցը հուսալի պայմաններ չուներ՝ արդյունավետ և հարմարավետ կրթություն ապահովելու համար: Նորակառույց դպրոցն ունի ժամանակակից դասասենյակներ՝ անհրաժեշտ սարքավորումներով և անվտանգության չափանիշներով: Այն նաև կծառայի մոտակա համայնքներին, որոնք չունեն բավարար ռեսուրսներ՝ որակյալ պետական կրթության համար: «Լավ դպրոցը հիմնաքար է ավելի ուժեղ համայնքի կառուցման գործում: Նման հաստատության առկայությունը կարևոր դեր է խաղում վերաբնակեցման համար, և մենք հույս ունենք, որ ապագայում աշակերտների թիվը կբազմապատկվի: Շատ ընտանիքներ ստուգում են դպրոցի առկայությունը նախքան տեղափոխվելը դեպի ազատագրված տարածքներ: Այսօր մենք, վստահաբար, կարող ենք ասել, որ մեր ջանքերը կարդարանան»,- ասել է «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Նա նաև նշեց, որ մի քանի ամիս առաջ հիմնադրամն ավարտել է նոր տան կառուցումը նույն գյուղում և տունն այժմ սպասում է իր ապագա տերերին: Քաշաթաղի հյուսիսում, հիմնադրամի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում, Տանձուտի դպրոցի վերակառուցումն այս տարվա կարևոր նախաձեռնություններից էր:

ԱՀ կառավարության միջոցներով նորոգվել է շենքի տանիքը, ինչպես նաև ձեռք է բերվել նոր կահույք և ջեռուցման համակարգ, իսկ Հիմնադրամն ամբողջությամբ վերակառուցել է խորհրդային դարաշրջանի շենքը:

«Սա բացառիկ պահ է մեր ամբողջ ընտանիքի համար: Մեծագույն հպարտություն է, որ Ադամի անունով դպրոցը գտնվում է Արցախի հողում: Ես տեսնում եմ իմ որդուն այս երեխաներից յուրաքանչյուրի մեջ և վստահ եմ, որ նրանք կդառնան լավ քաղաքացիներ»,- ասում է նահատակված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը՝ տիկին Գայանեն: Ավելի քան 25 տարի երեխաներն ստիպված էին սովորել կիսաքանդ սենյակներում, շրջել մութ միջանցքներով և իրենց դասերն անցկացնել կիսավթարային շինությունում:

«Այս տարի Քաշաթաղում բացվում է երրորդ դպրոցը: Գաղտնիք չէ, որ հաջողված պետության հիմնասյուներից մեկը կրթական համակարգն է, և այս դպրոցը դրա վառ նմուշ է»,- ասաց Արցախի կրթության նախարար Նարինե Աղաբալյանը:

Դպրոցի ամբողջական վերակառուցումը հիմնադրամի խոշոր նախագծերից էր Քաշաթաղի հյուսիսային թևում: Անցած 16 տարիների ընթացքում հիմնադրամը հաջողությամբ իրականացրել է տասնյակ ծրագրեր, ներառյալ բնակարանային շինարարության, մշակութային տարածքների վերանորոգման, դպրոցների և մանկապարտեզների վերակառուցման, վարչական և համայնքային շենքերի և համայնքների համար ռազմավարական ենթակառուցվածքների կառուցման ծրագրեր:

«Թուֆենկյան» հիմնադրամը հիմնադրվել է 1999-ին ձեռներեց Ջեյմս Թուֆենկյանի կողմից։ Արցախում հիմնադրամը գործում է ավելի քան 16 տարի: Հիմնադրամի բուն աշխատանքները կենտրոնանում են վերաբնակեցման, ենթակառուցվածքների, առողջապահության և համայնքային զարգացման վրա:

Տպել
1734 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց