ԵՊՀ ուսանողներին միացել են այլ բուհերում սովորողներ. նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը վերսկսվել են

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ օրեր առաջ սկսված բողոքի ակցիաները շարունակվում են:

Այսօր առավոտվանից Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետից մեկնարկել է ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողների եւ Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության բողոքի ակցիան:

Այս անգամ նախաձեռնությանն են միացել Հայաստանի պետական տնտեսագիտական, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական եւ այլ համալսարաններից ուսանողներ:

Նրանք երթով շարժվում են տարբեր բուհեր եւ ուսանողներին կոչ անում միանալ իրենց:

Երթը եզրափակվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, որտեղ վերսկսվել է նստացույցը:

Մասնակիցները պահանջում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանը, իրենց ֆակուլտետում այսօր դասադուլ է, այս պահին հստակ չեն կարող ասել, թե նախարարը հրաժարական չներկայացնելու դեպքում, առաջիկայում ինչ են պատրաստվում անել, սակայն, նրա խոսքով, դասադուլները եւ բողոքի ակցիաները դեռեւս շարունակվելու են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները հայտարարել էին դասադուլի մասին՝ արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի: Ավելի հստակ՝ այն դրույթի, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չէ: Մասնակիցներն այնուհետեւ ԿԳՄՍ նախարարության դիմաց միացել էին ՀՅԴ երիտասարդական միության կողմից կազմակերպված նստացույցին:

Երիտասարդները, սակայն, շաբաթ եւ կիրակի օրերին իրենց ակցիան դադարեցրել էին, քանի որ Արայիկ Հարությունյանն այդ օրերին չի աշխատում:

Անի Ավագյան

Տպել
1671 դիտում

Անցնող շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ

Վարչապետը մոմ վառեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

ՊԵԿ-ն իրավաբանական անձանց վերաբերող տեղեկատվական հոլովակ է հրապարակել

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում շահագործման է հանձնվում 8 բնակարան․ ներկա է վարչապետը․ ուղիղ

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցում 1988-ի զոհերի հիշատակին. ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին. ուղիղ

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

«Անի, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է». Կարո Փայլան

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ոսկե մեդալներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից

Ամենասոսկալին տնակային հոգեբանությունն է. Գյումրին արհեստական շնչառության կարիք ունի

ՃՏՊ Երեւանում. մեքենան բախվել է արգելապատնեշներին

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն