Մայիսի 9-ը տոն է յուրաքանչյուրիս համար. այսօր ջերմորեն ողջունում ենք պատերազմի վետերաններին. ԱԳ նախարարի ելույթը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա Հայաստան ժամանելուն պես մասնակցել է Ազգային պատկերասրահում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:

ՀՀ ազգային պատկերասրահում ելույթ է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորովիչ,

նախ և առաջ, բարի գալուստ Հայաստան: Շատ ուրախ եմ, որ Դուք օդանավակայանից անմիջապես այստեղ եկաք,  որպեսզի բացենք մեզ համար շատ կարևոր այս ցուցահանդեսը՝ 1965թ.-ին Հաղթանակի քսանամյակին նվիրված Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին»  ցուցահանդեսը:

Պատվիրակության հարգելի անդամներ,
Հարգելի գործընկերներ, 
Ձերդ գերազանցություններ,
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,

Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ։ Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիացիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։ Սա, իրավամբ, համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր։

Մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են այդ պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների հուշերը և ապրումները։ Եվ այդ հիշողությունը չի կարող թույլ տալ մոռանալ ճշմարտությունը, որ մեր ժողովուրդների անսասան եղբայրության, միասնականության և համախմբավածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմը և մաքրել աշխարհը այդ «ժանտախտ»-ից։ Այդ իսկ պատճառով, առավել անընդունելի են բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը և խեղաթյուրել պատերազմի մասին ճշմարտությունը։

Մայիսի 9-ը տոն է յուրաքանչյուրիս համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, որդի, եղբայր և թոռ գնացել է ռազմաճակատ։ Մեր պապերը և նախապապերը մարտնչել են ռազմաճակատում, անմարդկային ջանքեր գործադրել թիկունքում՝ չխնայելով սեփական կյանքն ու առողջությունը՝ այդպիսով հանդիսանալով հերոսության, ինքնազոհության, մեծահոգության և իրական հայրենասիրության օրինակ։ 

Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, մեծացել եմ իմ պապի շնորհիվ, որը եղել է մարտիկ և կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Հայրենական մեծ պատերազմում։

Հարգելի ընկերներ, հայերը հատուկ վերաբերմունք ունեն Հաղթանակի օրվա և ԽՍՀՄ ժողովորդի՝ Մեծ հայրենական պատերազմում դրսևորած հերոսության նկատմամբ։ Եվ դա պատահական չէ։ 

Մեծ հայրենական պատերազմի ռազմաճակատում Հայաստանից, այլ խորհրդային երկրներից և սփյուռքից մարտնչում էր հայ ժողովրդի 600 հազար զավակ, որոնց կեսը՝ 314 հազարը, չվերադարձավ ռազմաճակատից։ 

Ռազմի դաշտերում արիաբար մարտնչում էր Կարմիր բանակի 6 հայկական ազգային դիվիզիա, որտեղ կռվում էին Հայաստանի և հայ ազգի 60 հազար զավակներ։ Ի դեպ, դրանք Սովետական միությունում միակ ազգային դիվիզիաներն էին, որոնք մարտնչում էին Սովետա-Գերմանական ռազմաճակատների տարբեր հատվածներում: Այդ կազմավորումներից ամենահայտնի 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան էր, որն անցել է Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին փառավոր ճանապարհը։ 

Հաղթանակի գործում մեծ ներդրոմ է ունեցել նաև Հայկական դիվիզիան, որը ցուցաբերած տարաբնույթ օգնության հետ մեկտեղ նաև ձևավորել է երկու տանկային շարասյուն՝ «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան»: 

Նացիզմի դեմ պայքարում մեծ մասնակցություն է ունեցել նաև հայկական սփյուռքը․ նրա ներկայացուցիչներն անդամակցել են Դիմադրության շարժումներին, կռվել են դաշնակիցների զորամիավորումներում, դրամական միջոցներ են հավաքել՝ Կարմիր բանակին օգնելու համար:

Այսօր, յուրաքանչյուր հայկական գյուղում, էլ չեմ ասում՝ քաղաքներում, խնամքով պահպանվում և բարեկարգվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված կոթողները: Նրանցից գրեթե բոլորն ընդգրկված են Հայաստանի կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների ցուցակներում՝ գտնվելով պետության պաշտպանության և խնամքի ներքո:

Իսկ մայիսի 9-ին, արդեն իսկ մի քանի տասնմամյա պատմություն ունեցող ավանդույթի համաձայն, տարբեր տարիքների, հայացքների հազարավոր մարդիկ, հանրապետության ղեկավար կազմը, ազգային բանակի հրամանատարական կազմը, դիվանագիտական կորպուսի ողջ անձնակազմը ծաղիկներով և ծաղկեպսակներով գալիս են «Հաղթանակի» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։

Հայրենական մեծ պատերազմի ծանր փորձությունների ժամանակ ձևավորվեց   ռազմական առաջնորդների փայլուն աստղաբույլը. 5 մարշալ, 60 հայ գեներալ։ Մենք հատկապես հպարտանում ենք Խորհրդային Միության մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանի, Խորհրդային Միության ծովակալ Իվան Ստեփանի Իսակովի, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի, Ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանովի և այլ գեներալների և ռազմական առաջնորդների անուններով։

118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացան  Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ քաջարի օդաչու Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանը և Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն այդ կոչմանն արժանացան երկու անգամ, 70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։

Սիրելի հայրենակիցներ, հավետ փա՛ռք կյանքը մեր հայրենիքի ազատությանը և անկախությանը տված հերոսներին։ Փա՛ռք ու պատի՛վ մեր քաջարի հայրերին և պապերին, ովքեր անձնուրացորեն կռվել են առաջնագծում, աշխատել թիկունքում, կերտել Մեծ Հաղթանակը։

Այսօր, ինչպես և Հաղթանակի օրը, մենք ջերմորեն ողջունում ենք պատերազմի վետերաններին: 

Անցնում են, տարիներ, տասնամյակներ․ ժամանակի ընթացքն անողոք է․ այսօր նրանցից ամենաերիտասարդները 94-95 տարեկան են, կամ անգամ ավելի մեծ: Այդ իսկ պատճառով մենք բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն, կենսախնդություն, լավատեսություն: Սերունդները պարտական են պատերազմի վետերանների սխրանքների առաջ: Խոնարհվում ենք ձեր առաջ, և շնորհակալ ենք այն բանի համար, որ մեզ հետ եք, այն ամենի համար, ինչ արել եք մարդկության համար և շարունակում եք անել մարդկանց համար՝ ձեր կյանքի անգնահատելի փորձը և ձեր հարուստ գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերունդներին։ 

Շնորհակալություն»։

Տպել
1546 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին