Վաղուց պարզ էր, որ դատավոր Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է․ Լեւոն Քոչարյանը՝ դատարանի որոշման մասին

Դատարանի որոշումն ինձ համար սպասելի էր, շուտվանից պարզ էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ հորը գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը որակելով ապօրինի։

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում իրենց ընտանիքի հետ կապված ստեր են տարածվել․

«Ինչ հիմարություն, ինչ սուտ, ինչ ստոր բան ասես գրվել է, մամուլի գրածը համարել ճշմարտության ատյան՝ սխալ է»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով, թե ո՞վ է պատասխան տալու, իր խոսքով, այն ստի ու կեղծիքի համար, որը տարածվել է իրենց ընտանիքի մասին․

«Ինչ-որ մեկը պիտի՞ լինի, թե՞ չէ, մինչեւ հիմա ինչքան հիմարություն կա, մարդիկ դրան են հավատում»։

Հարցին, թե ինչո՞ւ ժամանակին չեն արձագանքել այդ տեղեկություններին, Քոչարյանն ասաց, որ չեն մտածել, թե նման կարգի սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ, իսկ հիմա տեսնում են, որ այդ ամենն արմատացել է, իր կեղտոտ գործն արել է․

«Մտաբերեցի «Սիվիլնեթ»-ի մի հոդված, որը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես մենք կապ չունենք Զանգեզուրի ՊՄՁ-ի հետ, որի հետ մեզ տարիներ շարունակ կապել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը՝ հիշատակելով հոդվածը, որտեղ ներկայացվում են ՊՄՁ-ի բաժնետերերը։

Տպել
1089 դիտում

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները

«Դալմա Գարդեն մոլ»-ը հունվարի 19-ից կվերսկսի աշխատանքը

Բալային համակարգի ներդրումից հետո որոշ քաղաքացիներ բիզնես են սկսել. 1 բալն արժե 50-65 հազար դրամ, զեղչեր էլ չկան

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ

Գմփոցով, թեթեւ տրաքոցներով «Մամուլի» շենքի վահանակները պայթել են

«Մամուլի» շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. տուժածներ չկան

«Գազպրոմ Արմենիա»-ն թանկացման հայտ չի ներկայացրել, իսկ Վանեցյանի բաջանաղ, ՀԾԿՀ նախագահը համոզում է, թե ինչու կթանկանա

Հունվարի 18-ին գրանցված երկրաշարժն ու հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար. ԱԻՆ

Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. Էդուարդ Մարտիրոսյան

Հրդեհ է բռնկվել «Մամուլի» շենքի առաջին հարկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստը

Դերասան Հովհաննես Ազոյանի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի

Ադրբեջանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին է․ ընդդիմադիրները կշահարկեն Արցախյան հակամարտության թեման

Արցախում 15.2 տոկոսով աճել են ներմուծված, 19.6 տոկոսով՝ արտահանված ապրանքների թվերը

Երեւանում եւ Աշտարակում արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերվել

Կոտրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մեքենայի ապակին եւ գողացել անձնական փաստաթղթերով պայուսակը

6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ. Տաթեւիկ Ռեւազյան

Հրազդանում «BMW X6»-ը բախվել է պատին. տուժածների թվում 3 աղջիկ կա

ՃՏՊ Երեւանում. «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի 24-ամյա վարորդը մահացել է