«Հատուկ գնդի վետերաններ»-ը դադարեցնում են Ամուլսարի շահագործման դեմ ակտիվ պայքարը

«Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ Ջերմուկի մասնաճյուղը հայտարարություն է տարածել Ամուլսարի վերաբերյալ՝ նշելով, որ դադարեցնում են հանքի շահագործման դեմ իրենց ակտիվ պայքարը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել և ունենք Ամուլսարի շահագործման կասեցման նպատակով իրականացվող բոլոր գործընթացներին և մշտապես եղել ենք ժողովրդի կողքին։ Այժմ կարծում ենք, որ այս պահի դրությամբ գլխավոր խնդիրը լուծված է, այսինքն՝ հանքի շահագործումը կասեցված է, և այժմ հարկավոր է հնարավորություն տալ իշխանություններին պետական մակարդակում լուծելու այս խնդիրը։ Մենք մշտապես եղել ենք ու կանք պետականության ջատագովը, և այս իրավիճակում մեզ չենք կարող թույլ տալ գործողություններ, որոնք որևէ կերպ կարող են խարխլել մեր պետության միջազգային վարկանիշը և խանգարել տնտեսության զարգացմանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մեր իշխանություններն ի վիճակի են գտնելու այս խնդրի այնպիսի լուծում, որը կբավարարի շահագրգիռ բոլոր կողմերին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Դեռեւս օգոստոս ամսին Ջերմուկում հրավիրվել էր հանրահավաք Ամուլսարի հանքի շահագործման դեմ, որտեղ ելույթ են ունեցել «Ջերմուկ»-ի հատուկ գնդի անդամները: Նրանցից մեկը, անդրադառնալով «Էլարդ» ընկերության փորձաքննության արդյունքներին, ասել էր. «Դա ուսումնասիրություն է, եզրակացություն չէ, և երբեք ո՛չ մենք, ո՛չ մեր կառավարությունը չի կարող այդ ուսումնասիրությունը հիմք ընդունել և որոշել  ժողովրդի ճակատագիրը: Ես չեմ կարծում, որ մեր կառավարությունը պետք է այդքան միամիտ գտնվի և այդ եզրակացությունը բերի, փաթաթի ժողովրդի գլխին և ասի՝ ամեն ինչ «օքե՛յ» է, այնտեղ «օքե՛յ» ոչինչ չկա, իսկ մենք Լիդիանի աշխատակիցներին ասում ենք՝ օ՜ֆ, քելեք»: 

Հետագայում կառավարության հավաստիացումները, որ հանքի շահագործման նկատմամբ լինելու է խիստ վերահսկողություն եւ նույնիսկ փոքր շեղում նկատվելու դեպքում՝ համապատասխան արձագանք, ՀԿ պայքարող անդամներին, փաստորեն, հիմնավոր են թվացել:

Տպել
3775 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է