Թուրք ֆուտբոլասերի մեղադրանքից հետո ՀՀ հավաքականի երկրպագուն 3 շաբաթ է՝ ֆիննական բանտում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմայիլյանը 3 շաբաթ է՝ ֆիննական բանտում է: Հոկտեմբերի 15-ին Տուրկու քաղաքում կայացած Եվրո 2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան (0:3) հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որից հետո ՀՀ հավաքականի պաշտոնական ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի անդամը ձերբակալվել է ու մինչեւ հիմա այնտեղ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՖԱՖ-ի հիմնադիր-անդամ Սերոժ Ջանջոյանը մանրամասներ պատմեց միջադեպից:

Նա նշեց, որ Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան խաղը կազմակերպել է փոքր մարզադաշտում, ու քանի որ հանդիպումը մեծ պահանջարկ է ունեցել, ստիպված է եղել Ֆինլանդիայի երկրպագուներին տեղավորել ՀՀ ընտրանու երկրպագուներին մոտ. կողմերին բաժանել է ընդամենը ժապավեն, թեեւ ընդունված կարգ է, որ հակառակ թիմերի երկրպագուները նստում են իրարից հեռու, որպեսզի միջադեպեր չլինեն: Առաջին գոլից հետո բախում է տեղի ունեցել:

«Երբ գոլը խփեցին, սադրանք տեղի ունեցավ, բանը հասավ նրան, որ քաշքշուկ, բախում տեղի ունեցավ: Ազգությամբ թուրք երկրպագուներ կային, որ նշաններ՝ կախաղանի, շարֆով գլուխ կտրելու նշաններ էին ցույց տալիս»,- ասաց Ջանջոյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ Իսմայիլյանը տրվել է սադրանքին, ու ճայթուկ է նետել. «Ամանորյա «բոմբ» գցեց՝ 100-դրամանոց «բոմբերից»»,- ասաց Ջանջոյանը: Նրա խոսքով՝ տեղի ունեցածից հետո, թուրք երկրպագուն բողոք է ներկայացրել՝ նշելով, թե հայերը պատրաստված եկել են՝ վնասելու:

Երվանդ Իսմայիլյանին պետական պաշտպան են տրամադրել, որն անգլերեն չի խոսում: Ջանջոյանի խոսքով՝ վերջինս խոստացել է, որ շուտով դատը կլինի ու Իսմայիլյանին կարտահանձնեն, սակայն մինչեւ հիմա անորոշ վիճակ է: Ֆինլանդիայում Հայաստանի հյուպատոսարան չկա, ու ինչպես Ջանջոյանը նշեց, Իսմայիլյանին ոչ ոք չի կարողանում տեսակցել, այս ընթացքում նա հայերի հետ չի շփվել: Այնտեղ 1 հայ երկրպագու գա, որը հնարավորության սահմաններում փորձում է օգնել, բայց նա էլ չի հանդիպել Իսմայիլյանի հետ: Ամեն դեպքում Իսմայիլյանը կարողացել է 4-5 օր առաջ կապ հաստատել եւ տեղեկացնել, որ իրեն լավ է զգում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն այս հարցով չեն կարող զբաղվել: Սա նրանց իրավասությունների տիրույթում չէ:

Տպել
1825 դիտում

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ