Եղել է սահմանային լարվածության աճ, կարգավորվել է. Դավիթ Տոնոյան

04/11/2019 schedule13:51

ՀՀ պետբյուջեի կառուցվածքում եղել են ՊՆ-ին տրամադրված վարկային չափաբաժնի մեջ որոշ նվազեցումներ, որն ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը: Այսօր՝ նոյեմբերի 4-ին՝ բյուջետային քննարկումից հետո, հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այն հարցին, թե ինչպես է վերաբերում վարչապետի հայտարարությանը, որ կոռուպցիայի պայքարից ստացված գումարները նախատեսում են տրամադրել պաշտպանական ոլորտին, Տոնոյանը պատասխանեց, որ կընդունեն մեծ ուրախությամբ: «Ցանկացած ոչ բյուջետային հավելում մեր հնարավորությունների բարձրացմանը ես՝ որպես Պաշտպանության նախարար, բարձր եմ գնահատում, ու միշտ եղել է դա»,- ասաց նա:

Տոնոյանը հաստատեց, որ նախորդ շաբաթ եղել է սահմանային լարվածության աճ. «Կարճաժամկետ առումով եղել է սահմանային լարվածություն և՛ Արցախում, և՛ Հայաստանի սահմանում, որ կարգավորվել է, խնդիր չեմ տեսնում»:

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի՝ արցախյան խնդրի լուծման տարբերակ, Տոնոյանը վստահ է, որ կա: «Եթե տարբերակ լինի, և որևիցե ժողովուրդ դրան համաձայն չլինի, նույն լարվածությունը շարունակվելու է: Ես կարծում եմ, որ նման տարբերակ կա»,- ասաց նա:

Սու-30 ինքնաթիռները, Տոնոյանի խոսքով, ժամանելու են կա՛մ դեկտեմբերին, կա՛մ հունվար-փետրվարին. «Ես անընդհատ կրկնում եմ, ոնց որ հավատը քիչ է, հա՞»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում նոր, արդիականացված զինատեսակներ տարբեր երկրներից: Նա հավաստեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազան ևս արդիականացվում է՝ սպառազինության, նյութատեխնիկական ապահովվածության և զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումներով: Այդ ռազմաբազային հողատարածքների ավելացում չի լինելու. «Ավելի ճիշտ՝ ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք, որ արդեն չի օգտագործվում, անցնում է Հայաստանի Հանրապետությանը, բայց այդ բոլոր տարածքները մնում են Հայաստանի Հանրապետության տարածք: Ուղղակի տրվում է օգտագործման համար»,- նշեց նա:

Անդրադառնալով զորամասերի ճաշարանների արդիականացման մասին հարցին՝ ասաց. «Արդեն հասել ենք 38-40 տոկոսի, և պլանն այնպիսին է, որ 2020-ին պետք է ավարտենք զորամասերն ու անցնենք առաջնագծին»: Ե՛վ զինծառայողների կենցաղային ապահովման, և՛ նյութատեխնիկական ապահովման, սպառազինության ապահովման արագությունները, ըստ Տոնոյանի, շատ մեծացել են: «Դա պայմանավորված է բարձր տրամադրությամբ: Նախկինում էլ եղել են գործընթացներ, բայց հիմա կարճ ժամանակում մեծ փոփոխություններ են եղել»,- ասաց նա:

Տպել
2796 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին