Արդարադատության խնդիրը «ժողովրդին երջանկացնելը» չէ

Սերժ Սարգսյանի հրապարակային վերջին ելույթը բավականին ճշգրտորեն է ներկայացնում այն հոգեվիճակը, որում հայտնվել է ՀՀԿ առաջնորդը: Նրան հարցնում են՝ չի՞ վախենում, որ ձերբակալությունների ալիքը կհասնի նաեւ իրեն, իսկ նա պատասխանում է, թե «իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետեւանքով հաճախ փոխում են իրենց որոշումները. ես որոշում փոխող չեմ եւ երբեք չեմ փոխել իմ որոշումները»: Նախ՝ քաղաքական գործչի համար որոշում փոխելն ինչ-որ ահավոր հանցանք չէ, որովհետեւ բոլորն էլ կարող են սխալվել, իսկ սխալն ուղղելու համար նաեւ որոշակի խիզախություն է պետք: Իսկ «երբեք որոշում չփոխելը» ոչ թե մարդու իմաստության կամ աննկուն կամքի մասին է խոսում, այլ ընդամենը համառության, երբեմն՝ բութ համառության: Սերժ Սարգսյանն, ի դեպ, այդպիսին չէ, դրա համար էլ բազմիցս է փոխել իր որոշումները: Օրինակ՝ Սահմանադրությունը փոխելու ժամանակ հայտարարեց, թե վարչապետ չի դառնալու (գուցե հույս ուներ, որ կարող է պետությունը ղեկավարել նաեւ իշխող կուսակցության առաջնորդի կարգավիճակով), իսկ հետո «ինչ-որ ազդեցությունների հետեւանքով» (թիմակիցների հորդորներով) փոխեց որոշումը եւ վարչապետ դարձավ: Այնպես որ՝ նրա վերջին հրապարակային ելույթը, գոնե այս մասով, անկեղծ չէր:

Բայց խնդիրը միայն անկեղծությունը չէ: Խոսելով իր հնարավոր ձերբակալության մասին՝ նա հուզական դատողություններ է անում, թե «եթե ինձ ձերբակալելով՝ մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի... եթե ինձ ձերբակալելով՝ մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան...» եւ այլն, ապա «թող ձերբակալեն»: Ուշադրություն դարձրեք՝ ոչ մի խոսք այն մասին, որ իրեն ձերբակալելու հիմքեր չկան, որովհետեւ ինքը ոչ մի հանցանք չի գործել: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն ընդամենը ասում է, որ իր ձերբակալությունից ժողովուրդն ու պետությունը ոչինչ չեն շահի:

Իրավական պետություններում, ի դեպ, որեւէ մեկին ձերբակալել-չձերբակալելու որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով բացառապես այդ մարդու արարքները, եւ ոչ թե այն՝ պետությունն ու ժողովուրդը դրանից կշահե՞ն, թե ոչ: Իսկ կոնկրետ մեր դեպքում՝ եթե հանկարծ երբեւէ պարզվի (եւ ապացուցվի), որ Սերժ Սարգսյանն այնպիսի արարքներ է գործել, որոնք ենթադրում են ազատազրկում, ապա դա պետության եւ հասարակության համար կունենա եւ՛ դրական, եւ՛ բացասական հետեւանքներ: Դրականն այն կլինի, որ նախ՝ գուցե հնարավոր լինի վերականգնել պետությանը հասցված վնասը (եթե այդպիսի մեղադրանք լինի), եւ երկրորդ՝ դա նաեւ կանխարգելիչ հետեւանքներ կունենա, որովհետեւ պետության հաջորդ ղեկավարները մեկառմիշտ կհիշեն, որ նման հեռանկար է սպառնում նաեւ իրենց, եւ կգործեն բացառապես օրենքի շրջանակներում: Իսկ բացասականն այն կլինի, որ պետությունների նախկին ղեկավարների ազատազրկումն ինքնին ողջունելի չէ, ինչ-որ իմաստով խաթարում է իշխանությունների ժառանգականությունը եւ անգամ ազդում է պետությունների միջազգային հեղինակության ու պետական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակի վրա: Բայց սա՝ իմիջիայլոց, որովհետեւ Հայաստանն իրավական պետություն է, եւ արդարադատությունն իրականացվում է ոչ թե ըստ «պետական շահի» կամ «հանրային պահանջի», այլ ըստ տվյալ անձի արարքում հանցակազմի առկայության կամ բացակայության:

Ինչ վերաբերում է ժողովրդի՝ Սերժ Սարգսյանի ձերբակալության դեպքում «գոհ ու երջանիկ լինելուն», ապա վստահաբար՝ ոչ մի նորմալ մարդ չի երջանկանա ուրիշին ճաղավանդակների ետեւում տեսնելով: Ի դեպ՝ հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը: Մեկը կեսգիշերին զանգում է ընկերոջն ու ասում. «զանգել եմ հիշեցնելու, որ չի կարելի սեփական երջանկությունը կառուցել ուրիշի դժբախտության վրա...»: Իսկ սա ասում է. «դե զզվեցրիր, հազար անգամ ասել եմ՝ ե՛ս չեմ գողացել վիսկիիդ շիշը»: Ուրիշ բան, որ շատերի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ երջանիկ էր հենց «ուրիշի» (մեր դեպքում՝ պետության եւ ժողովրդի) դժբախտության հաշվին:

Տպել
1591 դիտում

Արա Զոհրաբյանը դիմել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին՝ ձերբակալված փաստաբաններին հանդիպելու համար

HBO-ն ցանկանում է նկարահանել «Ընկերները» սերիալի շարունակությունը

Որեւէ մեկին չի ճնշելու եւ համարում է ժամապայքար. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ դասադուլի եւ գործադուլի մասին

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն չի սպասարկի պետպատվերի շրջանակում, քանի որ հայտնի չէ ծառայության արդյունավետությունը. Թորոսյան

Սեւանում լողալը լավ բան է, բայց ոչ փետրվար ամսին․ վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՏԿԵ նախարարության և «Հայկական Կարիտաս»-ի միջև

ՀՀ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստները պարտվեցին Թուրքիային. 4:1

Էրիկ Վարդանյանի տեղափոխության համար «Փյունիկ»-ը 150 հազար եվրո ավելի է ստացել, քան ֆուտբոլիստի արժեքն է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը սպառնացել է «Իմ քայլ»-ի պատգամավորին. վարչապետը խոստանում է փռել ասֆալտին

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին

Մենք ուզում ենք հասկանալ՝ Մադրիդյան սկզբունքները մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող են հասցնել. վարչապետ

Հնարավոր է՝ առաջիկայում Հայաստանը երկու լաստանավ ունենա. գնդակը գործընկերների դաշտում է, սպասում ենք պատասխանի. Պապիկյան

Վերջին օրերին կտրուկ ավելացել է հրդեհների թիվը. ԱԻՆ

Երեխային վրաերթի ենթարկելու գործով հարցաքննվել են Դավիթ Սանասարյանը եւ երեխայի մայրը

ԵՊՀ դասախոսների մի մասը նախազգուշական գործադուլ է արել․ թե որն է լինելու նախազգուշացման հաջորդ քայլը, չգիտեն

Հայտնի է՝ ով կքննի Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից քաղաքացուն ծանր վնաս պատճառելու գործը

Հայաստանում անցկացվել է դեռահասների առողջության մասնագետների հավաք

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլեւ մեր պատկերացումները լավ ընկալում են ստացել

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր