Նորատուսից Գավառ տանող ճանապարհին 2 անձ ստացել է հրազենային վնասվածք. կա զոհ. shamshyan.com

02/11/2019 schedule15:17

Նոյեմբերի 2-ին, ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արեւշատ Ղազարյանը: Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երեւան-Սեւան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուսից դեպի Գավառ տանող ճանապարհին:

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են УАЗ մակնիշի 31 ԼՏ 878 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել է 20-ից ավելի կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին մարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացվել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել:

Տպել
2628 դիտում

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր

13 տարի առաջ. միայն մեկը՝ բարեփոխումներից

Ինչպես կինոյում. փողն ի՞նչ է, որ չունենամ

Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի հիման վրա ոստիկանությունում ստուգումներ են սկսվել

Աճող ձնագնդի էֆեկտը. ՍԴ-ի որոշման հետեւանքներից մեկը

Կորած ակտիվիստի որոնումներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի. շարունակում են փնտրել

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը

Գեղամա լեռներում կորած ակտիվիստ Գեղամ Օհանյանի որոնողական աշխատանքներին ուղղաթիռ է միացել

Գորիս-Կապան ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ. ճանապարհները բաց են եւ անցանելի

Այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է. պատգամավորը՝ անհետացած արշավականի մասին

Ամսվա վերջին Ադրբեջանի նախագահը կայցելի Թուրքիա

Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը

Վթար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է