Ֆրանսախոս աշխարհում պետք է խթանել նորարարությունը. ԱԳ նախարարը նախագահեց Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը

Հոկտեմբերի 30-ին և 31-ին Մոնակոյում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը, որը նախագահեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Բացման ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և Մոնակոյի պետնախարար Սերժ Տելը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց երևանյան գագաթաժողովի ժամանակ ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից ստանձնված պարտավորությունների կատարման ընթացքը և Հայաստանի նախագահության ձեռնարկած նախաձեռնությունները: 

Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը որպես Հայաստանյան նախագահության առաջնահերթություն ընդգծեց ֆրանկոֆոն տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդումը և թվային օրակարգի խթանումը, նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ, այդ ոլորտներին մեր կողմից տրվող կարևորությամբ պայմանավորված, բանաձևի նախագծի ներկայացումը վճռական քայլ է Ֆրանկոֆոն տարածքում առկա թվային ներուժի լիարժեք իրացման և նոր գաղափարներով հանդես գալու ճանապարհին:  

«Այս հարցերի վերաբերյալ մեր հետաքրքրությունն արդեն արտացոլվել է Երևանյան գագաթաժողովի աշխատանքներում և դրա շրջանակներում ընդունված հռչակագրում: Ազգային մակարդակով ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ռազմավարական ոլորտ են հանդիսանում, և հետևողական ջանքեր են գործադրվում նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման ուղղությամբ: Համոզված ենք, որ ֆրանսախոս աշխարհում նորարարության և նոր տեխնոլոգիաների խթանումը մեր առջև ծառացած հիմնական առաջնահերթություններից մեկն է»:

Նախարարը հավելեց, որ, ի թիվս այլ նախաձեռնությունների, Հայաստանը իր նպաստը կունենա Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների տնտեսական ֆորումի կազմակերպման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց վերոնշյալ նախաձեռնությունների իրականացման գործում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը: 

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի գնահատանքը Մոնակոյի իշխանությունների կողմից այս համաժողովի քննարկմանը ներկայացված բնապահպանական թեմատիկայի առնչությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն կամրապնդի Կազմակերպության կողմից արդեն իսկ որդեգրված դիրքորոշումը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ու կենսաբազմազանության խթանմանն ուղղված մեր գործողություններում:

Նախարարական երկօրյա համաժողովի արդյունքում մասնակիցների կողմից ընդունվեց չորս բանաձև՝ Օվկիանոսների վերաբերյալ, Գիտության, կրթության և թվային տնտեսության զարգացման գործում նորարարության ունեցած դերի վերաբերյալ, ՄԱԿ-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 30-րդ ամյակի վերաբերյալ և Ֆրանկոֆոնիայի 50 ամյակի վերաբերյալ:

Նիստի ավարտին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահող, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը 37-րդ նախարարական համաժողովի նախագահությունը հանդիսավոր արարողությամբ փոխանցեց Թունիսին: 

Տպել
1246 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին